Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր
Նոյեմբերի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Նորագավիթ 1 –ին փողոցում բախվել են Isuzu մակնիշի ավտոբուսն ու Mitsubishi մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկներ Գոռ Բաբայանն ու Արթուր Մանուկյանը:
Փաստի առթիվ Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ Isuzu-ն սպասարկում է թիվ 55 երթուղին՝ Խարբերդի հողամասերից Գարեգին Նժդեհի հրապարակ: