Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրը
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 01-ի ցերեկը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:
Դեկտեմբերի 02-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 01-ին սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ::
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 01-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 02-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով:
Դեկտեմբերի 03-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 01-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 01-ի ցերեկը հյուսիսային շրջաններում կնվազի 10-12 աստիճանով, Արարատյան դաշտում և նախալեռներում կբարձրանա 8-10 աստիճանով, դեկտեմբերի 02-03-ին հատկապես գիշերային ժամերին կնվազի 7-10 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 14.30C (1983թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան -7.80C (1999թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 2.40C