Դեմի Մուրին քննադատել են «արհեստական» դեմքի համար (լուսանկարներ)
Ամերիկացի դերասանուհի Դեմի Մուրը ներկա է գտնվել Լոնդոնում անցկացվող 2021 Fashion Awards մրցանակաբաշխությանը և արժանացել է երկրպագուների քննադատությանը իր «արհեստական» արտաքինի համար։ Միջոցառման ժամանակ արված աստղի լուսանկարները հայտնվել են Instagram-ում։
59-ամյա Մուրը կարմիր գորգի վրա հայտնվել է Fendi-ի կիպ զգեստով՝ ասեղնագործված բյուրեղներով։ Կերպարը համալրվել է սև բարձրակրունկներով, ձեռնոցներով և փոքրիկ կլատչով։
Սոցցանցերում սկսել են քննարկել Մուրի փոխված դեմքը։ Շատ հետևորդների կարծիքով՝ դերասանուհին չափն անցել է երիտասարդացման պրոցեդուրաներով, և ոմանք խորհուրդ են տվել Դեմիին փոխել պլաստիկ վիրաբույժին։
«Շատ բոտոքս և վիրահատություն», «Դեմի, ի՞նչ ես արել», «Դեմի Մուրի բերանում կարծես կիտրոնլինի: Ինչու՞ մարդիկ չեն հասկանում, թե որքան ծիծաղելի տեսք ունեն», «Նա գեղեցիկ կին էր», «Դեմիի դեմքը շատ տարօրինակ տեսք ունի»,- նշել են երկրպագուները: