00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունըՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում Ռուս դիվանագետները լքում են ԱՄՆ-նՍտամբուլի քաղաքապետի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ է հրապարակվելՍտեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Քաղավիացիայի նախկին պետը «քաշեց» Նիկոլ ՓաշինյանինԻրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները Թուրքիա

Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ գրավ կիրառվեց, այս անգամ` 55 մլն դրամի չափով

Հայտնի իշխանական պատգամավոր-գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը երկրորդ անգամ գրավ կիրառվեց ու 55 մլն դրամի չափով գրավի դիմաց կրկին ազատ արձակվեց։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Սուքիասյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա է դարձրել պաշտպանի դիմումի հիման վրա։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։

Նշենք, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, որը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի կողմից փոփոխվել էր և կիրառվել գրավ՝ 50 մլն դրամի չափով։ Դատախազությունը բողոքարկել էր Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը, սակայն, մինչ բողոքի քննությունը, քրեական գործով նախաքննությունն ավարտվել էր և գործն ուղարկվել է դատարան։ Գործը՝ դատաքննության նախապատրաստելիս դատավոր Կարեն Ֆարխոյանը, ում վարույթում այժմ գտնվում է քրեական գործը, քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողել անփոփոխ։

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանը քննել է դեռևս նախաքննության ընթացքում Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը և բավարարել այն՝ կայացնելով Սուքիասյանին կալանավորելու որոշում, Սուքիասյանը կալանավորվել է։ Փաստաբանը դիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան՝ Սուքիասյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման նպատակով նիստ հրավիրելու վերաբերյալ։ Արդյունքում՝ դատարանը քննել է Սուքիասյանի խափանման միջոցի հարցը և որոշել նրա նկատմամբ նորից որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 55 մլն դրամի չափով։

Դատական հաջորդ նիստը կկայանա 2022թ հունվարի 19-ին, ժամը՝ 15.30-ին։

Հիշեցնենք, որ  Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են եւ նա ընկերների հետ,որոնց թվում եղել է նաեւ Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների է կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Արդյունքում հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Սուքիասյանի եղբայրը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։ Ընդ որում, նշված զենքը եղել է պարգևատրված՝ Արցախի նախագահի կողմից, իսկ թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրել Սուքիասյանի եղբորը՝ պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ վիճաբանության ժամանակ։

Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար։ Սուքիասյանից բացի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է ևս երեք անձ.Արման Ապինյանը, որը ևս մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, Սարգիս Աբգարյանը, որը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մեջ և Վարազդատ Գասպարյանը, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Նկատենք, որ սույն քրեական գործով տուժողի կարգավիճակում են ԱՄՆ քաղաքացիներ և գործի նկատմամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում, թերևս հենց դա էր պատճառը, որ նախաքննության ընթացքում Ռոբերտ Սուքիասյանի եղբորը կալանավորելու որոշում էր կայացվել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրն իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։

Այժմ քրեական գործով անցնող բոլոր մեղադրյալները գտնվում են ազատության մեջ. զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվողների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը, մյուս երկուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Հուն
Շոն Փենը ժամանակակից տղամարդկանց մեղադրել է չափազանց կանացի լինելու մեջԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առել Ռուսաստանի սկզբունքային մտահոգությունները. Պուտին Ջիլ Բայդենը հրապարակել է Սպիտակ տանը բնակություն հաստատած կատվի լուսանկարները Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած Պենտագոնը գնահատել է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի պատրաստակամությունըԲրիթնի Սփիրսը տեսախցիկի առջև պարել է բիկինիով և անհանգստացրել երկրպագուներին (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄոսկվայում ոստիկանությունը դադարեցրել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունըՈւկրաինան զորավարժություններ է իրականացրել Ղրիմի մոտակայքում «Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ ունենալու է…»․ Նունե Եսայան Էրլինգ Հոլանդը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին Սոֆի Դևոյանը ներկայացել է Հայոց բանակին նվիրված ֆոտոշարքովՌուս դիվանագետները լքում են ԱՄՆ-նԵրևանում է Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին. Շարմազանով Ստամբուլի քաղաքապետի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութ է հրապարակվելՍտեփանակերտի Մայր տաճարում հոգեհանգստյան կարգ է մատուցվել Քաղավիացիայի նախկին պետը «քաշեց» Նիկոլ ՓաշինյանինԻրանը վերսկսում է բնական գազի մատակարարումները ԹուրքիաՄեր առջև բացվել են նաև լուրջ հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն բացառիկ նպատակով. իրանագետ Արայիկ Հարությունյանը նշել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառները (տեսանյութ)Սամվել Բաբայանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասին լուրերի առնչությամբ Արցախի Ոստիկանությունը պարզաբանում է տարածել Պաշտոնյաներից ովքե՞ր են սաբոտաժի ենթարկում կառավարության ծրագրի իրականացումը«Թովմասյան» հիմնադրամը Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ֆլեշմոբ է կազմակերպել (տեսանյութ) Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան Տղամարդը 19 տարի բանտ է նստել` երկվորյակ եղբոր կատարած հանցագործության համարԵրևանում 61-ամյա կինը խոհանոցային դանակով հարվածել է 67-ամյա կնոջ գլխինԿենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Ես հավատում եմ մեր բանակի վաղվա օրվան, հավատում եմ հայ զինվորականի խիզախ ոգուն․ Արթուր Վանեցյան Գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են բրիտանացիները ձեռնաշարժությամբ զբաղվում կարանտինումՄեծ մասշտաբով միջոցառում չէր նախատեսվում, քանի որ նաև պետական որոշում կար․ Դիլիջանի համայնքապետի խորհրդական․ Aravot.am 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է Ռուսաստանի հետ սահմանին էսկալացիայի մակարդակն այժմ ավելի բարձր չէ, քան անցյալ տարվա սկզբին էր. ԶելենսկիՆոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից Հունաստանում հարյուր հազարավոր ձկներ են սատկել ցրտից (տեսանյութ)Ղազախստանում կրկին բողոքի ցույց են անցկացրել ԵՄ-ն Ադրբեջանին կխնդրի ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների ֆոնին. FT Ադրբեջանում պահվող գերիները զանգել են հարազատներին, նամակներ ու տեսաուղերձներ ուղարկել. Sputnik Արմենիա ԵԽԽՎ-ն քննադատում է Հայաստանում վիրավորանքի քրեականացումը Մենք այստեղ ենք, որովհետև մեր Հայրենիքը դեռ պիտի պաշտպանել և մենք պատրաստ ենք դա անել. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ում նշել են այն ռուսական զենքը, որը կարող է ոչնչացնել ՈւկրաինանԼոլիտա Միլյավսկայան վարակվել է կորոնավիրուսով Սարիկ Անդրեասյանը պատմել է, թե ինչպես է հայտնվել ՈւՀԱ-ի «սև ցուցակում». Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական ուժերը չի տեղակայի ՈւկրաինայումԼուկաշենկոն նշել է իր հրաժարականի պայմանը Georgian Airways-ը չեղարկել է Թբիլիսի-Մոսկվա չվերթը․ Երևանում միջանկյալ վայրէջք է իրականացվել Մոսկվայում զենքի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել է ԱՄՆ հայազգի քաղաքացի Գառնիկ Իսագուլյանը կալանավորված կմնա. դատարանը մերժել է գրավի միջնորդությունը․ «Փաստինֆո» «6 տարեկան Հենրին, զինվորական շապիկով». Լևոն Քոչարյանը լուսանկարներ է հրապարակելԿոտայքի մարզպետը պարգևատրել է 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած երկու բժշկի Ռոնալդուն սիրելիի 28-ամյակի կապակցությամբ նրա դեմքը երևացրել է աշխարհի ամենաբարձր շինության վրա (լուսանկարներ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել