Գիտնականները նշել են սեքսի համար լավագույն ժամանակը
Մասնագետները վերլուծել են որակյալ սեքսի համար պատասխանատու տասնյակ պարամետրեր և որոշել ինտիմ հարաբերությունների լավագույն ժամանակը։
Հստակ ժամանակահատվածը նշելու համար մասնագետները ստիպված են եղել հաշվի առնել կանանց մոտ հորմոնների պոռթկումները, տղամարդկանց օրգանիզմում էստրոգենի արտազատումը և շատ այլ ցուցանիշներ։ Ի վերջո, առավոտյան յոթն անց կեսը, ըստ Forza Supplements-ի հետազոտողների, սեռական հարաբերության համար իդեալական ժամանակ է:
Որպես լրացուցիչ փաստարկ, որը կարող է դրդել տղամարդկանց և կանանց վաղ արթնանալ, գիտնականները նշել են տղամարդկանց մոտ ավելի երկար էրեկցիան տվյալ պահին:
Եթե զուգընկերները չափազանց ծույլ են և քնած են մնում, կարելի է հասնել նաև «երկրորդ սեանսին»՝ ևս մեկ այլ իդեալական ժամանակ է նշվել կեսօրվա ժամը երեքը: