00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձը Ի՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան Մեր պարտության հիմքերն, իրականում, դրվել են 1994-ի մայիսին. Հակոբ Ասլանյան «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերի Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Արթուր Վանեցյան«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լուրջ գնաճ է լինելուՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է. «Ժողովուրդ»Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն (ուղիղ)«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ

«Պատերազմի և կորցված հնարավորությունների տարի». Հունաստանում ՀՀ նորանշանակ դեսպանի հոդվածը

Հունաստանի խոշորագույն տպագիր և առցանց թերթերից՝ «Կաթիմերինին» հրապարակել  է Հունաստանում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը, որը լույս է տեսել թերթի երեկվա համարում։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը, որը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Մեկ տարի է անցել 2020 թվականի 44-օրյա` (սեպտեմբերի 27-ից - նոյեմբերի 9-ը) Արցախի նկատմամբ սանձազերծված վերջին պատերազմից։ Սա Ադրբեջանի կողմից նախաձեռնած պատերազմ էր` Թուրքիայի մեծ աջակցությամբ՝ Սիրիայից և Լիբիայից ջիհադականների ներգրավմամբ` պատերազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո կատարված ռազմական հանցագործությունների զանգվածային դեպքերով։

Այնուամենայնիվ, քաղաքական խոսույթում դեռ գերակշռում են աշխարհաքաղաքական ընդհանրացումները և անվտանգության երկընտրանքի ասպեկտները: Պակասում է սակայն ժողովուրդների կյանքի ու ապագայի վերաբերյալ մտահոգությունը: Արդյո՞ք պատերազմը դարձրեց Հարավային Կովկասի տարածաշրջանը և տարածաշրջանի ժողովուրդներին կարճաժամկետ, միջնաժամկետ կամ նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում ավելի կամ գուցե պակաս ապահով: Ակնհայտորեն վերջին հարցի կարճ պատասխանը բացասական է: Եվ ահա մի քանի կետ, թե ինչու:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կա և միշտ եղել է` Ադրբեջանի կողմից` Արցախի ժողովրդի` իր պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքը չընդունելու վերաբերյալ։ Ավելի պարզ ասած՝ խոսքը գնում է մարդկանց բոլոր իրավունքներից ամենահիմնականի՝ կյանքի իրավունքի մասին։ Եվ սա է, որ հարցականի տակ է դրվել տասնամյակներ շարունակ։

Դեռևս 1960-ականներին արցախահայությունը դիմել էր խորհրդային կառավարությանը, որպեսզի չեղարկի Ստալինի` 1921 թվականի անօրինական որոշումը՝ տարածքն Ադրբեջանի (նոր պետություն, որը ստեղծվել էր 1918 թվականին` Կովկասի իսլամական բանակի անմիջական աջակցությամբ՝ պանթուրանիստ թուրք գեներալ` Նուրի Փաշայի գլխավորությամբ) կազմի մեջ ներառելու վերաբերյալ: 1988 թվականին Արցախի ժողովուրդը կրկին դիմեց Մոսկվային խնդրանքով` իրականացնելու իրենց ինքնորոշման իրավունքը։ Ինչո՞ւ։ Ադրբեջանի իշխանությունները համակարգված և տասնամյակներ շարունակ իրականացրել են էթնիկ զտումների և մշակութային ցեղասպանության քաղաքականություն արցախահայերի նկատմամբ։ Խորհրդային Ադրբեջանում հայերին ճնշման ենթարկելու և խտրականության տարբեր ձևերը պատճառ հանդիսացան, որ 1965, 1967, 1977 և 1988 թվականներին տասնյակ հազարավոր ստորագրություններ հավաքվեցին` խնդրագրերի և նամակների ձևով` Արցախի անցումը Խորհրդային Հայաստանի վերահսկողության տակ թույլտալու ու այս հարցին արդարացի լուծում տալու նպատակով:

Ճնշումներից ազատվելու ցանկությունն էր նաև, որ արցախահայությանը ստիպեց պաշտպանելու իրենց կյանքն իրենց հայրենիքում` 1991-94, 2016 և 2020 թվականների պատերազմների ժամանակ։

Արցախի և նրա ժողովրդի դեմ մշակութային ցեղասպանությունը և տարբեր ոտնձգություններ շարունակվում են մինչ օրս՝ նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանը սկսեց համակարգված և կեղծավոր կերպով խախտել այն՝ միշտ մեղադրելով հայերին։ Այս ամենն իրականացվում է

Թուրքիայի անմիջական աջակցությամբ։ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ամեն օր, իսկ ավելի ճիշտ՝ ամեն մի քանի անգամ ակնհայտ է դառնում, որ Ալիևի վերջնական նպատակն է ազատվել հայերից ու Արցախում նրանց ժառանգությունից և որին հաջորդելու է նաև հայերի աստիճանական դուրս մղումը նաև Հայաստանից։ Հայկական մշակութային հուշակոթողների, վայրերի, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ վայրագ բռնությունները, պղծումները և վանդալիզմի ակտերը կատարվում են Բաքվի անմիջական հրահանգով: Վերջինս թույլ չի տալիս անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այցելել տարածք։ Բաքվում զարհուրելի «Հաղթանակի զբոսայգու» բացումն, երեխաներին այն այցելելու խրախուսումը` հայերին ծաղրելու նպատակով, արդեն որակվել է այն որպես «նացիստական այգի»: Համատարած է նաև ռասիստական լեզուն, որը հստակ նպատակ ունի ապամարդկայնացնել հայերին, օրինակ. «Վայրի ցեղ», «բարբարոսներ», «շներ», «վայրագ թշնամի», «կորոնավիրուսից ավելի վտանգավոր վիրուս» և այլ արտահայտություններ հիշեցնում են համաշխարհային պատմության վատթարագույն հանցագործներին:

Հայ ռազմագերիների դեմ կեղծ դատավարությունները` միջազգային հանրության նկատմամբ ևս մեկ բացահայտ արհամարհանքի դրսևորում է, քանի որ սա այն սակավաթիվ հարցերից մեկն է, որի մասին մի քանի երկրներ և միջազգային կազմակերպություններ բարձրաձայնել են` որպես հրատապ հումանիտար հարց: Մյուս կողմից, ադրբեջանցի որևէ պատերազմական հանցագործի երբևէ մեղադրանք չի առաջադրվել, էլ չասած, որ չի դատապարտվել չնայած որ առկա են հանցագործությունների բազմաթիվ ապացույցներ (Ադրբեջանի զինվորներն իրենք էին տեսանկարահանում, թե ինչպես են մորթում հայ գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և ծերերին): Հայտարարություններն առ այն, որ չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումով տարածք ու այլևս չկա ԼՂ հակամարտություն` ևս մեկ ապացույց է հանդիսանում հայկական ամեն ինչի շարունակական ժխտման։ Լավ, կարելի՞ է արդար դատավարություն սպասել մի երկրից, որտեղ ազգային հերոսը նա է, ով կացնով` դեռևս 2004 թվականին, սպանել է քնած հայ սպային։

Ակնհայտ է, որ Թուրքիայի ռազմական ղեկավարության ներգրավվածությունն այս պատերազմում, Թուրքիայի օգնությունը` զենքով, հետախուզությամբ և հատուկ ստորաբաժանումների միջոցով, ինչպես նաև Սիրիայից ջիհադիստների հավաքագրումը և ռազմական գոտի ուղարկելը` կռվելու Ադրբեջանի համար` միայն քաջալերել են Ալիևին, ով ոգևորված շրջում է իր երկրում զինվորական համազգեստով` պարծենալով «Ադրբեջանի հզոր բանակով»:

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձևաչափը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա)՝, հաստատում են, որ հարատև լուծումը դեռ պետք է բանակցվի և պետք է որոշվի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Իլհամ Ալիևին դա չի հետաքրքրում: Փաստորեն, Ալիևը պատերազմից անմիջապես հետո Բաքվում կայացած «հաղթական շքերթի» ժամանակ Հայաստանի մայրաքաղաք Երևանը, Սևանա լիճը և Սյունիքը անվանել է «Ադրբեջանի պատմական հողեր»։ Ուստի, Ադրբեջանի զինվորները հանդգնություն ունեն` շարունակաբար սադրելու հայերին, ներթափանցելու և նույնիսկ գրավելու Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ։ Ալիևի շարունակական հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասով (Հայաստանի Սյունիքի մարզ, որը սահման ունի Իրանի հետ), նպատակ ունի, ինչպես ինքն Ալիևն է խոստովանել` իրականացնել բոլոր թյուրքական ժողովուրդներին միավորելու պանթուրանիստական երազանքը։ Նոյեմբերի 14-ին և 16-ին` Ադրբեջանի կողմից` Հայաստանի հարավ-արևելյան տարածքների վրա հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ հարձակումները և Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը պետք է դիտարկել հենց այդ տրամաբանության մեջ։

Ադրբեջանի հռետորաբանությունը և գործողությունները` գոյաբանական սպառնալիք են Հայաստանի ինքնիշխանության համար և ոչ պակաս պանթուրանիստական սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար՝ Եվրոպայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Իրան։

Հասկանալի է, որ հակամարտության երկարատև կարգավորման միակ ճանապարհը բանակցությունների վերսկսումն է։ Պարզ է նաեւ, որ Արցախի ազատատենչ հայությունը չի կարող ապրել ավտորիտար Ադրբեջանի ինքնիշխանության ներքո։ Դրա արդյունքը կլիներ մահը կամ Արցախի ամբողջական հայաթափումը, ինչը չենք կարող մեր մտքներով իսկ անցկացնել և պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, քանի դեռ ուշ չէ։ Եթե պաշտպանելու պատասխանատվությունն ինչ-որ իմաստ ունի, ապա յուրաքանչյուր երկիր առանձին-առանձին և միջազգային հանրությունը միասին պետք է ոտքի կանգնեն և հստակ ցույց տան ադրբեջանցիներին, որ նման պահվածքը չի հանդուրժվելու։

Հասցեական կոչերը և կոնկրետ գործողություններն այժմ առավել քան երբևէ կենսական նշանակություն ունեն։ Երկիմաստ գործելը կնշանակի լուռ ընդունել Ալիևի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտումները»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Հուն
Գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց մատակարարման գնի շուրջ բանավեճեր են ընթանում․ Գրիգորյան Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, համախմբվենք բանակի շուրջ․ նախագահի ուղերձը Ի՞նչ պահով են ադրբեջանցիների համար անընդունելի մեր առաջարկները՝ փորձում ենք հասկանալ․ Միրզոյան Մեր պարտության հիմքերն, իրականում, դրվել են 1994-ի մայիսին. Հակոբ Ասլանյան «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր». Սուրեն Պապիկյանը չպատասխանեց այլ հարցերի Օրվա խորհուրդ. Հունվարի 28 Բանակի տոնը պետք է նշել զինվորի կողքին. Արթուր Վանեցյան«Ժողովուրդ». Կաթնամթերքի շուկայում լուրջ գնաճ է լինելուՀԿ-ներին տրվող գումարը նվազեցվել է. «Ժողովուրդ»Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն (ուղիղ)«Ժողովուրդ». Նոր հարցաքննություններ անորակ հրթիռների մատակարարման գործով«Հրապարակ». ՔՊ-ում բուռն քննարկումներ են նախագահի թեկնածության շուրջ«Հրապարակ». Ընդդիմությունն ում է առաջարկում Արմեն Սարգսյանի փոխարենՀՀ-ն կարող է հպարտանալ իր ձեռքբերումներով. շվեդ պատգամավորը ԵԽԽՎ-ում Էրդողանը հրամայել է իր իշխող կուսակցությանն ուսումնասիրել մետատիեզերքը Մեզ փորձում են հաշտեցնել այն մտքի հետ, որ Հայաստանը պետք է հանձնվի թշնամու ողորմածությանը․ իրանագետ Քանաքեռի տներից մեկում հայտնաբերվել է 37-ամյա կնոջ կախված դիՀայոց բանակը մեր ազգի վերածննդի խորհրդանիշն է. Առուշ ԱռուշանյանԶելենսկին հեռախոսազրույց կանցկացնի Բայդենի հետՌոնալդուն Դուբայի էմիրի հետ հանդիպմանը եղել է հայկական բրենդի հագուստով (լուսանկարներ) Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանինԱՄՆ-ն հանձնառու է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը արդարադատության և այլ ոլորտներում. Թրեյսին՝ ՍԴ նախագահին ԿԳՄՍ նախարարը մարզական կոչումներ է շնորհել սպորտի վաստակավոր մարզիչներին Տղամարդկանց 3 տեսակ, ովքեր հաստատ չեն դավաճանում իրենց սիրելիներինԱղջիկը հին նկարները դասավորելիս պարզել է ընտանեկան գաղտնիքըՆշվել են 2022 թվականին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրներըՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-իԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական շփումներին այսպես կոչված «3+3»-ում եւ հնարավոր շփումները` Անթալիայում․ Կլաար. News.amԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերություններում ապագայում ձեռնարկվելիք քայլերը«Ջրից չոր դուրս գալու» մաստեր-կլասս ՔՊ-ական պաշտոնյաների կողմիցՇոյգուն ներկայացրել է «Օրիոն» անօդաչու թռչող սարքի առաջին մոդելըՆունե Եսայանը ներկայացրել է իր շքեղ բեմական կերպարը (լուսանկար)Թաթոյանն ու Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողը Բրյուսելում քննարկում են անցկացրել Որ պաշտոնյաներն են Փաշինյանին «բռնել» ոչ պրոֆեսիոնալիզմի վրաՂրղզստանի հետ սահմանին փոխհրաձգության ընթացքում Տաջիկստանի բնակիչ է զոհվել. ԶԼՄԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» ՔԿՀ Քեզ նոր հաղթանակներ և փառք, իմ հարազա՛տ բանակ․ Սեյրան Օհանյան Ռուստամ Բադասյանը ցանկանում է «ազատվել» Շուշանիկ Ներսիսյանից «Կրակոտ աղջիկ». Սրբուկը հանդես է եկել նոր ֆոտոշարքովՊարույրն ու Հայկազը զոհվեցին Հադրութի ուղղությամբ ծավալված մարտերում․ Տիգրան Աբրահամյան Քանյե Ուեսթը ցանկանում է անօթևանների մասնակցությամբ նորաձևության ցուցադրություն անելԱդրբեջանցի զինծառայող է մահացելՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջև սահմանինՓախուստի դիմած անձը մեկնաբանել է Facebook-ում ոստիկանության կողմից հրապարակված իր լուսանկարըԱրագածոտնի մարզում 35-ամյա վարորդը Volkswagen-ով գերեզմանների մոտ բախվել է ծառին, կա 3 վիրավորԱնահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջիհանե Թաուիլահին Կատալոնիայի փողոցները կարող են անվանակոչվել 15-18-րդ դարերում մահապատժի ենթարկված «վհուկների» անուններով
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել