Իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը ժողովրդի թիկունքում է տեղի ունենում. Ռուստամյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ իշխանությունը խուսափում է հրապարակային դարձնել այն գործընթացը, որը նրա խոսքով տեղի է ունենում ժողովրդի թիկունքում։
«Ակնհայտ է, որ գոյություն ունի լրջագույն գործընթաց, որի մասին իմանում ենք միայն պոստֆակտում։ Հիմա մենք ասում ենք, որ ԱԺ-ն ունի շատ կարևոր դերակատարություն։ Այս գործընթացը չպետք է մեկ անձի վրա թողնել։ Նախ այդ մեկ անձը չի կարող ամբողջական այնպիսի գործընթաց իրականացնել, որտեղ սխալներ, թերացումներ չլինեն։ Մյուս կողմից կա հստակ վիճակ, որ Հայաստանի նկատմամբ ուժեղացել են արտաքին ճնշումները և չի կարելի թույլ տալ, որ այդ ճնշումները կենտրոնանան մեկ անձի վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։
Նրա խոսքով` իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում, որ մեզ համար զգայուն խնդիրների հետ կապված կուլիսային գործընթացներ կան։