00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Օմիկրոն»-ի ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, կա նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ Փաշինյանը հակասում և հերքում է ինքն իրեն. ի՞նչ էր ասում վարչապետը ամիսներ առաջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներինԻգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներիցԸստ ոստիկանության՝ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է «Ռեկորդային քանակի ձյան տեղումներ Ստամբուլում» Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Երևանում առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն

Անհետ կորած համարվող ժամկետային զինծառայողի մայրը «առեղծվածային» բացահայտումներ է ներկայացրել. «Փաստինֆո»

44 օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում Վայոց Ձորի մարզի բնակիչ, ժամկետային զինծառայող Ն.Ս-ն։ Ընտանիքի երրորդ զավակն է, ընդունվել էր Մանկավարժական համալսարանի գեղարվեստի բաժին։ 2019 թվականի հուլիսի 16-ին բանակ զորակոչվեց ու մտածում էր ուսումը շարունակել՝ ծառայությունն ավարտելուց հետո։ Դիմանկարիչ զինծառայողի մասին հարազատները լուր չունեն պատերազմի սկսվելու պահից։

Մայրը՝ Սյուզաննա Վարդանյանը «Փաստինֆո»-ին պատմել է, որ որդին ԱՀ Ջրականի զորամասի զինծառայող էր։ Պատերազմի օրը եղել է մարտական հենակետում։ Վերջին զանգը հարազատներին եղել է սեպտեմբերի 26-ին ։

«Մի փոքր լարված էր խոսում, միայն վերջում ասաց՝ «Դե լավ, վաղը, երևի, կզանգեմ»։ Ես մտածեցի, գուցե նա դիրքում էր ու հորդորել էին դիրքից զանգեր չանի՝ թշնամու համար նկատելի չլինելու համար։ Նաև մտածեցի կապ չկա։ Հետո հասկացա՝ ինչու այդպես ասաց»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից լսեցին պատերազմի լուրը։ Այդ օրվանից պարբերաբար զանգահարել են, սակայն որդու հեռախոսահամարը անհասանելի է եղել՝ Արցախում վնասվել էին բոլոր կապի միջոցները։ Մինչև օրս հեռախոսահամարն անհասանելի է։

«ՊՆ-ից հորդորեցին հեռախոսահամարները իրենց տրամադրել և իրենք՝ ըստ համարների, կփորձեն տեղորոշել գտնվելու վայրը։ Մենք էլ տրամադրեցինք ու մինչև օրս պատասխան չկա։ Փորձել ենք պատասխան ստանալ, բայց մեզ ասացին, որ Արցախի հանրապետության հեռախոսահամարները չեն կարող վերծանել՝ հասկանալու որտեղ են գտնվում։ Ապա ինչո՞վ էր պայմանավորված մեզանից հեռախոսահամար պահանջելը՝ դա էլ չհասկացանք»,- ասել է մայրը։

Սյուզաննա Վարդանյանը պատմել է, որ հոկտեմբերի 1-6-ը անձամբ եղել է Արցախում՝ Հադրութում։ Մտածել են՝ կհասնեն մինչև Ջրական, սակայն Հադրութից այն կողմ թույլ չեն տվել առաջանալ։ Հոկտեմբերի 6-ին վերադարձել են ու ոչ մի տեղեկություն որդուց չեն կարողացել ստանալ։ Միայն իր մարտական դիրքից ողջ մնացած տղաների հետ են կապ հաստատել, երբ վերջիններիս հեռախոսահամարները հասանելի են դարձել։

«Նրանք ասացին՝ տղայիս զոհված չեն տեսել։ Մենք մտածեցինք, որ եթե որոնողական աշխատանքների արդյունքում մարմինը չհայտնաբերվի, ուրեմն, հավանաբար, գերեվարված է»։

Երեք բնածին արատ ունեցող որդուն բանակ զորակոչելիս խնդիրներ չեն առաջացել, ավելին՝ որդին մշտապես եղել է առաջնագծում։ Պատերազմը սկսվելուն պես թշնամու ուժերին երկար դիմակայել չեն կարողացել ու նահանջել են։ Նույն դիրքից այսօր երեք ողջ մնացած զինծառայող կա, մեկը անհետ կորած է, իսկ 6 զինծառայողի աճյուն հայտնաբերվել ու հուղարկավորվել է։ Թեժ կռվի ժամանակ դիրքում հրետակոծություն, ԱԹՍ ու նման տեխնիկա չի աշխատել։ Մոտիկ մարտեր են եղել։

«Տղաները նշում են, որ չափից շատ ահաբեկիչներ են եղել և անհնար էր նրանց դիմակայել։ Տղաները հրաշքով են փրկվել՝ անտառներով դուրս են եկել։ Հրամանատարական հենակետը՝ «Աֆիցերսկին», եղել է երրորդ գծում և այնտեղից տղաներին օգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ իրենք են այնտեղից փախուստի դիմել։ 18-20 տարեկանները առաջին գիծ են պահել։ Պատերազմը 7․30-ի սահմաններում սկսվել է, տղաները միասին են եղել, հետո միասին՝ իրար թիկունք պահելով նահանջ են արել։ Երբ զգացել են շրջափակման մեջ են, որևէ դրական գործողություն չէին կարողանա իրականացնել, որոշել են փախչել՝ ով, որ ուղղությամբ կարող էր»։

Վարդանյանի որդին այսօր անհետ կորածների ցուցակում է։ Մեկ անգամ է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, որից հետո հարկ չի համարել մասնակցել հանդիպումներին, քանի որ ավելորդ քաշքշուկներ էր առաջացնում։

«Ասում էր՝ սպասում ենք, ԴՆԹ նույնականացումներ են լինելու։ Տպավորություն էր, որ մեզ ուղղորդում էր Հերացի կենտրոն։ Կարմիր խաչի ներկայացուցիչները ևս այցելել են մեր տուն, որդուս նկարն են վերցրել։ Պարբերաբար մեզ զանգահարում էին ու հարցնում, թե մենք ինչ նոր բաներ ենք պարզել, ինչ տեղեկություն ունենք»։

Որդուն ադրբեջանական տեսանյութերում ու լուսանկարներում մայրը չի տեսել։ Դիմել են ռուսական կողմին։ Մշտապես հետևում են փոխանցված մարմիններին, ԴՆԹ հետազոտությունների պատասխաններին։ Տեղյակ են, որ այլևս չկան աճյուններ ու մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննություն պետք է ենթարկվեն։

«Ինչո՞ւ պաշտոնապես չեն հրապարակում, որ ավարտել են։ ԴՆԹ հետազոտություններ անում են միայն նոր փոխանցված մարմինների հետ կապված, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների մարմիններն ու մասունքները էլ չկան։ Տպավորություն է, որ ծնողները միշտ պետք է սպասեն Հերացու արդյունքներին, հույսները չկտրեն, միայն 40 հաստատված գերի ունենք ու ուրիշ գերի մենք չունե՞նք»,- տարակուսած ասում է որդուն սպասող մայրը։

2021 թվականի փետրվարի 17-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների 106 աճյուն: Վարդանյանն ասում է, «առեղծվածային պատմություն է»։

«Տեղեկություն ստացանք, որ մինչև հոկտեմբերի 1 կամ 2-ը Ջաբրայիլում, Ֆիզուլիում և չհասած Հադրութ՝ այդ տարածքներում զոհված զինծառայողների մարմինները իբր հավաքել են, տարել սառնարանում պահել, հետո հուղարկավորել ու մեզ են փոխանցել։ Այդ ժամանակ որդուս մարտական դիրքից մեկ զինծառայողի գրեթե ամբողջական մամինը գտնվեց, միայն գլխից հրազենային վնասվածք ուներ։ Մարմիններից որոշները այդպես էին, ոմանք բոլորովին ոսկրացած, քայքայված։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։ Մինչև օրս Հերացու կենտրոնից ծնողներիս ասում են, որ դեռ գնում է այդ 106-ի ԴՆԹ փորձաքննությունը։ Դիերը փոխանցել են փետրվարին։ Ինչպես հասկանանք ՝ ինչո՞ւ է գործընթացը դանդաղում։ Ինչո՞ւ են մեզ խաբում՝ ինչպե՞ս կարելի է 106 մարմնի փորձաքննություն անել մինչև հիմա։ 106-ի անվան տակ դեռ մարմիններ են տալիս ծնողներին։ Ինչո՞վ կբացատրեն դա՝ անարգում են մեր զոհված տղաների մարմինները։ Ինչպե՞ս կարելի է՝ ամիսներ շարունակ գետնին կամ սառնարանում պահել մարմինները»։

Վարդանյանը պնդում է, որ կան աճյուններ ու մասունքներ, որոնք մինչև օրս էլ փոխանցում են ծնողներին, ավելին, հայտնում, որ աճյունների նույնականացումը փոխանցված 106 աճյուններից է, իսկ ավելի վաղ ծնողներին տեղեկացրել են, որ փորձաքննություններն ավարտվել են։

«Հունիսի 6-ին զանգահարել ենք Հերացու կենտրոնի աշխատակազմի ներկայացուցիչ Ելենային ու հարց ենք տվել՝ ավարտվե՞լ են արդյոք 106-ի փորձաքննությունները, պատասխանեց, որ այո, վերջացել են, բայց դրանից հետո շարունակում են փոխանցել։ Այսօրվանից 10-20 օր առաջ դարձյալ մարմիններ են փոխանցում, ասում են 106-ից դուրս եկան։ Ինչ հասկանանք՝ երեք տարի էլ անցնի, դեռ 106-ից թարմ մարմիննե՞ր են տալու ծնողներին։ Հուլիսին Արարատի մարզի բնակիչներին են փոխանցել, ևս երեք ծնողի էլ տրամադրել են մարմին։ Նրանց թվում՝ հրազդանցի հարազատներին, ում որդու մարմնի մկանային հյուսվածքները պահպանված էին։ Պատասխանում են, թե հակառակորդը մարմինները տեղադրել է սառնարանում ու այդպես թարմ է մնացել։ Հեքիաթի է նմանվում»։

Ամիսներ առաջ ծնողները հավաքվել էին ՊՆ վարչական համալիրի մոտ, որտեղ նրանց ընդունել էր Անդրանիկ Քոչարյանը, հայտնել տեղեկություն, թե գուցե զինծառայողները Ջրականից հատել են ԻԻՀ պետական սահմանը, սակայն ՊՆ-ից նման տվյալ զինծառայողների հարազատներին չեն փոխանցել։ Ծնողները Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի էլեկտրոնային էջին նամակ էին ուղարկել, որ իրենց գրավոր պատասխանեն՝ արդյոք կան սահմանը հատած տղաներ։ Պահանջում, էին, որ գրավոր պատասխանեն, որ կասկածներ չլինեն։

«Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «հանգիստ եղեք, շատ հնարավոր է հատած լինեն Իրանի սահմանը»։ Նամակից հետո, շուրջ 40 րոպե Իրանում ՀՀ դեսպանը ինձ հետ հեռախոսազրույց ունեցավ, օգտագործեց դիվանագիտության կանոններից մեկը՝ ոչ հաստատեց, ոչ հերքեց։ Փորձում էր համոզել, որ հանգիստ լինեմ՝ տղաներ չկան Իրանում։ Ասաց, որ եթե լինեն էլ՝ գիտե՞ք Իրանում ինչպես կպահեն ձեր տղաներին։ Հստակ պատասխան չհնչեց՝ եղե՞լ են տղաներ, թե ոչ։ Հետո Տիկին Նաիրա Զոհրաբյանը հստակ տեղեկություն հաղորդեց, որ եղել են զինվորներ։ Դրա հետ կապված բոլոր հնարավոր զարգացումները տանում էին նրան, որ Ջրականի տղաները, որ մոտ են եղել սահմանին, հատել են սահմանը մինչև հոկտեմբերի 5-6-ը, երբ տարածքը հայկական էր»։

Ծնողները փորձել են կրկին դիմել Անդրանիկ Քոչարյանին, սակայն հարցը այդպես էլ չի հնչել ու հիմա պահանջում են գրավոր հերքել այդ տեղեկությունը կամ հաստատեն, որպեսզի ծնողները հանգիստ լինեն։

«Շատ փաստեր են մեզնից թաքցնում։ Անդրանիկ Քոչարյանին ուղղված մեր գրավոր հարցերն Ազատության եթերում չեն հնչեցնում։ Մենք ծնողներ ենք և չգիտենք, թե որտե՞ղ են մեր տղաները, 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Հուն
Ինդոնեզիայում փողոցային բախումների հետևանքով՝ մոտ 20 մարդ է զոհվել (լուսանկարներ)Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի կոալիցիան կարող է «շատ ցավոտ» լինել Արևմուտքի համար. ՌԴ֊ում Իրանի դեսպանԵրևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի «Օմիկրոն»-ի ախտանշանները նման են սեզոնային գրիպի ախտանշաններին, կա նաև գոտկատեղի արտահայտիչ ցավ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն շարունակում է էժանանալ Փաշինյանը հակասում և հերքում է ինքն իրեն. ի՞նչ էր ասում վարչապետը ամիսներ առաջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներինԻգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներիցՆԱՏՕ֊ն սպառնացել է Ռուսաստանի դեմ «աննախադեպ պատժամիջոցների փաթեթ» կիրառելԸստ ոստիկանության՝ սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները. փաստաբան Լոնդոնում երկհարկանի ավտոբուսը մխրճվել է շենքի մեջ Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է «Ռեկորդային քանակի ձյան տեղումներ Ստամբուլում» Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Ռոնալդուի աշխատավարձը կարող է կրճատվելՃապոնիայի իշխանությունները իրենց քաղաքացիներին հորդորել են հնարավորինս շուտ լքել ՈւկրաինանԵրևանում առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն Ադրբեջանցիների ավտոշարասյունն առանց տեղեկացնելու փորձել է անցնել Կարմիր Շուկայի միջով․ բնակիչները փակել են ճանապարհը Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՎերին Լարսն այսօր. ճանապարհը փակ է թրեյլերների համար Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով Քարվաճառն ու Քաշաթաղը չէին հանձնվում Ադրբեջանին․ Ղազինյան Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի Թուրքիան նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մարզերՀայաստանը կարևորում է Հս. Մակեդոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը. Փաշինյանն ուղերձ է հղել «Թաթոյանին հանել են, որ չփչացնի Նիկոլի, Ալիևի ու Էրդողանի սիրավեպը». Աշոտյան Մինչև 2026-ը նախատեսվում է 50 առողջապահական օբյեկտի կառուցում և վերակառուցում. փոխնախարար«Հայաստան» խմբակցությունը ևս երկու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան Վանում իր առանցքի շուրջ պտտվող կլոր ամպը զարմացրել է բոլորին«Սուրիկի հարսանիքը հետևյալն էր՝ ինչպե՞ս 3 տարում դառնալ միլիոնատեր»․ Արմեն Աշոտյան ՊԵԿ-ը տեսահոլովակ է պատրաստել. ինչպես օգտվել հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձման էլեկտրոնային հարթակից «Աստծուն շնորհակալ եմ, որ կարողացա Մոնթեիս այդքան ժպիտներ պարգեւել». Անաիս Սարդարյանի որդու չորսամյակի լուսանկարներըՍենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ. Վահե Հովհաննիսյան Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն էլ լինելու. պատգամավոր Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ5000 զոհերի ծնողների աչքերին նայելով՝ դուք պիտի որոշեք, թե որքան ամաչեք. Էլինար Վարդանյանը՝ ՔՊ-ին «Աշակերտների 8-11 տոկոսը այնքան ցածր միավոր է ստացել, որ անհնար է եղել նրանց գնահատել». Անդրեասյանը մտահոգված էՌոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը Հունվարի 28-ը ոչ աշխատանքային էՄարինկա Խաչատրյանի ձմեռային լուքըCOVID-19-ի դեմ Երևանում գործող պատվաստումային շարժական կայանների տեղակայման վայրերը «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի «Փաշինյանը փորձում է հիմնավորել Արցախի՝ ադրբեջանական լինելը»․ Տիգրան Աբրահամյան Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է «Հայաստան» դաշինքը չի բացառում Քոչարյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածությունըԱրմեն Սարգսյանի «ինքնակամ» հրաժարականի համար առիթ են հանդիսացել նրա գործած մեղքերը. Արա Զոհրաբյան «Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության սրտի նախագահը լինել». Մինասյան«Մենք անցե՞լ ենք բանակում «մայկա-տռուսիկի» սահմանը»․ իշխանականները չպատասխանեցին լրագրողի հարցին. իրավիճակը լարվեցՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք. արձանագրվել է 6 մահ Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը․ ՄԻՊ«Մեծահոգաբար ձեզ ներել եմ՝ հաշվի առնելով, որ երեք անգամ ինձնից մեծ եք». Սիսակ Գաբրիելյանը՝ Ռուբեն Հակոբյանին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել