Երևանի տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Արցախում
«Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մեկնել է Արցախ՝ հյուրախաղերի, նախաձեռնությունն անվանվել է «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն», հասցեները՝ Ստեփանակերտ, Մարտունի և Մարտակերտ:
Արցախցի փոքրիկների համար բեմադրվել է «Ոսկե Ճուտիկը» մանկական ներկայացումը: Այն դիտել են նաև Շուշիից և Հադրութից տեղահանված փոքրիկներ:
Ներկայացումներից բացի՝ թատրոնն անցկացրել է նաև վարպետության դասեր։ Երեխաները ծանոթացել են տիկնիկագործության արվեստին և պատրաստել իրենց առաջին տիկնիկը:
Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: