Համլետ Բատիկյանը նշանակվել է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ԺՊ
Համլետ Բատիկյանը նշանակվել է ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում են նախարարությունից:
«ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար Համլետ Գագիկի Բատիկյանի հետ կնքվել է ժամկետային աշխատանքային պայմանագիր», -ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ Բատիկյանն ավելի վաղ զբաղեցրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը: