00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆՍարգսյանը «Մուբադալա»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ներդրումներ կատարելու հնարավորությունը Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Հակոբ Արշակյանը դասեր չի՞ քաղել իր հրաժարականից (տեսանյութ)Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել Զոհված և անհետ կորած զինծառայողների որոնումները Վարանդայում կրկին արդյունք չեն տվել Նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 հայ զինծառայող, որոնցից 6-ը դեռևս մնում են գերության մեջ. «Փաստինֆո»ՆԱՏՕ-ն չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում. ԶալկալիանիՇվեդիան հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել ադրբեջանական երկու կազմակերպության Աղջիկը փչացրել է իր նախկին ընկերոջ հարսանիքը՝ նրան վերադարձնելու հույսով

Բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության  առաջին  նախարար, Հայաստանի «Ազատական» և  Արցախի «Միասնականան հայրենիք» կուսակցությունների հիմնադիր-նախագահ՝ Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայկական պետականության և հայ ժողովրդի հետագա գոյությունն այսօր կախված է երեք խնդիրներից, կախված է այս երեք հարցերում մեր և ձեր ընտրությունից և մեր ընտրությունը պաշտպանելու պատրաստակամությունից։

Այսօր իրական օրակարգում 3 հարց կա, որոնք իսկապես կկանխորոշեն Հայաստանի և Արցախի ճակատագիրը.

  1. ՄԱԿ-ի միջազգային մանդատի հաստատումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Մինչև ԼՂՀ միջազգային ճանաչումը, որպես անկախ հանրապետություն, ԼՂՀ-ն պետք է լինի մանդատային տարածք՝ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի ներկայությամբ, նրանց հստակ ամրագրված լիազորություններով, պարտավորություններով և վերահսկողության մեխանիզմներով (ներառյալ հակամարտության սրում հրահրող կողմի պատասխանատվության ենթարկելը):

  1. Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Այս գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե «միջանցքային» ձևաչափով՝ արտատարածքային օգտագործման իրավունքով, ինչպես դա պահանջում է Ադրբեջանը, այլ բացառապես «ճանապարհային» ձևաչափով։ Մեր տարածքով մենք բացում ենք «ճանապարհներ» բեռների և ուղևորների տարանցիկ փոխադրման նկատմամբ, հայկական կողմի բացարձակ վերահսկողությամբ:

  1. Հայաստանի պետական սահմանների սահմանագծում և սահմանազատում Ադրբեջանի հետ։

Այս գործընթացը պետք է իրականացվի բացառապես 1920-ական թվականների քարտեզներով` միջազգային իրավական հիմունքներով։

Ամեն անգամ, գիտակցելով պահի լրջությունն ու ճակատագրական լինելը, ես դիմել եմ և՛ իմ ժողովրդին, և՛ Հայաստանի առաջին դեմքերին՝ կեղծ օրակարգերից հրաժարվելու պահանջով: Առաջարկել եմ միավորվել իրական սպառնալիքների դեմ և ձեռնարկել բոլոր միջոցները՝ բանակը հզորացնելու, մեր հայրենիքն ու սահմանները պաշտպանելու համար։ Բայց ամեն անգամ ես բախվել եմ իշխանությունների խլությանն ու իմ ժողովրդի անհիմն անհոգությանը։ Ժամանակ անց, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո, շատերը վերջապես հասկացան, որ ես թմբկահարում էի սահմանների անպաշտպան լինելու և բանակի անպատրաստ լինելու մասին՝ ոչ թե անձնական շահերից ելնելով՝ պաշտոններ կորզելու նպատակով, այլ մեր որդիներին պաշտպանելու և նրանց հերթական պատերազմի մսաղացից հեռու պահելու համար։

Ավելի քան քսան տարի ես խոսել եմ Արցախի մանդատային կառավարման և խաղաղապահ ուժերի ներկայության անհրաժեշտության մասին, որոնք իրենց իսկ ներկայությամբ, թույլ չէին տա Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիա։

Մեկ անգամ չէ, որ ստիպված էի բացատրել, որ Ադրբեջանը, տասնյակ միլիարդավոր դոլարների սպառազինություն և մարտական տեխնիկա գնելով, պատրաստվում է լուրջ պատերազմի, և մենք միայն 2 ելք ունենք, կամ նույնպես զինվել, որպեսզի համարժեք պատասխան տանք ագրեսիայի դեպքում, կամ եթե չենք ամրապնդում բանակը, ապա գոնե հրավիրենք միջազգային խաղաղապահ առաքելություններ, որոնք ի զորու են պաշտպանել Արցախը պատերազմից։

Ոչ ոք այն ժամանակ չցանկացավ խորամուխ լինել այս ամենի մեջ, ինչ ես ասում եմ․ ավելին՝ ինձ մեղադրում էին գրեթե դավաճանության մեջ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ յուրաքանչյուրն իր մաշկի վրա զգաց իմ խոսքերի ճշմարտացիությունը, վերջապես բոլորին հասկանալի դարձավ մանդատային ներկայության էությունը և բոլորն արդեն ընդունում են, որ ես ճիշտ էի։

Ցավալիորեն այսօր նույն բանն է տեղի ունենում։ Իմ հարցազրույցներից մեջբերումներ են անում, իմ հարցազրույցներից հատվածներ են ակտիվորեն տարածում, ընդ որում՝ հաճախ դա անում են անհասկանալի ծագման կասկածելի ռեսուրսները, ինձ մեկնաբանում են տարատեսակ “փորձագետները”՝ փորձելով միաբերան բացահայտել իմ հայտարարությունների շարժառիթները, բայց բուն էությունը անտեսվում է։

Նույնիսկ լրագրողները, ովքեր գործունեության բերումով պարտավոր են խորամուխ լինել հիմնարար հարցերի ու առաջարկվող լուծումների մեջ, ծառերի ետևում անտառներ չեն տեսնում, հորինված սենսացիաների հետևից ընկնելով կորցնում են գլխավորը․ ես չեմ ուզում ո՛չ պաշտոններ, ո՛չ կոչումներ, չեմ ընկնում էժանագին փառքի կամ վարկանիշի հետևից, ինձ այդ ամենը վաղուց պետք չէ։ Միակ բանը, ինչին ձգտել եմ և որի համար միշտ պայքարել եմ՝ իմ հայրենիքի և իմ ժողովրդի հզորացումն է։

Ուստի այսօր, հերթական անգամ, բոլորիս համար վճռորոշ այս պահին դիմում եմ բոլոր հայերին՝ իշխանավորներին, կուսակցություններին, քաղաքական ուժերին, լրագրողներին և հասարակ ժողովրդին։

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, վերջապես հրաժարվեք մտացածին օրակարգերից և միավորվեք իրական խնդիրների շուրջ՝ ընդդեմ համընդհանուր սպառնալիքների։ Այսօր, իրապես, վերը նշված երեք հարցերից է կախված համայն հայության ճակատագիրը։ Եկեք հրաժարվենք քաղաքական մանր տարաձայնություններից ու ժողովրդին արհեստականորեն տարանջատող ամբիցիաներից և միավորվենք արտաքին թշնամու դեմ՝ ով ի տարբերություն մեզ, զգալիորեն հզորացել է և՛ տնտետասական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական ոլորտներում։ Եկե՛ք միաբանվենք որպես միասնական ուժ, ստեղծենք փոխգործակցության հարթակ՝ արդի մարտահրավերները և լուծումները քննարկելու համար, և լսենք միմյանց՝ առանց սևերի ու սպիտակների բաժանվելու, առանց պիտակների ու նախապաշարմունքների։

Հենց այդ մասին եմ խոսել իմ վերջին հարցազրույցներում։ Հենց այդ որոշումներն են, որոնք փորձում էի տեղ հասցնել, որպեսզի բոլորը հասկանան, որ ադրբեջանա-թուրքական տանդեմը մեզ փակուղի չի մտցրել, հայկական կողմի համար շահավետ լուծումներ կան, և այն ամենը, ինչը հիմա պետք է՝ միավորվել ու պնդել մերը։ Իշխանությունը պետք է լսի մեր ռացիոնալ առաջարկները և հաշվի առնի դրանք։

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Եվ այն արդարացումները, որ մենք չենք սխալ գործողները, որ ոչինչ չենք կարող փոխել, որ մեզանից ոչինչ կախված չէ, այլևս չի աշխատի։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք այս երեք հարցերի հանգուցալուծման համար։ Մենք բոլորս միասին պատասխանատու ենք Հայաստանի և Արցախի ներկայի ու ապագայի համար։

Եվ ժամանակն է, որ խոսքերը գործողություններ դառնան․

Ես պատրաստ եմ բոլորի հետ քննարկել մեր առաջարկներն ու լուծումները նշված երեք հարցերի շուրջ՝ մանրամասն հիմնավորումներով։ Պատրաստ եմ նաև լսել բոլոր առաջարկները, մասնակցել ցանկացած ձևաչափի հանդիպումներին ու քննարկումներին, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս պատասխանատվություն ստանձնել մեր հայրենիքի ճակատագրի համար ու հայ ժողովրդի պատմության նոր էջ սկսել՝ այս երեք հարցերի շուրջ հաղթանակով»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
17 Հուն
Հունվարի 11-ին վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է. ՊՆՍարգսյանը «Մուբադալա»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է ներդրումներ կատարելու հնարավորությունը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմուրին տուգանել են «ռասիզմի» համարՆրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը․ Արթուր Ղազինյան Հակոբ Արշակյանը դասեր չի՞ քաղել իր հրաժարականից (տեսանյութ)Կրթության ավարտական վկայականները և ատեստատները կլինեն թվային. հանրային քննարկման է ներկայացվել Քանյե Ուեսթը պատմել է, թե ինչու է տուն գնել Քիմ Քարդաշյանի առանձնատան մոտակայքումԶոհված և անհետ կորած զինծառայողների որոնումները Վարանդայում կրկին արդյունք չեն տվել Նոյեմբերի 16-ին գերեվարվել է 32 հայ զինծառայող, որոնցից 6-ը դեռևս մնում են գերության մեջ. «Փաստինֆո»ՆԱՏՕ-ն չի պատրաստվում փոխել իր դիրքորոշումը դաշինքին Վրաստանի անդամակցության հարցում. Զալկալիանի«Սքանչելի եգիպտոսյան առավոտ էր». Սոֆի Մխեյանն՝ առանց շպարի Շվեդիան հրաժարվել է դրամաշնորհներ տրամադրել ադրբեջանական երկու կազմակերպության Ինչպես են խուզարկում Դոն Պիպոյի տունը. Hraparak.am (տեսանյութ) Աղջիկը փչացրել է իր նախկին ընկերոջ հարսանիքը՝ նրան վերադարձնելու հույսովԻրանը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը. Խաթիբզադե Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Արտաշատում ավտոմեքենա է այրվել. տուժածներից մեկը երեխա է Մահացել է Արցախի ԱԺ-ում աշխատանքային երկարամյա վաստակ ունեցող Վարյա Դավիթի Ջուլհակյանը Նոյեմբերյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է` իր տուն մտած երիտասարդի վրա կրակելու համար Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ ՌԴ-ն անհանգստացած է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չեն կարող լինել Ղարաբաղում Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրելՄինչև հունվարի վերջ Ստեփանակերտում բնակարանամուտ կտոնի ընդհանուր առմամբ 300 ընտանիք. «Հայաստան» հիմնադրամ Ղազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվել Կլիչկոն կրկին վարակվել է կորոնավիրուսովԲացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը ՀՀ-ում. ՔԿ-ն ձեռնպահ է մնում տեղեկատվության տրամադրումից Սահմանամերձ համայնքներում 5֊12֊րդ դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար. Ժաննա Անդրեասյան Աբու-Դաբիում պայթյուններ են որոտացել. ՀՀ նախագահի այցի օրակարգում փոփոխություններ չկան Դոնբասում իրավիճակը սահմանին կտրուկ վատթարացել է․ ԵԱՀԿ֊ում ՌԴ ներկայացուցիչԱրտակ Դավթյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն. քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները Հայաստանում «Օմիկրոն» շտամի ևս 7 դեպք է հաստատվել Ինդոնեզիան նոր մայրաքաղաք կունենաՄարդկանց ստրկամիտ վիճակում պահելու ձև է. ցուցարարը՝ հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումների մասին«Աստված տա, դուք էլ 300 հազար դոլար գումար ունենաք, տանեք կանխիկ պահեք». Գաբրիելյանը՝ Գալստյանին «Փյունիկ»-ը նոր կիսապաշտպան ունի Ադրբեջանցիները Շուշիի Կանաչ ժամի տարածքում ճաշարան են կառուցել (տեսանյութ)Գործատուների մոտ տպավորություն է, եթե իր աշխատողը պատվաստված չէ՝ կտուգանեն նրանց. նման բան չկա. բողոքի ակցիա ԱՆ-ի դիմացԱրքայազն Հարին դատական հայց կներկայացնի բրիտանական կառավարության դեմՈւկրաինան Բելառուսի սահմանների մոտ զորք է կուտակում․ ԼուկաշենկոՌուսական զորավարժությունները կապված չեն Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ. ԵԱՀԿՌեստորանները կբոյկոտեն․ QR կոդ չեն պահանջիԹուրքիայում ՄԱԿ֊ի աշխատակից է զոհվել«24- ժամյա շըլըփ-թըլըփ ընթացակարգերով եք բերում կարևոր նախագծերը»․ Լիլիթ Գալստյան Մահացել է «Կլոն» հեռուստասերիալի դերասանուհինՄարդը իրեն փորձեց դնել բայրաքթարի տեղ, բայց իրականում անմրցունակ կուկուռուզնիկ է. Աշոտյանը՝ Ռուբինյանի մասին ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ Սիրուն Մինասն ամուսնու հետ ձմեռային հանգստից լուսանկար է հրապակել«Մարդն իրավունք ունի իր սեփական միջոցներով գնա Տանզանիայում առյուծի որսին մասնակցելու». Խաչատրյան26 տղա, 16 աղջիկ․ անցած շաբաթ Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 42 երեխա
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել