00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Յուլյա Ֆինկը՝ հմայիչ կերպարումԲանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան․ Մհեր ՄկրտչյանԽոշոր վթար Երևանում․ կա վիրավոր Քերոբյանը կնախագահի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմըՀայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով Մի քան օր է ադրբեջանցիները թիրախավորել են Կարմիր շուկան․ կրակոցներ են արձակել Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով

Մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ:

Արդյունքում Վ. Գասպարյանը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, մասնավորապես` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, այդ թվում` իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով օրինականացրել է դրանք:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Վ.Գասպարյանի կինը, 2010-2011 թվականներին պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել, սակայն Վ.Գասպարյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ենթակա աշխատակիցների միջոցով կազմակերպել է կնոջը ավելի քան 17 մլն ՀՀ դրամ աշխատավարձի վճարումը: Բացի այդ, 2011-2018 թվականներին ՀՀ ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու ընթացքում Վ.Գասպարյանի կինն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները, ավելին` առանց վերադասին ուղղված` իրեն արձակուրդ տրամադրելու մասին զեկուցագրերի տարբեր տևողություններով բացակայել է ՀՀ-ից և չի ներկայացել աշխատանքի: Այս դեպքում ևս Վ.Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 19 մլն ՀՀ դրամ գումար:

Պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանի` ՀՀ ոստիկանության զորքերում պաշտոնի նշանակված դուստրը 2015-2018 թվականներին երբևէ ծառայության վայր չի ներկայացել, ծառայությունից բխող որևէ պարտականություն չի կատարել, ինչի մասին տեղյակ լինելով` Վ. Գասպարյանը դիտավորությամբ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, և արդյունքում դստերը հաշվարկվել և վճարվել է շուրջ 9 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոգրյալից բացի, 2012-2019 թվականներին, որպես ՀՀ ոստիկանության պետ ի պաշտոնե հանդիսանալով նաև Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահը, այլ անձանց հետ խմբով կազմել և օգտագործել է կազմակերպության գույքն օտարելու իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` կազմակերպության ընդհանուր ժողովի կեղծ արձանագրություն, որի հիման վրա Երևան քաղաքի Չարենցի փողոցում գտնվող` Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 1,103556 հեկտար հողամասը և կազմակերպության սեփականությունը հանդիսացող 5902,5 քմ շենք-շինությունները փորձել է օտարել Ռաֆիկ Հայրապետյանին պատկանող «Նորացված փյունիկ» ֆուտբոլային ակումբ հասարակական կազմակերպությանը: Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի վատնումը, սակայն, նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, քանի որ պետական լիազոր մարմինը` Կադաստրի կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցումը: Հիշյալ արարքն ավարտին հասցնելու դեպքում կազմակերպությանը կարող էր պատճառվել առանձնապես խոշոր չափերով՝ 857.891.044 ՀՀ դրամի գույքային վնաս:

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Գասպարյանը, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, տիրապետել, օգտագործել և տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցագործությունների՝ առանձնապես խոշոր չափերով վատնման, ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ստացված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով դրա իրական բնույթն ու հանցավոր ծագումը:

Մասնավորապես, Վ. Գասպարյանը և նրա ընտանիքի անդամները 1995-2021 թվականների ընթացքում որպես օրինական եկամուտ ստացել են ընդհանուր 353.249.428 ՀՀ դրամ, սակայն 2005-2021 թվականների ընթացքում նրանց և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցված, բայց փաստացի Վ. Գասպարյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի, անշարժ գույքերի վերանորոգման արժեքների, ինչպես նաև բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը մի քանի անգամ գերազանցել է նրանց օրինական եկամուտները՝ կազմելով 2.477.884.177 ՀՀ դրամ:   

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վլադիմիր Գասպարյանը հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտներն օրինականացրել է գույք ձեռք բերելու, դրանց շինարարության, կոմունալ վճարների նպատակով ծախսելու, փաստացի իրեն պատկանող գույքն իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու և դրանց իրական արժեքները թաքցնելու միջոցով: Այդ կերպ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի գույք:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Հուն
Յուլյա Ֆինկը՝ հմայիչ կերպարումՈւկրաինայի ԶՈՒ֊ն շփման գծի մոտ կրակել է ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքի վրաԲանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան․ Մհեր ՄկրտչյանԽոշոր վթար Երևանում․ կա վիրավոր Քերոբյանը կնախագահի Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմըՍյունիքի սահմաններին զորքին ստիպում են, որ չկռվեն, վախենում են, որ հանկարծ կարող է կռվեն ու հաղթեն. Լեւոն Հայրյան Հայ կաթողիկե եպիսկոպոսների տարեկան սինոդը կանցկացվի փետրվարին Արամայիս Հարությունյանը հետախուզվում է խարդախության մեղադրանքով Մի քան օր է ադրբեջանցիները թիրախավորել են Կարմիր շուկան․ կրակոցներ են արձակել Երգի պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Էլ ավելի» «Արման Թաթոյանի աշխատանքի 6 տարիները». ՄԻՊ-ն ամփոփում է գործունեությունը Հետախուզվում էր զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու մեղադրանքով «Վիտամին D». Էլեն Ասատրյանի լուսանկարը լողավազանից Արցախը Հայաստանի մաս հայտարարողը փորձում է թուրքից լավ «հիմնավորել», որ Արցախը նաեւ ադրբեջանական է. Շարմազանով Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր. Վրթանեսյան ՀՀ ԱԺ-ն շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը Ուկրաինայում հինգ ծառայակիցներին գնդակահարած ազգային գվարդիականը ձերբակալվել է (լուսանկարներ)Ոճրագործ է նա, ով առանց Արցախի ճանաչման մեզ այնտեղ է ուղարկում, նոր ցեղասպանություն է հնարավոր Հունվարի 28-ին արգելոցները կաշխատեն. Զինծառայողների համար մուտքն անվճար կլինի Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը Արցախից տեղահանված քաղաքացիները հունվար-փետրվար ամիսներին ևս կստանան դրամական աջակցությունՈւկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը գնդակահարել է իր ծառայակիցներին (տեսանյութ)Մայր թատրոնը 100 տարեկան է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն ազատվել է պաշտոնից Հայաստանն աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի ԶՈՒ ԳՇ պետ-ն արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ԶՈՒ-ն. Ղազինյան Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 մլն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ Դեսպան Վիրաբյանն իր հավատարմագրերն է հանձնել Արգենտինայի նախագահին Ղազախստանի խորհրդարանը Նազարբաեւին զրկել է ԱԽ-ում ցմահ նախագահության իրավունքից «Հունվարի 22-ից ընդունված սահմանափակումը սահուն կերպով ընթանում է. խոչընդոտներ չկան». Ավանեսյան Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության զարգացման գործում. ԵԽԽՎ զեկույց «Մինչև օրվա վերջ կշտկեք խնդիրը»․ Մհեր Գրիգորյանը չընդառաջեց Ավանեսյանին, որը երկու օր էր խնդրել Արցախից տեղահանված բնակիչների բողոքի ակցիան՝ ԱԳՆ-ի և ՄԱԿ-ի մոտ «Մեր սիրելի Սոնա տատիկ, բարի ճանապարհ Երկնшյին шշխшրհ». մահացել է Ավետ Բարսեղյանի զոքանչը Բռնցքամարտիկները շարունակում են պայքարը Հայաստանի առաջնությունում «Հողամասը մի քանի անգամ ընդլայնելու հնարավորություն կա»․ Վահան ՔերոբյանԱյսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միաջազգային օրն էԱնհետ կորած տղամարդու դին հայտնաբերվել է Երևանյան լճում «Զվարթնոց»-ում կեղծ բացասական թեստ պատրաստելու և իրացնելու կասկածով քրգործեր են հարուցվել․ ԱԱՏՄ Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել «Ես արդեն լավ եմ». «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան վիրահատության է ենթարկվելՆախիջևանի հետ սահմանագծին պայմանագրային զինծառայող է անհետացել․ տարօրինակ հանգամանքները չափից շատ ենՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2556 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի Մեկնարկել է կառավարության հերթական նիստը. այն վարում է Մհեր ԳրիգորյանըՕմբուդսմանի աշխատակազմում կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա․ ՄԻՊ առաջարկը Քիմ Քարդաշյանն Ինստագրամից ջնջել է բիկինիով լուսանկարը, որում օգտատերերը ֆոտոշոփ էին նկատել Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով Հունվարի 27-ի աստղագուշակ«Ալաշկերտ»-ին է միացել հարձակողական ոճի կիսապաշտպան Մանվել Ահարոնյանը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել