Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու անդամների մանդատներն արդեն բաշխվել են
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովում Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամների մանդատները բաշխվեցին: 27 մանդատներից 13-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 10 մանդատ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքին, 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու «Միասնական Վարդենիս» դաշինքի անդամ Դավիթ Շահնազարյանը:
Հավելենք, որ, ըստ գործող կանոնակարգի, Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը կկայանա մանդատների բաշխմանը հաջորդող շաբաթվա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին։