Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպման մասին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացների առաջին հանդիպման մասին։ Ինչպես հայտնում է Ahval-ը, հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
«Տպավորություն է ստեղծվել, որ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ Հայաստանի խնդրանքով։ Մենք հատուկ բանագնացներ ենք նշանակել, որպեսզի նրանք կարողանան ուղիղ խոսել»,- ասել է նա։
Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրներն էլ ցանկություն են հայտնել ուղիղ երկխոսություն կառուցել՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը որոշելու համար։