Գառնիկ Վարդանյանը ստանձնել է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամի մանդատը
Գառնիկ Վարդանյանը ստանձնել է Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամի մանդատը։
Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ
Տեղեկացնում եմ, որ ստանձնել եմ Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամի մանդատը։
Մեր երկրի առջև ծառացած ոչ դյուրին այս ժամանակաշրջանում ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել այս մանդատը և փորձել իմ ներդրումն ունենալ մեր ավելի քան 2800-ամյա քաղաքի զարգացման գործում:
Ինչպես և միշտ, իմ ողջ ներուժն ու կարողությունները ծառայեցնելու եմ բացառապես ի նպաստ մեր երկրի և մայրաքաղաքի: Ի՛ գործ»: