00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել Մամուլի ազատությունը ՀՀ-ում 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում․ ՓաշինյանՄենք 2 ՔԿՀ ենք փակել. բռնապետության ձգտող երկրներում բանտերի բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում. Փաշինյան Երեք պատերազմի մասնակից Գիորգի Արեստակեսյանին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Այդ ամենը պետք է քննվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների մասին Որտեղ էր իրավասու մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու հենց մայթեզրին շենք կառուցելու փաստաթղթերը. Քարամյան Մահացել է Յուրի Ջավադյանը Ջերմաստիճանը կտրուկ նվազում է. սպասվում է անձրեւ ու թաց ձյուն Արմեն Պողոսյանը կարող է դասվել այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը. փաստաբան

Հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը պատվաստումների թեմայով սահմանադրական դատարանի որոշման մասին գրառում է արել. 

«Սահմանադրական դատարանը 23 դեկտեմբերի 2021թ. կայացրել է թիվ ՍԴՈ-1621 որոշումը, որով առողջապահության նախարարի հրամանում նշված «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Եվ բնական հարց է ծագում, ինչ պետք է անի քաղաքացին:

Սահմանադրական դատարանը (ՍԴ) 4 էական պայման է անտեսել, ինչն իմ կարծիքով սխալ եզրահանգման հիմք է դարձել՝

1. ՍԴ-ն ըստ էության անվտանգ և անհրաժեշտ է համարել չգրանցված և փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութերի կիրառումը: Ավելին, ՍԴ-ն, առանց հիմնավորման, վստահել է այն մոտեցմանը, որ պատվաստանյութերը վարակի տարածումը կանխում են, մինչդեռ պատվաստված անձինք էլ են վարակվում և վարակում քովիդով, ինչպես նաև պատվաստված անձինք էլ են մահանում քովիդից: Դեղերը և պատվաստանյութերը պարտադիր ենթակա են գրանցման՝ փորձարկման բոլոր փուլերը սահմանված կարգով անցնելուց հետո: Քովիդի դեմ որևէ պատվաստանյութ գրանցված չէ, այլ թույլատրված է արտակարգ իրավիճակում օգտագործել.

2. ՍԴ-ն չի ուսումնասիրել  այն հանգամանքը, որ ՊՇՌ հետազոտության մասով խտրական մոտեցում է դրսևորվում պատվաստվածների և չպատվաստվածների միջև (սա նախորդ (1) պայմանի անտեսման հետևանք է), քանի որ պատվաստված քաղաքացին էլ կարող է վարակի աղբյուր դառնալ.

3. ՍԴ-ն չի քննարկել այն հարցը, որ ՊՇՌ հետազոտությունը բժշկական միջամտություն է հանդիսանում: Ընդ որում, ՍԴ-ն այդ համոզման կգար իր իսկ կողմից վկայակոչած «Բիոէթիկայի և մարդու իրավունքների մասին» համընդհանուր հռչակագրի 6-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությամբ, ըստ որի՝ կանխարգելող, ԱԽՏՈՐՈՇՈՂ կամ թերապևտիկ նպատակներով իրականացվող ցանկացած բժշկական միջամտություն պետք է իրականացվի միայն համապատասխան անձի նախնական, ազատ և տեղեկացված համաձայնությամբ՝ պատշաճ տեղեկատվության հիման վրա.

4. ՍԴ-ն ուսումնասիրության առարկա չի դարձրել վիճարկվող իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին, ըստ որի՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի:

Այս չորս պայմաններին պատշաճ ուշադրություն դարձնելու դեպքում, ՍԴ-ն չէր կարող որևէ խնդիր չարձանագրել, առավել ևս, երբ մարդուն կանգնեցնում են երկու բժշկական միջանտություններից մեկն ընտրելու փաստի առաջ: Հատկանշական է, որ ՍԴ-ն այս որոշմամբ հստակ արձանագրել է, որ բժշկական միջամտության ենթարկվելու ազատ կամահայտնության բովանդակային առումով ձևախեղումը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության սահմանադրական իրավունքի խախտմանը:

Այս առումով ՍԴ-ն ըստ էության չի լուծել խնդիրը: Թողել է մի շարք բաց հարցեր:

Ինչևէ, հիմա ՍԴ-ի լուծման շրջանակներում ինչ ունենք.

ՍԴ-ն ասում է՝ Հրամանի՝ համապատասխան իրավակարգավորումների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ այն դեպքում, երբ անձը (աշխատողը) սահմանված վարքագծի տարբերակներից ընտրում է ոչ թե պատվաստման, այլ իր միջոցների հաշվին թեստավորման և, ըստ այդմ, համապատասխան սերտիֆիկատ ներկայացնելու տարբերակը, ապա դա հանգեցնում է անձի սեփականության իրավունքին միջամտության, որպիսի պայմաններում հարկ է պարզաբանել, արդյոք այդ դեպքում չի խախտվում սեփականության իրավունքի սահմանափակման համաչա¬փու¬թյան սահմանադրական սկզբունքը:

Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նկատի առնելով Հրամանով սահմանված թեստավորման պարբերականությունը, Հայաստանի Հանրապետությունում թեստավորման գների/արժեքների և նվազագույն աշխատավարձի չափի միջև անհրաժեշտ համամասնականության/համաչափության պահպանման առումով ԱՌԱՋ Է ԳԱԼԻՍ ԽՆԴԻՐ՝ միաժամանակ, արձանագրելով խնդիրների առկայությունը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության գնային քաղաքականության ոլորտում:
ՍԴ որոշման ծաղկաքաղից պարզ է դառնում, որ քաղաքացու հաշվին ՊՇՌ հետազոտությունը ըստ էության միջամտություն է քաղաքացու սեփականության իրավունքին:

ՍԴ-ն նշել է, որ առողջապահության նախարարը լիազորված չի եղել ասելու, թե ում հաշվին պետք է լինի ՊՇՌ հետազոտությունը: Բայց մենք ունենք նաև ՍԴ դիրքորոշում, որը քաղաքացի հաշվին ՊՇՌ հետազոտությունը համարում է խնդիր:

Այս պայմաններում, առաջարկում ենք հետևյալ գործողություններն իրականացնել այն քաղաքացիների համար, որոնք՝

1) Իրենց ազատ կամքի արտահայտմամբ չեն ցանկանում պատվաստվել և այն էլ՝ չգրանցված պատվաստանյութերով, որոնք լիովին չեն երաշխավորում քովիդից վարակվելը, վարակելը և մահանալը,

2) Իրենց սեփականության իրավունքին անհամաչափ միջամտության պատճառով չեն ցանկանում վճարել ՊՇՌ հետազոտության համար:

Մեր առաջարկվող տարբերակը հետևյալն է՝ հասնել նրան, որ պետությունը ինքը կրի ՊՇՌ հետազոտության ծախսերը, քանի որ այս դեպքում, պետությունը ստիպված կհրաժարվի պարտադիր պատվաստման քաղաքականությունից:

Հաշվի առնելով, որ իրավական պետության խնդիրն է այնպիսի իրավական դաշտ ստեղծել, որ անորոշություններ և մարդու հիմնական իրավունքների անհարկի սահմանափակումներ չլինեն,
նկատի ունենալով, որ սոցիալական պետության խնդիրն է աշխատողներին չծանրաբեռնել այնպիսի նյութական ծախսերով, որը կախված է այլ անձանց առողջությունը պաշտպանելու հետ (օրինակ աշխատանքային օրենսգրքով որոշ մասնագիտությունների մասով անհրաժեշտ պարտադիր բժշկական զննումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին և ոչ թե՝ աշխատողի),

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ՝ այս տեսանյութի մեկնաբանությունում տեղադրվող նամակը լրացնել և փոստով ուղարկել առողջապահության նախարարությանը՝ պահանջելով պետության հաշվին ապահովել ՊՇՌ հետազոտությունը:

Հ.Գ. Բացասական պատասխան ստանալուց հետո (ամենայն հավանականությամբ պատասխանն այդպիսին կլինի), եթե իրավական գործընթացներ կսկսվեն, օրինակ՝

ա/ պետական մարմինը կարող է 10.000-ից 20.000 ՀՀ դրամ աշխատողին տուգանել, կամ

բ/ գործատուն կփորձի աշխատողին աշխատանքի չթույլատրելու կամ աշխատանքից ազատելու վարքագիծ դրսևորել,

դիմեք մեր թիմին, մենք ձեր շահերն անվճար կպաշտպանենք, ինչպես խորհրդատվությամբ, այնպես էլ՝ դատարանում:

Ուզում եմ տեղեկացնել, որ իրավական պաշտպանության հարցում էլ կան ռիսկեր: Հետևաբար, դուք որոշեք: Եթե պատրաստ եք պայքարել ձեր իրավունքների համար, ապա մենք ձեր կողքին ենք»:

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
20 Մայ
Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել Հայաստանի ֆուտբոլի մինչև 18 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի Մամուլի ազատությունը ՀՀ-ում 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում․ ՓաշինյանՌուսաստանում 12 նոր զորամաս կբացվի սահմաններին աճող սպառնալիքների պատճառով. ՇոյգուՄենք 2 ՔԿՀ ենք փակել. բռնապետության ձգտող երկրներում բանտերի բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում. Փաշինյան Երեք պատերազմի մասնակից Գիորգի Արեստակեսյանին մեղադրանք առաջադրվեց. փաստաբան Արմենուհի Հարությունյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Այդ ամենը պետք է քննվի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունների մասին «Արցախն ապրում է, եւ Արցախը Սեր է»․ Ժաննա Վելիցյան Լուգանսկի ազատագրումը մոտենում է ավարտին. Շոյգու Որտեղ էր իրավասու մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու հենց մայթեզրին շենք կառուցելու փաստաթղթերը. Քարամյան Մահացել է Յուրի Ջավադյանը Ջերմաստիճանը կտրուկ նվազում է. սպասվում է անձրեւ ու թաց ձյուն Արմեն Պողոսյանը կարող է դասվել այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը. փաստաբան ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 24-ին Տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Հայաստանի եւ Լիտվայի դիրքորոշումները նույնն են. Վահագն Խաչատուրյան Ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու՝ Հայաստանի կառավարության հանձնառությունը. Լիտվայի նախագահ ԱՄՆ-ն, ի դեմս ՀՀ-ի, լավ գործընկեր է ձեռք բերել․ ԼԳԲՏ-ի ու կանանց իրավունքները պետք է պաշտպանվեն Բորիս Ջոնսոնին այլևս չի սպառնում covid party-ի տուգանքըԻնչպես ՀՀ-ում բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ բերենք խաղաղություն. վարչապետը համախմբման կոչ արեց Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին Լիտվայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Boeing-ը նոր տիեզերանավ է փորձարկումՈստիկանները միջանցք բացեցին ու պատգամավորները մուտք գործեցին Մարիոթ հյուրանոց, որտեղ այս պահին Փաշինյանը մասնակցում է համաժողովի (տեսանյութ) ՀՀ ՄԻՊ-ը Կոպիրկինի հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապությանըԿապիկի ջրծաղիկի վիրուսը Մադրիդից տարածում է ստացելՊատերազմից հետո քաղաքացին փրկեց ՀՀ պետականությունը փլուզումից. Փաշինյան Պետությանը պատճառված 308.652.000 ՀՀ դրամ վնասն ամբողջությամբ վերականգվել է Փաշինյանը ժամանեց Մարիոթ «Նիկոլ՝ դավաճան, ամոթ, Արցախն Ադրբեջանինը չի լինելու» վանկարկումների ներքո Քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. Միհրան Պողոսյան Դո՛ւք չեք ՀՀ ժողովրդավարության պաշտպանը․ տեսեք այս մարդկանց, սա՛ է իրական ժողովրդավարական բաստիոնը ՀՀ-ում դիկտատուրա հաստատելու հարցում Փաշինյանին օգնող ԱՄՆ դեսպանն այստեղ տեղ չունի Բայդենը կարող է միջնորդ դառնալ Թուրքիայի հետ բանակցություններումՔննչական կոմիտեն քննության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգել է Հստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ». Վարդան Ոսկանյան ՄԻՊ-ը հետևում է գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում Երկրի ներսում՝ արմատականները, դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին․ Չավուշօղլու ՔԿ-ի հաղորդագրությունը տարածած պաշտոնատար անձանց մոտ առկա են բարոյահոգեբուժական խնդիրներ. Իգոր Խաչատուրովի փաստաբանՓաշինյանի նոր նշանակումը. Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի ՔԿ պաշտոնյան մեղադրանքը մեղմ հոդվածով փոփոխելու համար քաղաքացուց ստացել է 40.000 ԱՄՆ դոլար կաշառք Լիտվայի նախագահին ասացինք՝ դավաճան Նիկոլն Արցախի մասով բանակցության որևէ մանդատ չունի․ Մանուկյան Մի՛ նմանվեք տխրահռչակ «պոլիացայներին», մի՛ առաջնորդվեք՝ ով էշ, ես՝ փալան սկզբունքով Ինչպես արյունը ջուր չի դառնալու, այնպես էլ թուրքն իր հայատյացությունը չի թարգելու. Զաքարյան Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՀՀ-ում Իտալիայի դեսպանը տեղափոխվել է հիվանդանոց Լիտվայի նախագահը «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկումների ներքո ժամանեց Բաղրամյան 26 Հրդեհ՝ Երևանում․ Daewoo մակնիշի ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի «Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի հարցերը» Դիմադրության շարժման երթը շարժվում է դեպի Բաղրամյան 26, որտեղ գտնվում է Լիտվայի նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը Իգոր Խաչատուրովը կալանավորվել է, մեղադրանքը՝ ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում․ մանրամասներ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել