Վարչապետ դառնալու հրապարակումով չեմ գայթակղվել/Սահմանից հետո չեմ քնում/Կուսակցության շենք մտած չկամ․ ՄԻՊ
ՄԻՊ-ին անաչառ չհամարելու միտում եղել է նաև 2018 թվականից առաջ: 24news.am-ի տաղավարում՝ «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում, նման նկատառում է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով գործող իշխանության ներկայացուցիչների կողմից իր և իր ղեկավարած կառույցի մասով հնչող քննադատությանը: Ըստ նրա՝ իրեն քննադատողները չեն հասկանում ՄԻՊ-ի առաքելությունը:
Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել փետրվարի 23-ից՝ նրա պաշտոնավարման ավարտից հետո քաղաքականություն մտնելու հավանականության, Հանրային հեռուստաընկերության կողմից ՄԻՊ-ի գործունեության լուսաբանումն անտեսելու, հայ-ադրբեջանական սահմանին ունեցած զգացողությունների և այլ թեմաների մասին: