Բլինկենը հայտնել է՝ ո՛ր դեպքում ԱՄՆ-ն կպատերազմի Ռուսաստանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ նախազգուշացրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, որ ռուս զինվորականների կողմից ուկրաինական սահմանի ցանկացած հատումը կարժանանա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների չափազանց կոշտ պատասխանին:
«Ես փոխանցեցի Միացյալ Նահանգների և Եվրոպայում մեր դաշնակիցների ու գործընկերների դիրքորոշումը, որ մենք ամուր կանգնած ենք Ուկրաինայի կողքին և աջակցում ենք նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք հստակ ասել ենք. նրանց ներխուժումը Ուկրաինա կարժանանա ԱՄՆ-ի և մեր գործընկերների ու դաշնակիցների արագ, կոշտ և միասնական պատասխանին»,- ասել է Բլինկենը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: