00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Նիկոլ, դավաճան»․ բերման ենթարկվածների վանկարկումները՝ ոստիկանական բաժանմունքում (տեսանյութ)«Մեր տղաներին ոստիկանները վնասվածք են պատճառել․ հիվանդանոցում են»․ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքըՎարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել «Ես քեզ գտնելու եմ, չվախենաս հանկարծ»․ Աննա Մկրտչյանը՝ ոստիկանին Ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Զոհերի հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի դիմացի փողոցըԱրտարժույթների փոխարժեքներն այսօր Հայ ազգը պետք է կոտորվի․ Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան

Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող տուգանել. Արա Զոհրաբյան

Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնություն, անդամ Արա Զոհրաբյանը:

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,
Երկու հարց եմ ցանկանում բարձրաձայնել`
1) Տեսչական մարմնի ստուգայցերի օրինականության հարցը.
2) Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարքագիծ ընտրելու հարցը:
1. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սահմանած սանիտարական կանոնների պահպանման վերահսկողության նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ստուգայցերն անօրինական են:
Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է հիմնական խաղի կանոնը՝ պետական մարմինը և պաշտոնատար անձը իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Այդ օրենքը տնտեսավարող սուբյեկտին պետական մարմնի կամայականություններից պաշտպանվելու համար լավ մեխանիզմներ է տվել:
Տեսչական մարմինն այդ օրենքը շրջանցելով ստուգայց կարող է կատարել, առանց նախնական ծանուցման, միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա:
Այդ օրենքի 17.5-րդ հոդվածում նշված են հետևյալ կանոնները՝
• Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ.
• վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.
• ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:
Ամփոփելով նշեմ, որ ստուգայց կատարելու միջոցով տեսչական մարմինը կարող է գնալ կազմակերպություններ, եթե կառավարության որոշմամբ են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ:

Հետևաբար, տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով, որն առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառված սահմանափակումներին, այլ կարող է քննարկվել 42-րդ հոդվածի կիրառման հարցը (որն ավելի ցածր տուգանքի չափեր ունի):
Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց:
Մեր փաստաբանների թիմը պատրաստ է այդ տուգանքները վիճարկել դատարանում:

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՔԱԳԻԾ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սանիտարական նոր կանոններով սահմանափակում է նախատեսվել գրադարանների, թատրոնների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների և այլ վայրերի հաճախորդների համար:

Նպատակը պարզ է: Հարկադրում են, որպեսզի բոլորը պատվաստվեն: 
Նշված ցանկում նշված տնտեսավարող սուբյեկտների ուշադրությունն եմ ցանկանում դարձնել հետևյալ խնդրին: Այս կանոնը վերաբերում է հաճախորդին, ոչ թե՝ տնտեսավարող սուբյեկտին: Օրինակը բերեմ հյուրանոցների համար՝
• հյուրանոցներին առնչվող հրամանում նշված է՝ «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդները մուտք են գործում …» որոշակի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Նույն հրամանով նախատեսված չէ հյուրանոցի պարտավորությունը ստուգելու պահանջվող փաստաթղթերի առկայությունը, իսկ բացակայության դեպքում՝ չսպասարկելու կամ չթույլատրելու մուտք գործել հյուրանոց կամ դուրս հանել հյուրանոցից.

• հրամանում օգտագործվել է «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդ» հասկացությունը, մինչդեռ դեռևս հյուրանոցի հետ իրավահարաբերություն չհաստատած այցելուն հաճախորդ չէ, որի մուտքի արգելքը հրամանով նախատեսված չէ, իսկ մուտք գործելուց հետո հաճախորդ դարձած քաղաքացուն հյուրանոցից դուրս հանելու մասին որևէ կարգավորում հրամանում առկա չէ. 

• հրամանում նշված փաստաթղթերն ունենալու պարտավորությունը դրված է հաճախորդի վրա, հետևաբար տեսչական մարմինը չի կարող տուգանել հյուրանոցին առանց պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու ժամանած հաճախորդին սպասարկելու համար։

Ցանկացած իրավական ակտ պետք է համապատասխանի որոշակիության պահանջին, այսինքն այդ իրավական ակտի հասցեատիրոջ համար պետք է հասկանալի լինի, թե ինչ վարքագիծ է ակնկալում իրենից իրավական ակտի պատվիրանը: Սանիտարական նոր կանոնը հաճախորդին է ասում մուտք գործի, եթե ունես x փաստաթուղթը: Չունենալու դեպքում, արդյոք հյուրանոցը ֆիզիկական ուժ պետք է կիրառի հաճախորդի նկատմամբ, և եթե այո, ապա դա որտեղ է գրված:

Այնպես, որ խորհուրդ եմ տալիս չխախտել քաղաքացիների իրավունքները: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է պաշտպանել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները: Եթե ձեզ կտուգանեն, ապա հանգիստ կարող եք դիմել մեզ:

Հ.Գ. Դեռևս սեպտեմբերից այս մասին բարձրաձայնում ենք, բայց հանրությունն իր վճռական անհամաձայնությունը չի հայտնում: Եթե սա էլ ստացվեց իշխանության մոտ, ապա չկասկածեք, մոտենալու են երեխաներին պատվաստելուն, իսկ պատվաստվածներին պարտադրելու են երրորդ կամ հետագա նոր դոզաներն ընդունել: Սա պատվաստվածների և չպատվաստվածների բաժանման հարց չէ: Սա արժանապատվության, սեփական կամքով որոշում կայացնելու հնարավորության հարց է»,- գրել է  նա:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
17 Մայ
«Նիկոլ, դավաճան»․ բերման ենթարկվածների վանկարկումները՝ ոստիկանական բաժանմունքում (տեսանյութ)Գնել Սանոսյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը «Մեր տղաներին ոստիկանները վնասվածք են պատճառել․ հիվանդանոցում են»․ Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց Ոստիկանները կոտրել են 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի ձեռքըՎարորդն ընկել է սեփական մեքենայի տակ և մահացել «Ես քեզ գտնելու եմ, չվախենաս հանկարծ»․ Աննա Մկրտչյանը՝ ոստիկանին Ոստիկանը կոտրել է քաղաքացու ձեռքը (լուսանկարներ) ՈՒՂԻՂ․ Զոհերի հարազատները փակել են Վերաքննիչ դատարանի դիմացի փողոցըԱրտարժույթների փոխարժեքներն այսօր Հայ ազգը պետք է կոտորվի․ Նիկոլ Փաշինյանի աջակիցը՝ ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան Արմեն Աշոտյանն ազատ արձակվեց (տեսանյութ) «Երջանիկ»․ Արմինկայի լուսանկարը Մեքսիկայից «Առանց թուրքի Հայաստան»․ բերման ենթարկվածների վանկարկումները՝ ոստիկանական ավտոբուսումԱրա տու´ն եմ պահում, դու էլ գնա, քոնը պահի. երթուղայինի վարորդը վրդովվեց ակտիվիստների` ճամփա փակելու Ոստիկանը ավտոերթի մասնակցին վիրավորել է․ ի՞նչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ-ը Տուգանվել է առանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող 20 բեռնատարի վարորդ Ոստիկանները բերման են ենթարկել Շուշիի մատույցներում զոհված Արամ Թորոսյանի հորը Ոստիկանության բաժինները բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա. Շուտով 3 ժամը լրանում է. Էլինար ՎարդանյանՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավորին Հովտաշատում բախվել են BMW X5-ն ու Mercedes Sprinter-ը, ապա BMW-ն բախվել է ևս 2 մեքենայի․ կա վիրավոր 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները. 19:00-ին հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Ոստիկանները բերման են ենթարկում Յուրի Խաչատուրովի որդուն (տեսանյութ) «Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու». Տիգրան ԱբրահամյանԵս ձեր... ակտիվիստների ու Փաշինյանին սատարողների միջև բախում տեղի ունեցավ Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում ազատ տեղ չկա. կան բերման ենթարկված անչափահասներ. իրավապաշտպան«Սոլո» բարի տնօրենը Երևանում BMW 750-ով բախվել է ծառին, նրա դին դուրս են բերել փրկարարները Պաշտոնեական դիրքի չարաշահում՝ «Հայանտառի» նախկին տնօրենի կողմից. առաջադրվել է մեղադրանքՆարեկ Սամսոնյանին, Հենրիխ Դանիելյանին բերման ենթարկեցին. հրաժարվում են տրամադրել բժշկական օգնություն «Մի՛ գոռա իմ վրա, չբրդե՛ս». Աննա Մկրտչյանին քաշքշելով դուրս են հանում փողոցից Բերման ենթարկված ցուցարարների թիվն այնքան մեծ է, որ բաժանմունքներում այլևս տեղ չկա. ՍաղաթելյանԻնչպես բերման ենթարկեցին Նաիրա Զոհրաբյանին Ոստիկանությունը վերջնականապես խզել է կապը օրենքի հետ. փաստաբան Բռնեցին ստոր ձևով. Աշոտյանը Էրեբունի բաժանմունքում էՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել Մայիսի 17․ Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ մայիսի 17-ի համարԱվելի քան 60 փողոց փակ է. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)Զեյթունի բաժնում տեղ չկար, հիմա էլ տանում են Էրեբունու բաժին. Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել (տեսանյութ)Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան․ «Ժողովուրդ» Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞․ «Հրապարակ»Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը․ «Ժողովուրդ»Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը․ «Հրապարակ» Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը․ «Ժողովուրդ» Չալաբյանի հանդեպ սկսված գործընթացները քաղաքական աստառով ճնշում են որակում նաև «դրսում»․ «Փաստ» Աջակցության ակցիաներ են քննարկվում․ «Հրապարակ» Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը․ «Հրապարակ»Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին․ «Փաստ» Ան­հան­գիստ են. հետ «ֆռաց­նել» չի լի­նի․ «Փաստ» Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել