00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ ՇարմազանովԻշխանությունը համոզում է, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, պետք է Բաքվի և Անկարայի հետ բանակցել Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերումՖրանսիայի հրապարակում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը (տեսանյութ)Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ, տեսանյութ) Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկը ստացել է է Քեմալ Աթաթյուրքի անունը. Թուրքագետ «Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց Վահագն Ալեքսանյանին Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացել

Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք

Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) հունվարի 27-ին,  Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 
 
Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:
 
Հոգևոր դասը և արարողությանը ներկա զինվորականներն ու ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության, անսասանության ու Հայոց բանակի հաղթական ընթացքի համար:
 
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը Հայոց բանակի օրվա առիթով իր խոսքն է ուղղել եկեղեցում ներկա սպաներին, զինվորներին, գնդերեցներին և հավատացյալներին․ «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնում Հայոց բանակի ստեղծման 30-ամյակի առիթով՝ աղոթելու մեր երկրի խաղաղության համար, և հայցելու, որ Տիրոջ օրհնությունը, պահպանությունն ու զորակցությունը միշտ լինեն Հայոց բանակի հետ։
 
Մեր հայրենիքի անկախությանը հաջորդած երեք տասնամյակում մեր բանակն անցավ հնարավոր ու անհնարին բոլոր փորձություններով, անցավ կազմավորման դժվարին ճանապարհը: Պարտադրված արցախյան պատերազմում փառավոր հաղթանակներ կերտեց, նաև ապրեց 44-օրյա վերջին պատերազմի արհավիրքների դառնություններն ու ցավը։ Այդ իսկ պատճառով բանակի տարեդարձի ակնկալված ուրախությունը չէ, որ պարուրում է մեր սրտերն այսօր, այլ սոսկալի մորմոքը մարդկային և տարածքային ծանր ու վշտագին կորուստների և դեռևս չամոքված կսկիծը մեր հոգելույս նահատակների։
Այսօր վերստին մեր հավաքական աղոթքով Աստծո արքայությունն ենք հայցում մեր զոհված հերոսների անմահ հոգիների համար, իսկ մեր հրամանատարներին ու զինվորներին, ովքեր քաջաբար մաքառեցին ու շարունակում են իրենց նվիրյալ ծառայությունը հայրենիքին, մաղթում հայկյան ոգի և հայկյան բազկի հաղթություն, ամրություն, կորով և իմաստություն։
 
Սիրելիներ, մեր ժողովուրդը պատմության ընթացքում հաճախ է հայտնվել ամենատարբեր աշխարհաքաղաքական բարդ իրադրություններում, երբ հարկադրված է եղել կենաց ու մահու պայքար մղելով պաշտպանել հայրենի հողն ու սրբությունները՝ անվարան վկայելով իր աստվածսիրությունն ու հայրենասիրությունը։ Դարեր շարունակ «զի Աստուած ընդ մեզ է» քրիստոնեական խորը համոզումը և «վասն հաւատոյ, վասն հայրենեաց» ոգեշունչ կարգախոսը առաջնորդող են եղել հայոց զորականներին՝ ուղենշելով հայրենյաց պաշտպանների ազգանվեր սրբազան առաքելությունը։ Այսօր ևս մեր կյանքում Աստծո ներկայության գիտակցությունն ու «վասն հաւատոյ և վասն հայրենեաց» նշանաբանը պետք է լինեն յուրաքանչյուր բանակայինի կյանքի հավատամքն ու հիմքը:
Մեր բանակի կազմավորման 30-ամյա տարեդարձի հանգրվանը առիթ է մեր զավակների անձնդիր ծառայության գնահատանքի և արժևորման, առիթ է նաև ինքնաքննության, գործված սխալներին և թերացումներին լուրջ անդրադարձի, որպեսզի ի զորու լինենք դիմակայելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին և լավատեսությամբ մեր հայացքը ուղղելու դեպի ապագա։ Պարտություններն անդառնալի և վերքերն անբուժելի են մնում, եթե մեզանում ուժ չենք գտնում վերհառնումի ու արարման, եթե գլուխ է բարձրացնում մեղավորներ փնտրելու ու պարտությունը իբրև անխուսափելիություն ներկայացնելու մոլուցքը, եթե հավատքը չի բխում անկեղծ սրտից ու մաքուր մտքից, որ կարող է Աստծուն մասնակից դարձնել հայրենիքը շենացնելու և հզորացնելու առաքելությանը։ Երբ հավատարիմ ենք գտնվել մեր առաքելությանը, մեր հայրենին ծաղկել է, սահմաններն անառիկ են մնացել, երբ անհավատարմության, անարդարության որոմ է խառնվել մեր արդար ցորյանին, պարտվել ենք, նահանջ ապրել և երկիր կորցրել: Երբեք չմոռանանք առաքյալի խոսքը՝ «եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կլինի մեզ հակառակ» (Հռ. 8.31):
 
Սիրելիներ, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ հրամայական է ժամանակների պահանջներին համարժեք Հայոց բանակի հզորացումը, որին պիտի նվիրվենք մեր ամեն կարելիությամբ։ Մեր բանակի սրբազան առաքելությունը պիտի շարունակի մնալ մեր ժողովրդի ազգային ինքնության և ազատ ու անկախ կյանքի պաշտպանությունը մեր պատմական, հարազատ բնօրրանում, որտեղ մեր նախնիք իրենց հավատքի և հայրենասիրության անջնջելի հետքն են թողել։ Հայոց Եկեղեցին և եկեղեցականը զորավիգ են Հայոց բանակին, ձեզ, սիրելիներ, հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր արդար իրավունքների պաշտպանության կենսական հանձնառության մեջ։ «Թշնամին թող չասի, թե հաղթեցի, կամ հալածիչներս ցնծան, եթե սասանվեմ» (Սաղմ. 12.5). մեր բոլորի հայրենանվեր ծառայությամբ պիտի բացառենք մեր հասցեին արտաբերումը սաղմոսասացի այս խոսքերի։ Հավատում ենք, որ փորձություններին պիտի դիմագրավենք ազգային միասնությամբ և մեր կյանքը պիտի պայծառացնենք նոր հաղթություններով ու հայրենաշեն ձեռքբերումներով։
 
Վերստին Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը բերելով ամենքիդ Հայոց բանակի 30-ամյակի առիթով՝ ի խորոց սրտի հայց ենք բարձրացնում առ Աստված հայրենիքի պաշտպանության դիրքերում իրենց կյանքն ընծայած մեր զավակների համար։ Աղոթում ենք Հայոց բանակի հրամանատարական կազմի ու զինվորների ապահով ու անփորձանք ծառայության, հաղթանակների և հայրենի եզերքների խաղաղության ու անսասանության համար։ Թող Տիրոջ ողորմությունը, խնամքը և Սուրբ Աջի հովանին լինեն հայոց բանակի, մեր հայրենիքի, համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հետ, այսօր և միշտ. ամեն»։
 
 
Հանրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել  պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում կատարվել է պարգևաբաշխություն:
 
 
Ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության միջնորդությանը, Հայոց Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է  արժանացրել ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ մի շարք զինվորականների՝ գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին և Էրիկ Գրիգորյանին։ Նորին Սրբությունը «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան է հանձնել նաև ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։
 
Ընդունելության ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար մի շարք եկեղեցականներ արժանացել են  նախարարության պարգևների:
 
«Մարշալ Բաղրամյան» մեդալ է շնորհվել ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանին։
 
«Անդրանիկ Օզանյան» մեդալով պարգևատրվել են Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը, ավագ գնդերեց Արժանապատիվ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանը, գնդերեցներ Արժանապատիվ Տ․ Մանուկ քահանա Զեյնալյանը և Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը: «Դրաստամատ Կանայան» մեդալ է շնորհվել գնդերեցներ Գագիկ սարկավագ Հակոբյանին, Մինաս սարկավագ Կարապետյանին, Լորիս սարկավագ Անդրեասյանին, Սիմոն սարկավագ Իգիթյանին, Գևորգ սարկավագ Միրզոյանին, Արթուր սարկավագ Օհանյանին, Արթուր սարկավագ Արամյանին։
 
Պարգևաբաշխությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել ներկաներին։
 
Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
22 Մայ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ ՇարմազանովԻշխանությունը համոզում է, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, պետք է Բաքվի և Անկարայի հետ բանակցել Դոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցելԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերումՖրանսիայի հրապարակում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը (տեսանյութ)Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)Սոֆի Դևոյանը սիրելիի հետ հանգիստն անցկացնում է ԴուբայումՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ, տեսանյութ) Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկը ստացել է է Քեմալ Աթաթյուրքի անունը. Թուրքագետ «Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց Վահագն Ալեքսանյանին Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելՀանրայինը հրավիրել էր բնավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացան, որ բանավիճողը ես եմ, հրաժարվեցին․ Ալեքսանյան Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս ու դիրքեր Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում«Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատասխանը` իշխանական պատգամավորին Իրանը մեր պետության հիմնական շահակիցն է, իսկ մեզ իրար կապող «նոր ճանապարհը» այսպիսի վիճակում է 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող դիրքերից երեկ ու մի քանի օր առաջ կրակոցներ են եղել. Թաթոյան Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման պատճառով դեռ երկկողմանի փակ է Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոցՇարլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՄայիսի 22. Օրվա խորհուրդ Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման «Տրամադրության գույնը կանաչ է»․ Ժաննա Վելիցյանի լուսանկարն Արցախից Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին Գերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայր Իշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Պենտագոնի ղեկավարը զանգահարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարինԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշներըԿիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունին հայտնվել է Կաննի կարմիր գորգին (լուսանկարներ)Նորաշենում ավտոմեքենա է այրվել Ժաննա Բուտուլյանն արձագանքել է իր և Առուշ Առուշանյանի սիրավեպի մասին լուրերինԱրարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից 43-ամյա տղամարդը մահացել էԼիա Զախարյանը հայտնի հումորիստ Ազամատ Մուսագալիևի հետ լուսանկար է հրապարակելԲաքուն ձևացնում է, թե խաղաղություն է ուզում. Le Figaro-ի փոխտնօրենՓաշինյանի և թիմակիցների քաղաքական «բլեֆեր»-ի կարճ կյանքըՎաղը անհնազանդության ակցիաներ եւ հանրահավաք չենք անցկացնի. Իշխան Սաղաթելյան Գերմանիան և Լեհաստանը վիճել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. SpiegelՈ՞ւմ է խանգարում Հայկ Բաբայանի աճող հեղինակությունը ոստիկանության համակարգում«Դիմադրություն» շարժման կազմակերպած երթը ավարտվեց Հոգեբանները պարզել են, թե որ մարդիկ են ավելի շատ զուգընկերներ ունենում25-ամյա ամյա վարորդը Volkswagen-ով բախվել է ավազաթմբին և վթարի ենթարկվել. կան վիրավորներ Հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ 2022»-ի համար մոտ 40 հազար դոլար է ծախսել. Sputnik Արմենիա Քարդաշյան-Ջեններ ընտանիքը երեկույթ է կազմակերպել Իտալիայում (լուսանկարներ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել