Բրեդ Փիթը նոր սիրավեպ ունի (լուսանկար)
Բրեդ Փիթը սիրավեպ ունի իր հարեւանուհու՝ շվեդ երգչուհի Լյուկե Լիի (իսկական անունը՝ Լի Լյուկե Տիմոտի Զակրինսոն) հետ, հայտնում է The Sun-ը։
58-ամյա Փիթի ենթադրյալ ընտրյալն ապրում է նրա հարեւանությամբ եւ աղբյուրների տեղեկություններով՝ հենց այդ պատճառով էլ նրանք աննկատ են մնում։ Հարաբերությունները հնարավոր է` սկսվել են դեռ 2021թ․-ի կեսերին։
Lykke Li-ն իր երաժշտական կարիերան սկսել է 2006թ․-ին, նրան հայտնիություն է բերել «So Sad So Sexy» ալբոմը, որը թողարկվել է 2018թ․-ին։ Երգչուհին 5-ամյա որդի ունի՝ Դիոնը, ով ծնվել է 2016թ․-ին երաժիշտ Ջեֆ Բեսկերի հետ հարաբերությունների ընթացքում։
2016թ․-ին Բրեդ Փիթը 10 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Անջելինա Ջոլիից։ Ամուսնության ընթացքում ծնվել եւ որդերգվել է վեց երեխա՝ 20-ամյա Մեդոքսը, 19-ամյա Փաքսը, 17-ամյա Զախարան, 16-ամյա Շայլոն եւ 13-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։ Ջոլիին 2021թ․-ից կասկածում են կանադացի երգիչ The Weeknd-ի հետ սիրային կապի մեջ։