00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ-ի, այլ՝ ԼՂՀ-ի հետ է․ Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին Երևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք (լուսանկարներ) Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը․ ԱՆ Արարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիԹուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել. Ֆինլանդիայի արտգործնախարարԱրծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվելՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին

Տոնոյանի գործով դատակոչի ցուցակում 15 վկա կա, նրանցից միայն մեկի հետ է առերեսվել Տոնոյանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույց հայտնեց փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, գործի դատաքննության նախապատրաստման փուլում քննարկել է գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցները և որոշել անփոփոխ թողնել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավոյի»՝ Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ Արտյոմ Համբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը, վերջինիս համար երաշխավորել էին Արամ Զավենի Սարգսյանը և «ՔՊ»-ական երկու պատգամավորներ՝ Քրիստինե Պողոսյանը և «Նավակ Ճոճող» Վիլեն Գաբրիելյանը, իսկ կալանքի տակ գտնվող մյուս բոլոր ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին՝ վերացնել խափանման միջոցը կամ փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով, այդ թվում՝ գրավով։

Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով նաև հիմնավոր կասկածի առկայության հարցը, թեև քննության այս փուլում հիմնավոր կասկածին չեն անդրադառնում՝ հաշվի առնելով, որ մեղադրական եզրակացությունը հաստատված է, սակայն պաշտպանության կողմը տեսնում է դրա անհրաժեշտությունը, քանի որ, ըստ փաստաբանի, ապացույցները բազմապիսի են, որոնք հերքում են Տոնոյանի առնչությանը՝ մեղսագրվող արարքին։ Բացի այդ՝ անդրադարձ է կատարվել նաև կալանավորման միակ հիմքին՝ խոչընդոտման հավանականությանը։

«Հետաքրքիրն այն է, որ առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է ԵԴ նախադեպային այնպիսի նորմեր, որոնք թույլ չեն տալիս արդեն իսկ քննության այս փուլում շարունակական կալանքը պահել։ Թվարկել է այդ նախադեպային որոշումները, դրանից հետո՝ դրան լրիվ հակառակ դիրքորոշում արտահայտել։ Զարմանալի է, թե ինչպես է նման դիրքորոշման դիմել դատարանը։

Մասնավորապես, նշել է, որ քննության հետագա փուլերում աստիճանաբար այդ խոչընդոտելու վտանգը նվազում է, պետք է ծանրակշիռ փաստարկներ, ապացույցներ լինեն, որը կհիմնավորի շարունակական կալանքի տակ պահելը, բայց սույն դեպքում որևէ նման տվյալ, ապացույց չի ներկայացվել, վերացական, ինչ-որ կանխատեսական մոտեցումների վրա հիմնված ենթադրություններ են արել և ներառել որոշման մեջ»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ չկա որևէ մի վկա, որի վրա ազդեցություն գործադրելու իմաստ առհասարակ առկա լինի։ Նախաքննության ընթացքում Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ առերեսում է տեղի ունեցել միայն մեկ վկայի հետ և, ըստ փաստաբանի, խոսել, որ վկաների վրա ընդհանրական կերպով կարող է ազդեցություն ունենալ՝ որևէ կերպ հիմնավորված չէ։

«Առհասարակ դատարանի որոշումն իրենից կոնկրետ հիմնավորում չի ներկայացնում։ Բոլոր ձևակերպումներն ընդհանրական են, բոլորի վերաբերյալ միատեսակ մոտեցում, միատեսակ միտք է արտահայտել։ Դրանով իսկ պաշտպանության կողմին զրկել է կոնկրետ հակափաստարկներ ներկայացնելու հնարավորությունից։ Այսինքն, ստացվում է, Դավիթ Տոնոյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի, բայց թե ինչպես պետք է խոչընդոտի՝ որևէ կերպ նշված չէ, ում վրա և ինչ նպատակով պետք է ազդեցություն գործադրի՝ չի հիմնավորվել »,- նշեց Հովհաննիսյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ ամբողջ գործարքը, որի շուրջ պտտվում է քրեական գործը, փաստաթղթավորված է և գտնվում է գործում, պետք է ընդամենն ուսումնասիրել և դրանց իրավական գնահատական տալ, նման պարագայում վկաների վրա ազդեցություն գործադրելով անգամ հնարավոր չէ որևէ կերպ գործի քննությանը խոչընդոտել։ Նշենք, որ այս պահին, ըստ դատակոչի ցուցակի, 15 վկա է, որոնցից միայն մեկի հետ է Տոնոյանն առերեսվել։

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով նախնական դատական նիստ է նշանակվել փետրվարի 4-ին։ Փաստաբանը չբացառեց, որ միջնորդություն կներկայացնեն՝ դատախազին բացարկ հայտնելու մասին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Մայ
18-ամյա աղջիկը 32-ամյա դատապարտված համակեցիկի հետ հրկիզել է տունը, որի ներսում եղել են ծնողներն ու եղբայրըՀնագույն ԴՆԹ-ն բացահայտել է Պոմպեյի զոհերի գաղտնիքները Էմբեր Հերդը պատմել է, թե ինչ սպառնալիքների է առերեսվել Ջոնի Դեփի պատճառովՈւկրաինացիների շրջանում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու շտապ պահանջ է սկսվելՂարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ-ի, այլ՝ ԼՂՀ-ի հետ է․ Արտակ Բեգլարյանը՝ Ալիևին Երևանում Toyota Vitz-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն իր ազգականների հետ այցելել է Վայոց Ձոր և Սյունիք (լուսանկարներ) «Մի՛ ձևացրեք, մի՛ ստեք». Արփի Գաբրիելյանի գրառումն ու նոր լուսանկարը Հայաստանում ջրծաղիկի հիվանդացության ցուցանիշը չի հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը․ ԱՆ Արարատի մարզում՝ մարդատար գնացքի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դիԹուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել. Ֆինլանդիայի արտգործնախարարՄեգան Մարքլը հայտնվել է սկանդալի կիզակետում Տեխասի հրաձգության պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Ադրբեջան Արծվիկ Մինասյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվելՔՊ խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին ՆԱՏՕ-ն ստիպված կլինի փոխզիջումների փնտրել Թուրքիայի հետ. ՌԴ ԱԳՆՌԴ-ից հեռացած ՏՏ մասնագետների 85 տոկոսը վերադարձել են․ Միշուստին Ադրբեջանցի զինծառայող է մահացելԲրյուսելում հունիսի 15-16-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը Մարտայի սպորտային լուքը (լուսանկար) Ելենա Վաենգան 45 տարեկանում կրկին հղի՞ է «Դիմադրություն» շարժման երկու անդամների ուժային կառույցներն առևանգել են. Արծվիկ Մինասյան ՔՊ-ական պատգամավորների ամբիցիաները վե՞ր են Փաշինյանի որոշումներիցՀայտնի է, թե ինչու է Բրիթնի Սփիրսի հայրը թաքնվում երգչուհու փաստաբաններիցՓոխել Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան․ Արցախի ԱԺ պատգամավորներ Դերասան Հարություն Մովսիսյանը հերքում է. ընդդիմության երթը պատշգամբից ողջունող տղամարդն ինքը չէ․ Armtimes.com Ողջ Հայաստանն է միացել այս պայքարին. Իշխան Սաղաթելյան Իրանը երկու հունական լցանավ է կալանավորել ԵԱ․ Նարեկ Մանասյանն ապահովեց Հայաստանի 4-րդ մեդալը ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը Lexus-ով բախվել է Toyota-ինԻ՞նչ իրադրություն է ԲելառուսումԱրցախի ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել Ավետիք Չալաբյանին Տղամարդկանց սեռական օրգանի մասին 9 առասպել, որոնց պետք է դադարել հավատալԱրցախի նախագահն իր աջակցությունն է հայտնել Ավետիք Չալաբյանին Նոր մանրամասներ` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումից. «Հրապարակ»Հրաչյա Սարգսյանը հանցավոր անգործությո՞ւն է դրսևորում «թալանի» դեմ պայքարումԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանն ապահովեց Հայաստանի երրորդ մեդալը Գուֆի կինը ծննդաբերությունից հետո կիսվել է լուսանկարներովՎահագն Խաչատուրյանը 4 երկրներում դեսպան է նշանակել Երեք տղամարդ Քևին Սփեյսիին մեղադրել է ոտնձգությունների համար «Անկոշիկ կոշկակարները». Փաշինյանի «պրոֆեսիոնալ» կադրերը բարձրագույն կրթություն չունե՞նԿարիերան ավարտված է․ Շակիրային սպառնում է ազատազրկումՎաշինգտոնի, Բրյուսելի և Կիևի միջև տարաձայնություններ են ծագելԱկանջ ունեցողը կլսի՝ հատկապես նրանք, որոնք հավատում են թշնամու հետ ինչ-որ «խաղաղության փաստաթղթի». Վարդան Ոսկանյան Անհայտ ուղղությամբ առևանգել են Ալեքսան Ասատրյանին. պատգամավոր ԵԱ. Գուրգեն Մադոյանը ևս լքեց պայքարը Նշվել է հարբուխի բուժման հիմնական կանոններըԽախտում են Ալեքսան Ասատրյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը, հրավիրում եմ ՄԻՊ ուշադրությունը․ փաստաբան Ոսկեպարում քաղաքացիներն անհնազանդության ակցիա են իրականացրել (տեսանյութ) Plus-size մոդել Էշլի Գրեմը ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել