00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրները«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին«Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս ԱվետիսյանԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներինՀետխորհրդային երկրների հետ անվտանգային գոտի պետք է ստեղծենք. Չինաստանը ևս հետաքրքրված է դրանով

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է. Սաթիկ Սեյրանյան

Մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության 13-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

«Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի պաշտոնը ես ստանձնել եմ 2017 թվականի դեկտեմբերի վերջին, որից կարճ ժամանակ անց հասարակությունը, ապա նաև պետությունը հայտնվեցին ոչ ստանդարտ, հախուռն ժամանակներում։

Երկրում տեղի ունեցած իրադարձությունները դարձան շատ ու շատերի արժեքների ու սկզբունքների, վարքագծի ու վերաբերմունքի փոփոխության պատճառ։

Քանդվեցին հանրային ու մասնագիտական շատ կառուցակարգեր, այդ թվում՝ ցավոք, միախառնվեցին նաև լրագրությունն ու քաղաքականությունը, ինչը դժվարությունների առիթ դարձավ՝ ինչպես առանձին լրատվամիջոցների ու լրագրողների, այնպես էլ՝ մամուլի հարցերով զբաղվող կազմակերությունների, մասնավորապես՝ Ժուռնալիստների միության համար։ Բայց դժվարությունները մեզ համար բազմապատկվել էին ոչ միայն այդ պատճառով: Ցավոք, տարիներ, տասնամյակներ շարունակ, օբյեկտիվ թե սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, Հայաստանի ժուռնալիստների միությունը դադարել էր գործել՝ որպես ինքնուրույն կառույց, միավոր՝ ըստ էության վերածվելով հանրային դաշտի այլ կազմակերպությունների կցորդի, որի դերը սահմանափակվում էր, լավագույն դեպքում, այլոց հայտարարությունների տակ ստորագրությամբ։ Հետևաբար՝ մեր թիմի և իմ առաջնային ու գլխավոր խնդիրը Ժուռնալիստների միության՝ որպես կառույցի ինքնուրույնության ու ինքնաբավության վերականգնումն էր։ Հուսամ, այդ խնդիրը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե մեծամասամբ մենք կարողացել ենք առավելագույնս լուծել անցած չորս տարիների ընթացքում։

Դրա անուղղակի վկայություններից մեկն էլ անցած տարիներին տասնյակ գործող լրագրողների անդամակցությունն է Ժուռնալիստների միությանը, ինչը ես համարում եմ մեր գլխավոր ձեռքբերումներից մեկը։

Այսպիսով, Ժուռնալիստների միությունը մի կողմից՝ ուներ համակարգային, ինստիտուցիոնալ խնդիր, մյուս կողմից՝ նաև հենց դրանով պայմանավորված՝ տեխնիկատնտեսական վատթարագույն վիճակ, ինչը դժվարացնում էր անգամ տարրական նյութական միջոցներ պահանջող քայլերի կատարումը։

Այդ ուղղղությամբ ևս մենք զգալի աշխատանք ենք կատարել, մասնավորապես՝ փորձել ենք իրավական ճանապարհով լուծել Ժուռնալիստների միությանը պատկանող տարածքները՝ նախկինում, ի վնաս միության, չափազանց վատ պայմաններով վարձակալության տրված և դրա հետևանքով ծագած խնդիրը։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ այսօր էլ գտնվում ենք դատական գործընթացներում, ինչը չափազանց ժամանակատար է։ Բայց հուսամ, տեսանելի ապագայում այդ խնդիրներից որոշները կլուծվեն, ինչը կնպաստի մեր միության ֆինանսատնտեսական ինքնաբավության բարձրացմանը։

Ժուռնալիստների միության ինստիտուցիոնալ ինքնուրույնության բարձրացումն անցած տարիներին տվել է գործնական արդյունքներ՝ ոչ միայն ներհայաստանյան գործընթացներում մեր ակտիվության, այլ նաև միջազգային համագործակցության տեսքով։ Մեզ հաջողվել է բավական կառուցողական համագործակցություն հաստատել Լրագրողների միջազգային և եվրոպական ֆեդերացիաների և Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության, ինչպես նաև ԱՊՀ մի շարք երկրների մեր գործընկերների հետ։

Այդ համագործակցությունն անցած տարիներին արտահայտվել է կոնկրետ գործողություններով։ Հատկապես մեր եվրոպացի գործընկերներն ակտիվորեն աջակցել են մեզ մամուլի ու խոսքի ազատության դեմ վերջին տարիներին իշխանությունների նախաձեռնած օրենսդրական և այլ գործողությունների դեմ պայքարի գործընթացում։ Նրանց աջակցությունը մեզ համար անգնահատելի էր նաև 44-օրյա պատերազմի, դրա լուսաբանման գործընթացում, ինչպես նաև օգտվելով միության կողմից պարբերաբար տրամադրվող տեղեկատվությունից՝ հնարավորինս օբյեկտիվ պատկեր էին ուրվագծում իրենց հաղորդագրություններում՝ հաշվի առնելով ադրբեջանաթուրքական քարոզչական հոսքը։

Ցավոք, 2018-ի իշխանափոխության իրադարձություններից հետո ոչ միայն գործող իշխանությունների կողմից թիրախավորվեցին լրատվամիջոցները, ԶԼՄ աշխատակիցները, այլև պառակտվեց մասնագիտական մեր համայնքը: Իհարկե, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կարողացավ որոշակիորեն համախմբել լրատվամիջոցներին մասնագիտական իրավունքների պաշտպանության հարցերում, սակայն դեռևս մեզ չի հաջողվել ամբողջովին ապահովել այդ համերաշխությունը՝ հատկապես այս՝ հանրային տարանջատվածության ու բևեռացման պայմաններում։

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ իշխանությունները ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ սահմանափակումներ կիրառեցին՝ այդ թվում խախտելով հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, Հայաստանի Ժուռնալիստների միությունը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական և այլ դիրքորոշումները, և հանուն պետության և ազգային շահի՝ համախմբվել քաղաքական իշխանությունների շուրջ և վարել միասնական լրատվական քաղաքականություն: Ի պատիվ լրատվամիջոցների, խմբագիրների, նրանք միավորվեցիին հանուն ազգային և պետական իղձերի, սակայն, ինչպես հետո պարզվեց՝ իշխանության նպատակը բոլորովին այլ էր:

Այնպես որ, այդ առումով մենք դեռ անելիքներ ունենք:

Հարգելի գործընկերներ, մենք չենք կարող խոսել միայն ձեռքբերումների ու դրական իրողությունների մասին։
Նաև մեր մասնագիտական համայնքում կան բազմաթիվ խնդիրներ, որոշները՝ օբյեկտիվ, բայց շատերը՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված։ Ցավոք, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, մեր մամուլը չափից ավելի քաղաքականացված է, ինչը հաճախ բացասաբար է անդրադառնում լրատվության որակի, հանրային ու պետական կյանքում տեղի ունեցող շատ իրադարձությունների լուսաբանման վրա։ Սա համակարգային լուծում պահանջող խնդիր է, որը հնարավոր է միայն մասնագիտական էթիկայի այնպիսի կանոնների կենսունակ առկայությամբ, որոնք կսահմանափակեն քաղաքական ազդեցությունները մամուլի վրա։ Դա չափազանց դժվար լուծելի խնդիր է, որի ուղղությամբ, սակայն, մենք աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ։ Նոր կանոնադրությամբ առաջարկում ենք մասնագիտական շրջանակների ներգրավմամբ ստեղծել ՀԺՄ էթիկայի մասնագիտական կանոնագիրք, Տեղեկատվական վեճերի խորհուրդ, Դիտորդ մարմին, ինքնակարգավորող, մոնիտորինգային գործունեություն իրականացնող այլ մարմիններ:

Իհարկե, կան որոշ լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց ներքին կանոնադրությունը, մի շարք լրատվամիջոցների ստորագրությամբ, մեդիա որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ, ընդունվել է «Հայաստանի դեռևս տարիներ առաջ լրատվամիջոցների լրագրողների սկզբունքների կանոնագիր», գործում է ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը: Սակայն ներկա իրողությունը վկայում է, որ դա կարծես դեռ բավարար չէ:

Խոսքի ազատության ու մամուլի դերն այսօր բազմապատիկ ավելի կարևոր է երկրում տեղի ունեցող խորքային գործընթացների համատեքստում։ Ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, որոնք կարելի է բնորոշել՝ որպես ձևով՝ ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար ժամանակներ։

Երկրում հետևողականորեն վերացվում ու թուլացվում են իշխանության գրեթե բոլոր հակակշիռներն ու փոխզսպումները։ Դրանք տեղի են ունենում ֆորմալ ժողովրդավարական ընթացակարգերով, սակայն արդյունքում անթույլատրելիորեն մեծացնում են իշխանության կենտրոնացվածությունը, ինչն ուղիղ ճանապարհ է դեպի ոչ հաշվետվողական, ոչ թափանցիկ, իսկ վերջնարդյունքում՝ դեպի ոչ ժողովրդավարական կառավարում։

Ահա այս պայմաններում մամուլը մնացել է այն եզակի համակարգերից մեկը, որն իրականացնում է իշխանության հակակշռի այդ գործառույթը։

Իմ խորին համոզմամբ՝ հենց այս իրողությամբ է պայմանավորված մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավը, որով նրանք ցանկանում են վերացնել նաև այս հակակշիռը։

Այդ իմաստով այսօր մենք՝ լրագրողներս, ակամայից կատարում ենք նաև ժողովրդավարության կամ դրա վերջին մնացուկների պաշտպանության առաքելություն, ինչը, սակայն, պետք է իրականացնել՝ մնալով բացառապես մասնագիտական վարքագծի ու նորմերի շրջանակներում։ Դա չափազանց դժվար է, սակայն մենք՝ մամուլի ներկայացուցիչներս, պարտավոր ենք հետևել այդ ճանապարհին՝ ժողովրդավարության պաշտպանության գործընթացում մեր մասնագիտությունը չվնասելու մղումով։

Հարգելի գործընկերներ,

Ցավոք, այսօր էլ մենք ապրում ենք դժվարին ժամանակներում։ Պետական ու հանրային կառավարման համակարգերի, ընդհանուր առմամբ քաղաքական վերնախավերի նշաձողերը սարսափելի անկում են ապրել։ Դա մամուլի, լրատվամիջոցների համար ևս մեկ մարտահրավեր է՝ արժեքային այդ անկմանը տուրք չտալու ու ներհասարակական հարաբերությունների խաթարումը կանխելու իմաստով։ Հույս ունեմ ու հավատացած եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ մարտահրավերը՝ մեր հանրությանը ներկայացնելով օբյեկտիվ, անաչառ տեղեկատվություն՝ դրանով ստեղծելով այլընտրանք հանրության համար»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Հուլ
«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրներըԱրցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՅուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են (լուսանկարներ, տեսանյութ)«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին«Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս ԱվետիսյանԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներինՀետխորհրդային երկրների հետ անվտանգային գոտի պետք է ստեղծենք. Չինաստանը ևս հետաքրքրված է դրանովԻրանում 9 բալանոց երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ԱԻՆԱրցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր44-օրյա պատերազմի պարտության պատճառները գտնելու համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի 2 հարցի«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակելԵրևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑԱստղագուշակ՝ հուլիսի 2-ի համար Հուլիսի 2. Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կարևոր օրենքները` արտահերթ նիստով. «Ժողովուրդ» Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42. «Ժողովուրդ» Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում․ «Հրապարակ»Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ» Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն. «Հրապարակ» Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ» Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ» Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ» ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի. «Հրապարակ» Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումըՄոսկվացիները քաղաքում կընտրեն վայր, որը կկոչվի ԼԺՀ-ի անունովՈրքան ժամանակ և որ դիրքով կարելի է աշխատել այգում. խորհուրդներ` նյարդաբանիցԱՄՆ քաղաքացիները պատրաստ են զենք վերցնել իրենց կառավարության դեմ. The Guardian«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-իցՈւկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը. Reuters Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ Վահան ՔերոբյանՀետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ (տեսանյութ) «Ամենից հաճախ ելքն այնտեղ է, որտեղ մուտքն էր». Ժաննա Բուտուլյանի երեկոյան լուքըՄինչև աշնան սկիզբ Ուկրաինան պետք է վճարի 1,4 միլիարդ դոլար. Bloomberg46-ամյա Ռիզ Ուիզերսփունը նկարահանվել է լողազգեստների գովազդումԻշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման հետագա անելիքներըԶբոսաշրջիկը լուսանկարվելու համար հետապնդել է վայրի արջին և հազիվ փրկվել մահից (տեսանյութ)Անձին ամուսնության կամ երեխա ունենալուն հարկադրելը կպատժվի ազատազրկմամբ Opel-ը մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ, երբ վերջիններս փորձել են հետապնդել BMW-ի վարորդին «Պատժի անխուսափելիության» սկզբունքը՝ Փաշինյանի ոճովՀամբույրի և անկողնային տեսարաններ՝ Ռոմելա Սարգսյանի և Գևորգ Գրիգորյանի միջև (տեսանյութ)Ֆինլանդիան մերժել է Էրդողանի պահանջները
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել