«Ինտերի» հետ իմ կապը հավերժ է․ Մոուրինյո
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ խաղում «Ինտերին» 2:0 հաշվով պարտվելուց հետո շնորհակալություն է հայտնել Միլանում ջերմ ընդունելության համար։
«Ինչպես ինձ դիմավորեցին, ինչպես պարոն Ժանգը, պարոն Մարոտտան, Խավիեր Զանետին ինձ հրաշալի նվեր մատուցեցին, դա շատ հուզիչ էր: Ես կարող եմ միայն շնորհակալություն հայտնել նրանց: Իմ կապը «Ինտերի» հետ հավերժ է, չեմ թաքցնի։
Այնուամենայնիվ, ես եկել եմ այստեղ հաղթելու՝ հաղթելու հանուն «Ռոմայի» երկրպագուների։ Մենք չկարողացանք հաղթել հանդիպմանը, բայց եթե բացառեք առաջին 5 րոպեները, կասեմ, որ «Ռոման» շատ լավ հանդիպում անցկացրեց շատ ուժեղ «Ինտերի» հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Sport Mediaset-ը։