Նորայր Մուսայելյանը նշանակվել է Արցախի գյուղատնտեսության նախարար

Արցախի նախագահի 2022 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով, Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Նորայր Աղաբեկի Մուսայելյանը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ֆեյսբուքյան էջից։
Մինչ այդ Նորայր Մուսայելյանը զբաղեցրել է ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: