00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ի՞նչ փոխհատուցում են ստանում բռնի տեղահանված և անօթևան դարձած արցախցիները Հայաստանում․ պարզաբանումԱնձրևներ են սպասվում«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում ծնվել է դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը (լուսանկարներ)Հավատում եմ վարչապետի անկեղծությանը, դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա բոլոր կարծիքների հետ Ալավերդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնելՀայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը Արմավիրում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել (տեսանյութ)Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը՝ մի սեղանի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ) Հնդկաստանը Հայաստանին 478,3 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրել

Այս հայտնի և տաղանդավոր մարդիկ վերջին 30 տարիների ընթացքում ստեղծել են ավելի քան 100 երգ եւ ավելի քան 1000 համերգ ունեցել աշխարհի բոլոր ծայրերում

Slaq.am-ը գրում է․

«Հայաստանի անկախության 30-ամյակին զուգահեռ 30-ամյա աշխատանքային տարեդարձ են նշում նաև Թաթա Սիմոնյանը և Արթուր Ասրյանը(Proff), որոնք Հայաստանի ամենահայտնի, ամենասիրված երաժշտական նախագծերի հեղինակն են: Այժմ ներկայացնենք այս երկու տաղանդների անցած ուղին, հաջողությունները և այն ամենն, ինչ այս 30 տարիների ընթացքում ուղեկցել է նրանց և եղել նրանց կյանքի շատ կարևոր մասը:

Արթուր Արկադիի Ասրյանը (երաժշտական անուն Proff) ծնվել է Բաքու քաղաքում, ստացել լավ երաժշտական կրթություն, դեռ վաղ երիտասարդ տարիքից հանդես էր գալիս Բաքվի ֆիլհարմոնիայում՝ սիմֆոնիկ նվագախումբի հետ, մասնակցում մրցույթների ու գրավում առաջին հորիզոնականներ կամ ստեղծում ջազ-ռոք խումբ։ Թերեւս այդ ժամանակից էլ արդեն պարզ էր, որ նրան շատ մեծ ապագա է սպասվում երաժշտական ասպարեզում։ Իսկ ամեն ինչ սկսեց ընկերությունից, երբ լինելով այս ոլորտում ծանոթացավ երիտասարդ երգիչ Թաթա Սիմոնյանի հետ:

Ահա այս ծանոթությունն է, որ ճակատագրական է լինում ոչ միայն երիտասարդների, այլ նաև՝ ամբողջ հայ ժողովրդի համար, քանի որ մենք՝ հայերս, այս միության արդյունքում ենք ունենում մեր ուրախ ու տխուր օրերի ուղեկցող, մի քանի տասնյակի հասնող սիրելի երգեր` Թաթա Սիմոնյանի և Արթուր Ասրյանի ստեղծագործական տանդեմի շնորհիվ:

Нет описания.

1991 թվականից երգիչ Թաթա Սիմոնյանը և Արթուր Ասրյանը սկսեցին աշխատել, Թաթան գրում եւ կատարում էր երգերը, իսկ Արթուրը հանդիսանում էր նրա երաժշտական պրոդյուսերը, երգերի գործիքավորողը, որոշ երգերի համահեղինակը: Իսկ բոլոր կենդանի հնչողությամբ համերգների ժամանակ ոչ միայն ստեղնաշարային գործիքների կատարողը, այլ նաև երաժշտական խմբի ղեկավարը:

Սկզբում աշխատում էին <<ԴՎԻՆ>> ռեստորանում և միաժամանակ ստեղծում Թաթայի առաջին ալբոմը, որը ամբողջական ավարտին հասավ 1996 թվականին: Ասել որ ալբոմը հայտնի դարձավ` ոչինչ չասել է: Մի քանի օր հետո ամբողջ Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները երգում էին այս նոր երգերը: Ամեն բակից, ամեն մեքենայից լսվում էին այն հնչյունները, որոնք շուտով պետք է գրավեին ոչ միայն Հայաստանի՝ այլև ամողջ աշխարհով սփռված հայերի սրտերը: Այս ժամանակ էլ հենց առաջին անգամ Հայաստանում ձևավորվեց մեծ պրոդյուսերական թիմ, որի մեջ ներառված էին նաև Արմեն Թորոյանը՝ Ասպարեզ ստուդիա, Գրիգոր Նազարյանը՝ որպես պրոդյուսեր և Արա Թորոսյանը որպես համապրոդյուսեր: Այս ալբոմով սկսվեցին համերգներ Հայաստանում և ամբողջ աշխարհում` հայկական սփյուռքում ։

Հայաստանում առաջին մեծ համերգը տեղի ունեցավ 1996թ. -ին` Գյումրիում: Իսկ1997 թվականին ԱՄՆ-ում առաջին համերգը Glendale Alex theatre-ում։ Երիտասարդ երաժիշտների՝ Թաթայի և Արթուրի համար Լոս Անջելեսից հետոհամաշխարհային տուրեր ձգվեցին դեպի Լաս Վեգաս, Ֆրեզնո, Սակրամենտո, Նյու Յորք, Բոստոն, ապա Կանադա-Տորոնտո, Մոնրեալ, Ավստրալիա` Սիդնեյ, Մելբուրն Ռուսաստան` Մոսկվա, ՍանկտՊետերբուրգ, Ռոստով, Սոչի, Պյատիգորսկ, Ստավրոպոլ և ևս 30 ռուսական քաղաք: Ուկրաինայում մեծ համերգ եղավ Կիեւ քաղաքում, ապա Խարկով, Օդեսա եւ ևս 5 քաղաքներ...

Нет описания.

Համերգներ են անցկացվել նաև Իրանում, Լիբանանում, Սիրիայում, Քուվեյթում ։Եվրոպայում համերգներ ունեցան Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ։ Հսկայական, նմանը չունեցող համերգներ կայացան ինչպես Երևանում այնպես էլ աշխարհի այլ քաղաքներում: Միացյալ Նահանգներում NOKIA դահլիճում՝ 6.000 հանդիսատեսի առաջ, Gipson անֆիթատրոնում՝ 6.000 հանդիսատեսի առաջ: Իսկ 10.10.10-ին Լոս-Անջելոսի Staples Center - ում՝ աննախադեպ 14.000 հանդիսատեսի առաջ:

Պակաս նշանակալի չեն եղել այլ միջոցառումները, օրինակ՝ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում 8.000 հանդիսատեսով և Կրեմլյովյան դահլիճի բազմաթիվ համերգները: Հայաստանի պատմության ընթացքում ամենամասշտաբային և հնչեղ համերգները նույնպես գրանցված են այս երաժիշտների կարերայի ցանկերում: 16.000 հանդիսատեսով Դինամո մարզադաշտի համերգը և իհարկե Հրազդան ստադիոնի 50.000 հանդիսատեսով համերգը մեկընդմիշտ կմնան մեր հիշողության մեջ: Եվ այսպես արդեն 30 տարի:

Ամեն տարի նոր հիթեր, նոր երգեր, նոր համերգներ ու բարձրունքներ, մեծաթիվ մրցանակներ: Որպես երաժշտական ամենահաջող նախագիծ, պրոդյուսեր Արթուր Ասրյանի հեղինակային կարծիքը ամենակարևոր գնահատականն էր, որին կարող էր արժանանալ նորաթուխ երգիչն ու երաժիշտը: Որպես ժյուրիի անդամ Արթուր Ասրյանի մասնակցությունը շատ կարեւոր էր 2007 թվականի հայկական հեռուստատեսության <<Համազգային աստղ>> անվանումով նախագծում, որտեղ մասնակցելու հայտ էին ներկայացրել 400 պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ , որոնցից էլ ընտրված 16 կատարողների երաժշտական պրոդյուսերն էր Պռոֆֆը:

Այդ նախագծի շրջանակներում շատ ու շատ նոր անուններ հայտնվեցին ու բազմաթիվ նոր երգեր թողարկվեցին, նկարահանվեցին շատ հեռուստաշոուներ եւ համերգներ անցկացվեցին: 2010 թվականին , երբ Հայաստանը առաջին անգամ իրավունք ձեռք բերեց ունենալ սեփական<> նախագիծը, բնականաբար որպես մարզիչներ (coaches) ընտրվեցին Հայաստանի ամենահայտնի մարդիկ, ամենահաջողակ երաժշտական պրոդյուսերները, որոնց մեջ առաջին շարքերում էր իհարկե Թաթա Սիմոնյանը, իսկ Պրոֆֆը (Արթուր Ասրյան) հանդիսանում էր Թաթայի թմի, մասնակիցների,երաժշտական մասով գլխավոր խորհրդատուն և երաժշտական մասի ղեկավարը: Այս հայտնի և տաղանդավոր մարդիկ վերջին 30 տարիների ընթացքում ստեղծել են ավելի քան 100 երգ եւ ավելի քան 1000 համերգ ունեցել աշխարհի բոլոր ծայրերում:

Արժանացել են մի շարք մրցանակների՝ Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003՝ հատուկ մրցանակ, Tashir Music awards 2010` Best Albom, Tashir Music awards 2013 Best Song, World Armenian Entertainment Awards 2013, Armenian Pulse Music Awards 2015` Best Dance Song, Pan Armenian Entertainment Awards 2016 ՝ Համահայկական սեր նոմինացիա: Այս բոլոր մրցանակները թիմային հաղթանակներ էին, բեմում երգիչ Թաթա Սիմոնյանն էր, ետնաբեմում երգերի, գործիքավորումների հեղինակը` Արթուր Ասրյանը: Հայկական յութուբյան տիրույթն ուսումնասիրելիս հետաքրքրություն առաջացավ հասկանալու, թե ովքեր են ստեղծել Հայկական շոու բիզնեսի ամենաշատ քանակով հիթերը: Այդպիսով մեզ հայտնի դարձավ, որ երգիչ Թաթա Սիմոնյանի և նրա երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի (Պռոֆֆ) ձայնադարանը լեցուն է ամենատարբեր թվականների հիթերով:

 

Դեռ հեռավոր 90-ականներից սկսած այս երաժիշտների համագործակցությունը հանդիսատեսին է նվիրել բազմաթիվ երգեր, համերգներ, շրջագայություններ, որոնց ընթացքում էլ մեծ սիրո են արժանացել նրանց աշխատանքներն ու կնքվել «հիթ» կնիքով: Թաթա Սիոնյանը ապահովում էր երգերը, իսկ նրա երաժշտական պրոդյուսեր եւ երաժշտական խմբի ղեկավար Արթուր Ասրյանը նաեւ գործիքավորումը, ինչպես նաեւ  համերգների ժամանակ ստեղնաշարային գործիքները։ Նրանք ամբողջ աշխաչհով մեկ  հազարավոր համերգներ են տվել ու ստեղծել հարյուրավոր երգեր, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ուրախ, պարային կատարումները, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել հիթ, շատ սիրված երգ, միլիոնավոր դիտումներ գրանցած վիդեո կամ տեսահոլովակ:

Թաթա Սիմոնյանի և Արթուր Ասրյանի համագործակցության արդյունքի ամենահայտնի երգերից մեկը «Անապատի Արև» երգը, չունի հատուկ տեսահոլովակ, բայց թե´ երգը իրենով, թե´ համերգային կատարումները գրանցել են շատ մեծ դիտումներ, չնայած, հարկ է նշել, որ այս երգի անսահման սիրվածության և հայտնիության աստիճանը դուրս է յութուբյան իրականությունից և սահմաններից:

Нет описания.

Մեծ է սերը նաև «Հայաստան, բարև», «Արագացրու շուտ արա», «Տեսար ինչ եղավ» երգերի, «Արմենիա» դուետի նկատմամբ: Այո, շատ մեծ հայտնիություն ունեն նաև երաժշտական դուետ կատարումները. Թաթա Սիմոնյան-Անատոլի Դնեպրով, Լյուբա Ուսպենսկայա , Քրիստինա Օրբակայտե, Լայմա Վայկուլե և այլն: Երաժիշտները հաճախ հրավիրել են որպես տարբեր մրցույթների ժյուրիի անդամ: Եղել են ինչպես հայրենական նախագծերի շրջանակներում, այնպես էլ միջազգային հեռուստաշոուի (Voice) ընթացքում: Հայաստանի առաջին «VOICE» նախագծում ժյուրիի 4 անդամներից մեկը վստահված էր Թաթա Սիմոնային և իր թիմին: Թաթա Սիմոնյանը ընտրում էր, Արթուր Ասրյանը աշխատում երաժշտական մասի վրա:

Մասշտաբային էր «Համազգային Աստղ» նախագիծը, որտեղ Արթուր Ասրյանը ոչ միայն 400 մասնակցից ընտրում էր լավագույն 16-ին, այլ նաև հետագայում, նախագծի շրջանակներում, ղեկավարում էր այդ 16 հոգանոց երաժշտական թիմը:

Տարիների աշխատանքը, ստեղծված հիթերը և ժողովրդի սերը երաժիշտներին բերել են լավագույն մրցանակները` Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003թ․, Tashir Music awards 2010 և 2013 թվականներ, World Armenian Entertainment Awards 2013թ․, Armenian Pulse Music Awards 2015թ․ Pan Armenian Entertainment Awards2016 թ․:

Հույս ունենանք որ մոտ ժամանակներս նրանք հանրությանը կներկայացնեն նոր երգ, որը կրկին կդառնա հիթ և շատ սիրված։

30 տարի բեմում, և դեռ ամեն ինչ առջևում է: Ահա մեր երաժիշտների ուղերձը մեզ ու մեր ընթերցողին, որը մշտապես սպասում է նոր աշխատանքների, նոր հիթերի , նոր տեսահոլովակների ու համերգների»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Հոկ
Ջեյմի Ֆոքսը կարող է իմ կյանքի մասին պատմող ֆիլմում խաղալ գլխավոր դերը. Քանյե ՈւեսթՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Ի՞նչ փոխհատուցում են ստանում բռնի տեղահանված և անօթևան դարձած արցախցիները Հայաստանում․ պարզաբանումՄասնակի զորակոչից հետո 700 հազար քաղաքացի հեռացե՞լ է Ռուսաստանից. Պեսկովը մեկնաբանել է Եղիսաբեթ II-ին ցանկանում են սրբադասելՄենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան Անձրևներ են սպասվում«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում ծնվել է դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը (լուսանկարներ)Փաշինյանի նկարը հետս ԲԴԽ չեմ տանելու․ նոր խորհրդանիշներ կան․ Կարեն Անդրեասյան Կիևում ուժեղ պայթյուններ են լսվում. ի՞նչ է տեղի ունեցելՄեքսիկայում գնդակահարել են Մորալեսի պատգամավորինՀավատում եմ վարչապետի անկեղծությանը, դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա բոլոր կարծիքների հետ Ռուս-ամերիկյան հարաբերությունները անմխիթար վիճակում են. ՌԴ դեսպան Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը. ի՞նչ են քննարկել Ալավերդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնելՀայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը Արմավիրում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել (տեսանյութ)Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը՝ մի սեղանի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ) Մեսսիի ապագան անհայտ է. ՌոմանոՊուտինը մտադիր է հեռացնել Սերգեյ Շոյգուին. ISW «ՔՊ»-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց ԲԴԽ անդամներ՝ միաձայն Հնդկաստանը Հայաստանին 478,3 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրելԾնվել է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Հարոյանի եղբայրը՝ Հայկը Ռուսաստանը Երևանին և Բաքվին հանձնել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր «համապարփակ առաջարկները». ԶախարովաՋարեդ Լետոն կմարմնավորի հայտնի մոդելավորող Կարլ ԼագերֆելդինՓաշինյանը Պրահայում է․ կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ (տեսանյութ) Կարեն Խաչանովը Աստանայի Մաստերսի քառորդ եզրափակիչում է Չկա այդպիսի բան, որ վարչապետը գիտի, Արցախի իշխանությունները չգիտեն․ Ալեն Սիմոնյան Իրանական անօդաչուները Ռուսաստանին չեն օգնի հաղթել. Զելենսկի Ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի մտավորականների՞ց, թե՞ քաղաքական գործիչներից. ՀԳՄ նախագահի արձագանքը17-ամյա պատանին դանակահարել է հասակակցինՎերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար. ՄիշուստինՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԵՄ-ն ընդունեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը. ի՞նչ է այն նախատեսումՄի քանի դատավոր շարունակում են կախված մնալ նախկին կապերից ու Բաղրամյան 26-ի կարոտախտից․ Անդրեասյան (տեսանյութ)Շնորհակալ եմ «Իմ քայլին»՝ ինձ առաջադրելու համար․ Թումանյանցը շփոթեց դաշինքն ու կուսակցությունը Գերությունից վերադարձած յոթ հայ զինվորները դեռ հիվանդանոցում են. ԱվանեսյանՀյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովՀունաստանի ափերի մոտ միգրանտներին տեղափոխող նավի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել 16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել եւ մահացելՓաշինյանը, Ալիևը և Միշելը նոյեմբերին կհանդիպեն ԲրյուսելումՔլոե Քարդաշյանը դիմել է Քանյե Ուեսթին խնդրանքովԿարեն Անդրեասյանը համարում է, որ ԲԴԽ տեղափոխվելը իրեն կմոտեցնի արդար դատարան ունենալու երազանքին Ադրբեջանի վարչապետը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասինԵթե չես պատվում մեծերիդ` ճակատիդ գրված է՝ «սատկել». Հայրիկյանը՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին«Նիկոլի մուտիտները նախատեսված են իր էլեկտորատին տաք պահելու համար»․ Ռուբեն ՄխիթարյանՀայաստանը Ադրբեջանին է հանձնել 6 զինծառայողի մարմին. «Փաստինֆո» Թագուհի Թովմասյանը պահեստազորայինների վարժական հավաքների մասով բողոքներ է ստացելՏոկաևն առաջադրվել է` որպես Ղազախստանի նախագահի թեկնածու
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել