Անհեթեթություն է, ես թիկնապահ չունեմ, իմ ընկերներն են. Լեւոն Քոչարյան
Ոստիկանները բիրտ ուժ կիրառելուց, բերման ենթարկելուց բացի փորձում են նաև ճնշել այս համաժողովրդական շարժումը, սակայն ինչպես տեսնում ենք այդ ամեն ինչը իր հակառակ էֆեկտն է ունենում: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Նա նաև անդրադարձավ այն խոսակցություններին, թե թիկնապահներով է շրջում բողոքի ակցիաների ժամանակ՝ նշելով.
«Դա անհեթեթություն է, նման բան չկա, ես թիկանապհներ չունեմ, իմ շուրջը ընկերներս են»,- ասաց նախագահի որդին: