«Խոսքի ազատություն, թե՞ ողորմելիություն». Ավետիք Իշխանյան
Իրականում վախկոտ, սեփական շահի ետևից ընկնող, ողորմելիները՝ թաքնվելով «արժեքների» ետևում, պաշտպանում են հայրենիքը հանձնող, իրենց պես ողորմելիներին։: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հայաստանում խոսքի ազատության ջատագովները, նորմալ երևույթ են համարում, երբ տարբեր գործիչներ ազատորեն արտահայտում են նման կարծիքներ․ «Շուշին դժգույն, դժբախտ, 90%-ով ադրբեջանական քաղաք է» , «Որոտանը Էյվազլի է», «Ամայի տարածքների համար պատերազմ չենք անելու», « Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ», « Բանակը ոչ թե տարածքների, այլ մարդկանց պաշտպանության համար է», Շուռնուխի գրավման հետ կապված․ «Բա մտել էինք իրենց տուն․․․» և այլն։
Մի պահ պատկերացրեք, որ ԱՄՆ-ում որևէ գործիչ, սենատոր կամ կոնգրեսմեն, լրագրող այսպիսի մտքեր ասեր․ «Ալյասկան ռուսական տարածք», «Լուիզիանան ֆրանսիական է», «Տեխասը մեքսիկական է» և այլն։Պատկերացրեք, որ Ֆրանսիայում, որևէ գործիչ հայտարարեր, որ Ստրասբուրգը գերմանական քաղաք է։ Օրինակներ շատ կարելի է բերել։ Եվ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում, և այլ երկրներում այդպիսի «մտքեր» բարբաջողներին , չէին հասցնի դատել, ժողովուրդը նրանց լինչի դատաստանի կենթարկեր։ Իսկ մեր դեպքում, ի տարբերություն, ԱՄՆ-ի, որի այսօրվա ժողովուրդը եկվոր, նվաճող է, իսկ Ստրասբուրգը բարդ է ասել , գերմանական է, թե ֆրանսիական, Արցախը, Շուշին, Սյունիքը պատմական Հայաստան են։ Բայց մենք ուրիշ ենք, մենք «քաղաքակիրթ, այլոց կարծիքը հարգող» ժողովուրդ ենք։ Իրականում վախկոտ, սեփական շահի ետևից ընկնող, ողորմելիներն են, որոնք , թաքնվելով «արժեքների» ետևում, պաշտպանում են հայրենիքը հանձնող, իրենց պես ողորմելիներին»,- գրել է Իշխանյանը։