Չեմ հիշում, որ մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակների օրը, Րաֆֆի Հովհաննիսյանը Ստեփանակերտում չլիներ․ Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ կարելի է ունենալ տարբեր կարծիքներ, համաձայնել կամ չհամաձայնել նրա դիրքորոշման, տեսակետների ու մոտեցումների հետ։ Սակայն չեմ հիշում, որ մայիսի 9-ին՝ Մեծ հաղթանակների օրը, նա #Ստեփանակերտ/ում չլիներ։ Իսկապես, անպարտելի ենք երբ միասնական ենք»։