Քիմ Քարդաշյանի մայրը կարող է դառնալ Փիթ Դեվիդսոնի նոր պրոդյուսերը
Ովքեր չէին հավատում Քիմ Քարդաշյանի և Փիթ Դեվիդսոնի հարաբերությունների լրջությանը խոր հիասթափություն կապրեն մոտակա ժամանակներս: Բանն այն է, որ մեդիաում տարածված է լուրը այն մասին, որ Փիթի նոր պրոդյուսերը կարող է դառնալ Քրիս Ջենները՝ Քիմի մայրը։
Դեռ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին, երբ դերասանը հրաժարվեց իր բոլոր մենեջերներից, Քրիսը առաջարկեց նրան դառնալ իր պրոդյուսերը, սակայն այդ մասին խոսակցությունները չտարածվեցին։
Իսկ այժմ լուրերում հայտնում են, որ միգուցե Քարդաշյանների ընտանիքում ավելի հաճախ կտեսնենք դերասանին, ինչպես հայտնել է Մորգան Փեյջը իր հաղորդման շրջանակներում Քրիսը շուտով կդառնա նրա մենեջերը։
Ավելի ուշ US Weekly ամսագիրը ժխտել է այս մասին տեղեկատվությունը հայտնելով, որ նման բան չի կարող տեղի ունենալ։