00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գլխավոր դատախազության ձեռքբերումները՝ Արթուր Դավթյանի ղեկավարման տարիների ընթացքում 37-ամյա կինը դանակահարել էր ամուսնունԱրտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են դիմել կտրուկ միջոցներիԻշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն«Դատապարտյալների հիվանդանոց»-ում օտարերկրացի կալանավորը ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ Այսուհետ քաղաքացիները կարող են պետության աջակցությամբ կառուցապատել սահմանամերձ բնակավայրերում իրենց սեփական տունը Դատարանները բռնաբարվեցին, մարդկանց ապօրինի կալանավորեցին` դուք լռեցիք. ամո´թ Հորդորում եմ՝ ինձանից սկսեն մանդատներից զրկելու գործընթացը. Արամ Վարդեւանյան Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար Փաշինյանը հայրենազրկման, նոր պատերազմի մասին է խոսում, ՔՊ-ն մարդկանց պաշտոններից է զրկում

Ոստիկանը ավտոերթի մասնակցին վիրավորել է․ ի՞նչ խախտումներ է արձանագրել ՄԻՊ-ը

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով հայտարարություն է հրապարակել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ անդրադառնալով հարցրի իրավական մասին:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։

Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։

Երեկ և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։

Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։

Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։

Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում  արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն:

Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից:

Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել:

Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։

Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։

Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։

Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։

Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։

Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։

Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։

Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։

Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։ Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
4 Հուլ
Գլխավոր դատախազության ձեռքբերումները՝ Արթուր Դավթյանի ղեկավարման տարիների ընթացքում 37-ամյա կինը դանակահարել էր ամուսնունԱրտակարգ իրավիճակ՝ Արարատի մարզում. Ղուկասավան գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, պատրաստվում են դիմել կտրուկ միջոցներիԻշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն«Դատապարտյալների հիվանդանոց»-ում օտարերկրացի կալանավորը ստացել է բուժում՝ իր կամքին հակառակ. ՄԻՊ Այսուհետ քաղաքացիները կարող են պետության աջակցությամբ կառուցապատել սահմանամերձ բնակավայրերում իրենց սեփական տունը Դատարանները բռնաբարվեցին, մարդկանց ապօրինի կալանավորեցին` դուք լռեցիք. ամո´թ «Համամի՞տ եք, որ պետք է ֆիքսել կյանքի երջանիկ պահերը»․ Լուսինե Թովմասյան (ֆոտո) Հորդորում եմ՝ ինձանից սկսեն մանդատներից զրկելու գործընթացը. Արամ Վարդեւանյան Lada-ն մխրճվել է խախտում կատարած ЗИЛ 130-ի մեջ, բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար Փաշինյանը հայրենազրկման, նոր պատերազմի մասին է խոսում, ՔՊ-ն մարդկանց պաշտոններից է զրկում Ռուբեն Վարդազարյանը հրապարակել է ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու միջնորդության տեքստը «Գեղեցիկ զույգ»․ Եվա Զոհրաբյանի և ամուսնու լուսանկարը 44-ամյա վարորդը Նորատուս գյուղում վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս հիվանդանոցում մահացել էՊն-ն հայտարարություն է տարածել Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը Արմավիր համայնքում զենքի գործադրմամբ խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել 29 անձի. նախաքննությունն ավարտվել է«Դիմադրություն» շարժման ակցիան Ազգային ժողովի դիմացՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում Հուլիսի 4-ի աստղագուշակՀուլիսի 4. Օրվա խորհուրդ Պոլիտեխնիկական համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Ն. ՓաշինյանըՕրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը. Զարուհի Բաթոյան«Մայր ու դուստր»․ Մերի Մակարյանի ընտանեկան հրապարակումըԱհավորություն է, ոստիկանները 37 թվի ցուցմունք են տվել, նրանք պատասխան են տալու. Գեղամ ՄանուկյանԱրմավիրի ՔԿՀ-ից ազատ են արձակվել մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին հունիսի 3-ին Վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվելՀուլիսի 4-ին՝ 10:30-ին հավաքվենք Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի այգում. Արամ ՎարդեւանյանԵրիտասարդական ԵԱ․ Լյովա Գեւորգյանը՝ չեմպիոն28-ամյա չինացին Արարատի մարզում BMW-ով բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտումՀայաստանի հավաքականը՝ Եվրոպայի փոքր երկրների չեմպիոնԳերմանիան եւ նրա դաշնակիցները քննարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները«Հայաստանը խենթություն էր»․ 50 Cent-ը կիսվել է Երեւանում կայացած իր համերգի տպավորություններովՏարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարենԱդրբեջանի դպրոցներից մեկում երեխաներին դասի ժամանակ ատելության հերթական դոզան են ներարկել. Գառնիկ ԴավթյանՎրաերթ Երևանում. 37-ամյա վարորդը «Ալմաստ» գործարանի դիմաց Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց50 Cent-ը Հայաստանում մատանի է նվեր ստացել հնագույն աստվածներից մեկի՝ Խալդի պատկերովՆշվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գահակալության 27-ամյակըՃամբարակում պայմանագրային զինծառայողի մահվան գործով կալանավորվածներն ազատ են արձակվել. 7 ամիս նախաքննություն է ընթանումԱրտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան«Սեր»․ Արամեն հետևորդներին ցույց է տվել դստեր լուսանկարըԱռանց պլաստիկ տոպրակի միջազգային օրն է. դրանց կիրառումը Հայաստանում սահմանափակված է Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Գերմանացի և շվեյցարացի մրցավարները կսպասարկեն «Փյունիկ»-ի հանդիպումը Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավորՆադալը Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչում է Թերլիցքավորած գազալցակայանները կպատժվեն. ՔՊ-ականներն օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել Զոհվածների մեջ որդուն փնտրած հայրը նրան ողջ է գտել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել