«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը
Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի հանդերձանք․ համարձակ դեկոլտեով բլուզ, ոտքի հատվածում բացվածքով, երկար կիսաշրջազգեստ, որոնք համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հրապարակումը Շողերը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Տիկնիկ»։