Ոստիկանները միջանցք բացեցին ու պատգամավորները մուտք գործեցին Մարիոթ հյուրանոց, որտեղ այս պահին Փաշինյանը մասնակցում է համաժողովի (տեսանյութ)
Այս պահին լարված վիճակ է Մարիոթ հյուրանոցի մոտ. Կուտակվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Նշենք, որ այս հյուրանոցում է տեղի ունենում Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնած «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները:
«Դիմադրություն» շարժումը եւս երթով շարժվել է հյուրանոցի մոտ եւ հնչում են «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան»:
«Մեր գլխավոր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այս իշխանության հեռացումն է։ Սա հայրենիքի համար պայքար է»,-հայտարարեց երիտասարդ ՀՀԿ-ական Հայկ Դերձյանը։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին մուտք գործել հյուրանոց, սակայն ոստիկանական ուժերը փակել էին նրանց ճանապարհը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարությունից հետո, որ ոստիկաններն իրավունք չունեն խոչընդոտել իրենց մուտքը հյուրանոցի տարածք, ի վերջո, ստեղծվեց միջանցք եւ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մտան Marriot հյուրանոց, սակայն նրանց թույլ չտվեցին մուտք գործել համաժողովի անցկացման դահլիճ:
Պատգամավորները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը, Աննա Գրիգորյանը, Ագնեսա Խամոյանը և այլք, միջանցքում են՝ այդ դահլիճի դռան մոտ, և անգլերենով վանկարկում են «Նիկոլ, դավաճան»: