Դատարանը մերժեց Նարեկ Մանթաշյանին գրավի դիմաց ազատ արձակել
«Այլընտրանք» հասարակական կազմակերպության ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դատարանի այսօրվա որոշմամբ կմնա կալանքի տակ: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանը հինգ ամիս է՝ կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։