00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրներըՅուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են (լուսանկարներ, տեսանյութ)«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային տարբերակով․ ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով ս.թ. մայիսի 20-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի օրակարգի շրջանակներում մասնակիցները մասնավորապես քննարկել են ԱՊՀ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Կառավարությունների հարգելի ղեկավարներ,
Նիստի հարգելի մասնակիցներ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել ղազախական կողմին ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդում նախագահության մեկնարկի կապակցությամբ և հաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը փոխգործակցելու՝ ի շահ համագործակցության հետագա զարգացման։ Հարգելի Ալիխան Ասխանի, Դուք միշտ կարող եք ապավինել մեր աջակցությանը:

Այսօրվա հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային տնտեսական վերափոխումների և ֆինանսական համակարգերի զգալի ցնցումների համատեքստում, որոնք չեն կարող չազդել ԱՊՀ տարածքում տնտեսական կայունության և մեր պետությունների ֆինանսական բարեկեցության վրա։

Հայկական կողմը մեծապես կարևորում է տնտեսական և ֆինանսական կայունության ապահովմանն ուղղված հնարավոր համակարգված գործողությունների վերաբերյալ մտքերի փոխանակումը, մենք քաջ ծանոթ ենք շրջափակման քաղաքականության հետևանքներին։

Հայաստանի և ԱՊՀ երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է և առաջին տեղում է և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալներով։ Ռուսական ներդրումներն ընդհանուր առմամբ խոշորագույնն են մեր երկրում։ Ակնհայտ է, որ ներդրված տնտեսական հատուկ ռեժիմներն իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստանի տնտեսության մեջ։ Սահմանափակող միջոցների ներդրումն արդեն իսկ զգալիորեն ազդում է մեր տարածաշրջանի ֆինանսական շուկաների վրա։ Զգացվում է նաև բացասական ազդեցություն արտահանման վրա և մասնավոր տրանսֆերտների հոսքի կրճատում։

Հարգելի գործընկերներ,

Նման իրավիճակում, իհարկե, պետք է մտածել նաև նոր հնարավորությունների մասին։ Այս համատեքստում կարևոր է կարծիքների փոխանակումը ինչպես կտրուկ փոփոխվող հանգամանքներին մեր երկրների տնտեսությունների ադապտացման, այնպես էլ ֆինանսական և տնտեսական ռիսկերը նվազագույնի հասցնելուն և տնտեսական հավասարակշռության վերականգնմանն ուղղված հնարավոր համատեղ գործողությունների վերաբերյալ։

Միաժամանակ անհրաժեշտ է ծայրահեղությունների մեջ չընկնել և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել տնտեսությունների մեկուսացմանը համաշխարհային գործընթացներից։

Վստահ եմ, որ մեր ներգրավվածությունը կառուցողական երկխոսության մեջ բխում է ԱՊՀ պետությունների քաղաքացիների շահերից։

Ինչ վերաբերում է այսօրվա նիստի օրակարգային փաստաթղթերի փաթեթին, ապա նշեմ, որ, անկասկած, բարձր տեխնոլոգիաների զարգացումն առանցքային դեր է խաղում մեր պետությունների մրցունակության, արդյունավետության և բարեկեցության բարձրացման գործում։

Տեխնոլոգիական զարգացման և թվայնացման ոլորտներում մենք պետք է պատշաճ ուշադրություն դարձնենք տեղեկատվական անվտանգության խնդիրներին։ Այս տեսանկյունից կարևոր եմ համարում տեղեկատվական անվտանգության ռազմավարության իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագրի ընդունումը՝ հաշվի առնելով այս տարվա մարտին լրացուցիչ խորհրդակցությունների ընթացքում համաձայնեցված փոխադարձ ընդունելի ձևակերպումները։

ԱՊՀ մասնակից պետությունների հետ գիտական հարաբերությունները շարունակում են զարգանալ հիմնարար և կիրառական հետազոտությունների ոլորտում։ ԱՊՀ շրջանակներում տարբեր գիտատեխնիկական ոլորտներում իրականացվում են մի շարք համատեղ նախագծեր, որոնք արտացոլում են ԱՊՀ շահագրգիռ մասնակից պետությունների համագործակցության բարձր մակարդակը։

Վստահ եմ, որ «ԱՊՀ մասնակից պետությունների միասնական գիտատեխնոլոգիական տարածքի ստեղծման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրումը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի՝ գիտության, տեխնոլոգիաների, նորարարության զարգացման ժամանակակից միտումներին, ինչպես նաև այս ոլորտում լավագույն համաշխարհային փորձին համահունչ:

Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներում երիտասարդների ներուժի օգտագործումը խրախուսելու և մեր պետությունների երիտասարդ սերնդի միջև կապերի ամրապնդման դիրքերից։ Այս համատեքստում մենք աջակցում ենք «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» միջազգային նախագծի մշակմանը և ընդունմանը, որն ուղղված է երիտասարդ սերնդի ներգրավմանը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում կայուն զարգացման նախագծերի և ծրագրերի իրականացմանը մասնակցելու միջոցով:

Հայկական կողմը աջակցում է նաև խաղողագործության և գինեգործության հետագա զարգացման համար համագործակցության հայեցակարգի ընդունմանը, որն ուղղված է այս մրցակցային ուղղության կայուն զարգացման համար գրավիչ ներդրումային միջավայրի և բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այս ոլորտում համագործակցությունը ոչ միայն կնպաստի գինեգործության աշխարհագրության ընդլայնմանը, ներքին շուկայում հայրենական արտադրանքի ծավալների ավելացմանը, այդ թվում՝ գինու տուրիզմի, զբոսաշրջանյին երթուղիների և հարակից ենթակառուցվածքների զարգացմանը, այլև ագրոարդյունաբերական համալիրի այս հատվածը կբարձրացնի զարգացման որակապես նոր մակարդակի՝ ավելացնելով գինեգործական արտադրանքի մասնաբաժինը արտահանման բաղադրիչում։

Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ մասնակցությունը մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ՝ տնտեսությունների կայունության բարձրացման և մակրոտնտեսական կայունության ապահովման նպատակով։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը հաջող և արդյունավետ կլինեն։

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում պետք է ասեմ, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունների խստիվ կատարմանը։

Մի շարք չլուծված խնդիրների շարքում ամենասուրը հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո, որը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի միջնորդական ջանքերի և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման շնորհիվ։ Միայն ադրբեջանական կողմի հաստատած տվյալների համաձայն՝ 38 հայ զինվորական և քաղաքացիական անձինք դեռևս գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ հակառակ  ստանձնած պարտավորություններին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է։

Ադրբեջանական կողմի հնչեցրած հինգ սկզբունքների մասով պետք է նշեմ, որ հայկական կողմն ի պատասխան հայտարարել է վեց կետ լրացնող սկզբունքներով, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Հուլ
Էկոնոմիկայի նախարարութունը նպատակ ունի ՀՀ-ում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության կառուցման հետՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում«Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Շնաձուկը հարձակվել է Հուրգադայում հանգստացող կնոջ վրա. վերջինս մահացել է (տեսանյութ)Հատուկ տեխնիկայով քանդել են Երևանի թիվ 141 գիշերօթիկ մսուր մանկապարտեզի քարե պարիսպըՏԿԵՆ-ում քննարկվել են տիեզերական տեղեկատվության կառավարման խնդիրներըԱրցախում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆՅուրի Շատունովի հուշահամալիրը պղծել են (լուսանկարներ, տեսանյութ)«Իմ սիրտ»․ Մարիամ Ալեքսանյանը՝ եղբոր հետՀետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատվածՄահվան ելքով վթար՝ Երևան-Մեղրի ճանապարհին«Մենք մեր հրաժարականներով ցույց տվեցինք, որ մեզ հնարավոր չէ ընկճել». Թադևոս ԱվետիսյանԳնել Սանոսյանը հետևել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհին ընթացող աշխատանքներինՀետխորհրդային երկրների հետ անվտանգային գոտի պետք է ստեղծենք. Չինաստանը ևս հետաքրքրված է դրանովԻրանում 9 բալանոց երկրաշարժ է գրանցվել. կան զոհեր և վիրավորներ. ՀՀ ԱԻՆԱրցախի պողոտայում բախվել են Hyundai Elantra-ն ու Opel Astra-ն, կա վիրավոր44-օրյա պատերազմի պարտության պատճառները գտնելու համար Օնիկ Գասպարյանը պետք է պատասխանի 2 հարցի«Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երեւանի կենտրոնից լուսանկար է հրապարակելԵրևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի. ՀԷՑԱստղագուշակ՝ հուլիսի 2-ի համար Հուլիսի 2. Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կարևոր օրենքները` արտահերթ նիստով. «Ժողովուրդ» Հերթական «լավությունը». ինչպե՞ս են ծաղրում «հպարտ քաղաքացիներին». «Փաստ» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր Արցախը պահելու խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 42. «Ժողովուրդ» Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում․ «Հրապարակ»Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ» Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն. «Հրապարակ» Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ» Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել. «Հրապարակ» Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ» ՔՊ-ն պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ կընտրի. «Հրապարակ» Շոլցը կոչ է արել վերացնել Կալինինգրադի տրանսպորտային շրջափակումըՄոսկվացիները քաղաքում կընտրեն վայր, որը կկոչվի ԼԺՀ-ի անունովՈրքան ժամանակ և որ դիրքով կարելի է աշխատել այգում. խորհուրդներ` նյարդաբանիցԱՄՆ քաղաքացիները պատրաստ են զենք վերցնել իրենց կառավարության դեմ. The Guardian«Աննման գեղեցկություն»․ Աստղիկ Սաֆարյանը նոր ֆոտոշարք ունի Ի՞նչ կփոխվի ռուսների կյանքում հուլիսի 1-իցՈւկրաինան Թուրքիային խնդրել է կալանավորել ռուսական դրոշով բեռնատար նավը. Reuters Հայ-գերմանական տնտեսական համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի․ Վահան ՔերոբյանՀետսովետական շրջանում առաջին անգամ Երևանում կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված․ քաղաքապետ (տեսանյութ) «Ամենից հաճախ ելքն այնտեղ է, որտեղ մուտքն էր». Ժաննա Բուտուլյանի երեկոյան լուքըՄինչև աշնան սկիզբ Ուկրաինան պետք է վճարի 1,4 միլիարդ դոլար. Bloomberg46-ամյա Ռիզ Ուիզերսփունը նկարահանվել է լողազգեստների գովազդումԻշխան Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման հետագա անելիքներըԶբոսաշրջիկը լուսանկարվելու համար հետապնդել է վայրի արջին և հազիվ փրկվել մահից (տեսանյութ)Անձին ամուսնության կամ երեխա ունենալուն հարկադրելը կպատժվի ազատազրկմամբ Opel-ը մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ, երբ վերջիններս փորձել են հետապնդել BMW-ի վարորդին «Պատժի անխուսափելիության» սկզբունքը՝ Փաշինյանի ոճով
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել