Ինչպիսին են Ռիհաննայի և A$AP Rocky-ի հարաբերությունները երեխայի լույս աշխարհ գալուց հետո
Երգչուհի Ռիհաննան և A$AP Rocky-ին օրեր առաջ դարձան ծնողներ, նրանց առաջնեկը, ինչպես արդեն հայտնի է, արու զավակ է։ Ուստի PEOPLE լրատվամիջոցին աղբյուրները հայտնել են ծնողների հարաբերությունների մասին։
«Ռիհաննան վայելում է իր կարգավիճակը: Նա ցանկացել է ծննդաբերել Լոս-Անջելեսում, քանի որ այնտեղ ունի մեծ առանձնատուն` բակով, որտեղ ցանկանում է ժամանակ անցկացնել որդու հետ: Նա բացարձակապես չի շտապում այս պահին վերադառնալ աշխատանքին և հին գրաֆիկի, հակառակը՝ վայելում է մայրությունը»,- հայտնել են աղբյուրները։
Նշենք, որ Ռիհաննայի և A$AP Rocky-ի հարաբերոթյունների մասին հայտնի է դարձել 2020 թվականից, սակայն արտիստները դեռ պաշտոնապես չեն ամուսնացել։