«Կարո՞ղ եք ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»․ ԱԳՆ խորհրդական Վահան Կոստանյանը շրջանցեց հարցը
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանն այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի կարգավիճակին։
«Հետեւեք Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարություններին։ ԱԳՆ-ն փորձում է ապահովել արցախցիների բոլոր իրավունքները եւ անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է Կառավարության՝ 2021-2026 թվականների ծրագրով»,- ասաց Կոստանյանը։
Կոստանյանը, անդրադառնալով անկլավների հանձնման մասին մամուլի հրապարակումներին, նշեց․ «Այս ընթացքում շատ հիմարություններ են հնչել, որոնք չեն իրականացել»։