Գոգոլի փողոցի շենքերից մեկի մոտ մայթեզրը 1,5 մ սահել է դեպի շինհրապարակի փոսը․ ճանապարհը երթևեկելի է
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։
Փրկարաները սահմանազատել են տարածքը։