Կարեն Անդրեասյանը Բելառուսում է․ նա ծանոթացել է տեղի «Մեկ պատուհան» ծառայությանը
Այցի շրջանակներում քննարկվել են երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտային հարցերը։ Երկու գերատեսչությունների միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։
Նախարար Անդրեասյանն աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Մինսկի Մոսկովյան վարչական շրջանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն, ինչպես նաև Մինսկի քաղաքային գործադիր կենտրոնում ծանոթացել «Մեկ պատուհան» ծառայությանը։
Այցի շրջանակներում նախարար Անդրեասյանն այցելել է նաև Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ) և հանդիպում ունեցել վերջինիս ղեկավար կազմի հետ՝ ծանոթանալով կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։
Կոմիտե այցելության ընթացքում ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր։