00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Հուլիսի 6. Օրվա խորհուրդ Բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա մեկ զոհՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43. «Ժողովուրդ» Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա․ «Հրապարակ» «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ» Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»

«Դաբրոյի» սպասելիս. Ով է ղեկավարում Սամվել Բաբայանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո նախօրեին Արցախի խորհրդարանը, բացառությամբ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության, հանդես եկավ Հայաստանի իշխանություններին ուղղված կոշտ պատասխանով՝ հերթական անգամ հորդորելով զերծ մնալ Արցախի հարցում աղետալի որոշումներից, ինչն արել էին դեռեւս առաջին հանդիպումից հետո՝ ապրիլի 14-ին։ «Ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու եւ պաշտպանելու դիրքորոշմամբ՝ հիմք ընդունելով 1992թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, համաձայն որի՝ «Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ամեն փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Ե´վ Արցախում, ե՛ւ Հայաստանում գործող իշխանությունների համար առաջնահերթ պետք է լինեն հայկական երկու հանրապետությունների կազմավորման մասին հռչակագրերը, 1991թ. սեպտեմբերի 2-ի որոշմամբ ու 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով ամրագրված արժեքները: Որեւէ պաշտոնյա, որեւէ քաղաքական ուժ լիազորված չէ առանձնաբար որոշել հայրենիքի ապագան, որի կերտման համար մեր ժողովրդի հազարավոր զավակներ չեն խնայել իրենց կյանքը»,- նշված է նախօրեին չորս ուժերի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ բրյուսելյան եռակողմ հանդիպումից ու ԵԽ նախագահ Միշելի հայտարարությունից պարզ դարձավ, որ կողմերը ոչ միայն հրաժարվում են Արցախի կարգավիճակի խնդիրը քննարկելուց, այլեւ բանակցային խոսույթից որոշել են դուրս թողնել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Ղարաբաղի հակամարտություն» քաղաքական եւ աշխարհագրական հասկացությունները, փոխարենը նրանք ընդամենը անհրաժեշտություն են համարում ապահովել «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», ինչը ենթադրում է արցախցիների՝ ազգային փոքրամասնության կարգավիճակով գոյատեւում Ադրբեջանի կազմում։

Առաջին իսկ պահից տարակուսելի էր Բաբայանի կուսակիցների պահվածքը հատկապես այն համատեքստում, որ անգամ Արայիկ Հարությունյանի հիմնած կուսակցությունն է ստորագրել հիշյալ հայտարարության տակ։ Փաստացի ստացվում է, որ Արցախում միայն Սամվել Բաբայանն ու իր կուսակիցները դեմ չէին Արցախի՝ Ադրբեջանի կազմում կարգավիճակին։ Շատերի այսօրինակ քննադատություններից հետո երեկ Բաբայանի կուսակցությունը հայտարարություն տարածեց, որով, եթե ամփոփ ներկայացնենք, մերժում են Շառլ Միշելի հայտարարությունը եւ եվրոպական միջնորդությունը։

Դրանում ասվում է նաեւ․ «ՀՀ իշխանությունները պարտավոր են` • բանակցային հիմնական սկզբունքների եւ տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը, ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլեւս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափում: Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են եւ պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձեւաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն եւ աջակցելուն»:

Այդուհանդերձ, Բաբայանի ուշացած հայտարարությունն ավելի մեծ տարակուսանքի տեղիք տվեց այն առումով, թե ինչու չի միացել խորհրդարանի մյուս ուժերին, եթե, ըստ էության, դեմ է բրյուսելյան հանդիպմանը: Բացի դա, տարօրինակ է, որ ռուսական գործոնն է առաջ մղում, չնայած ինքը ՌԴ-ում պերսոնա նոն գրատա է հայտարարված։ Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանն է Բաբայանին հորդորել հանդես գալ նման շեշտադրումներով։

Բանն այն է, որ բրյուսելյան հանդիպումով եւ Միշելի հայտարարության համաձայն՝ Ռուսաստանը դուրս է մնում կարգավորման պրոցեսից: Բաբայան-Փաշինյան մտերմությունը հաշվի առնելով՝ «Միասնական հայրենիքի» չմիանալն Արցախի հայտարարությանը կարող էր դիտարկվել որպես ՀՀ իշխանությունների ապտակ` ուղղված Ռուսաստանին։

Բաբայանին թվացել է, թե իրենց բացակայությունը հայտարարությունից չի նկատվի այս ներքաղաքական թոհուբոհի մեջ, ու չի ցանկացել միանալ ՀՀ իշխանությունների դեմ հայտարարությանը, սակայն աղմուկից հետո ուղղել է սխալը: Իսկ Արցախի քաղաքական ուժերի հայտարարությանը չմիանալու պատճառաբանությունը հետեւյալն է․ ««Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24- ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»: Հայտարարությանը միացած խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը լկտի սուտ է համարում այդ պատճառաբանությունը՝ ասելով, որ Բաբայանի կուսակից պատգամավորները ոչ միայն գործնական քայլերի առաջարկներ չեն արել, այլեւ, առհասարակ, հայտարարության տեքստը կազմելիս որեւէ առաջարկ չեն արել։

«Երբ քննարկում էինք հայտարարությունը, իրենց խմբակցության ղեկավարը որեւէ առաջարկ չարեց, մենք միայն լսեցինք խմբակցության ղեկավարից, որ հայտարարությանը միանալ-չմիանալու հարցն իրենք չեն որոշում, սպասում են Հայաստանից «դաբրոյի»։ Մեր հայտարարությունը կարող էր ավելի վաղ լինել, դուք գիտեք, որ խորհրդակցությունից մեկ օր անց հրապարակեցինք, բայց մենք սպասում էինք գործընկերների պատասխանին, իրենք էլ՝ Սամվել Բաբայանի «այո»-ին կամ «ոչ»-ին, իսկ վերջում հրաժարվեցին»,- ասաց Գալստյանը` շեշտելով, որ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն անձամբ է ասել:

«Սպասում ենք՝ Սամվել Բաբայանն այդ հայտարարության տեքստն ինչոր մարդկանց տա, հետո նոր իրենց համաձայնությունը տան կամ չտան, քննարկման ընթացքոււմ էլ ղեկավարը մի քանի անգամ առանձնացել եւ փորձել է կապ հաստատել Սամվել Բաբայանի հետ»։ «Արդարություն» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ չի բացառվում, որ Բաբայանի կուսակիցները չեն միացել իրենց, քանի որ ՀՀ իշխանություններին ուղղված քննադատական կոչեր կային. «Իհարկե, ճիշտ կլինի՝ իրենք ասեն, թե իրականում ինչի չմիացան։

Իսկ եթե իբր գործնական առաջարկներ ունեին, կարող էին մեր հայտարարությունից մեկ-երկու ժամ հետո իրենց տեքստը հրապարակել, ոչ թե սպասել, մեկ օր հետո նման ձեւով մանիպուլացնել։ Այս մարդիկ չեն կողմնորոշվում՝ հայտարարությունը խմբակցությո՞ւնն է տարածել, թե՞ կուսակցությունը: Տարբեր տեղեր տարբեր է ներկայացվում, այդպես չկողմնորոշված էլ մերժեցին մեզ՝ խախտելով Արցախի հարցում Արցախում ձեւավորված քաղաքական միասնականությունը»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Հուլ
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Հուլիսի 6֊ի աստղագուշակՀուլիսի 6. Օրվա խորհուրդ Բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կա մեկ զոհՆիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 43. «Ժողովուրդ» Հնարավո՞ր է արդյոք չարաշահումների ողջ մեղքը բարդել Հայկոյի վրա․ «Հրապարակ» «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ» «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ․ «Հրապարակ» Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ» Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ» Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար․ «Ժողովուրդ» Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ» Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ» Ով կարող է դառնալ Երեւանի քաղաքապետ. «Հրապարակ» Ում եւ ինչու պարգեւատրեցին. «Հրապարակ» Անգլիայում և Ուելսում փաբերի թիվը հասել է ռեկորդային նվազագույնիԵՄ-ում արդեն սկսել են տաք ջրի գրաֆիկ սահմանել«Քաղմասում»․ Մկրտիչ Արզումանյանի նոր հրապարակումը Անդրեյ Ռազինը Յուրի Շատունովի մահվան մեջ մեղադրել է Ստավրոպոլի դատավորինԱնկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան ՌԴ նահանգապետը քարտեզ է ներկայացել Լեհաստանի նախագահինՊատճառներ, թե ինչու կինը չի ցանկանում ինտիմ կյանքՄեդվեդևը մեկնաբանել է Ճապոնիայի վարչապետ Կիսիդայի խոսքերը«Ճշմարիտը չափազանց պարզ է. դեպի այն միշտ պետք է գնալ բարդ ուղով»․ Լիլիթ Կարապետյան (լուսանկար) Մագա Հարությունյանը ներկայացել է լողազգեստով և հիացրել հետևորդներին (լուսանկարներ)Էրդողանը հայտարարել է Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մասինԼանա Դել Ռեյին կրկին քննադատել են ավելորդ քաշի համար (լուսանկար)Արարատ Միրզոյանը Իսպանիայի կոնգրեսի նախագահին է ներկայացրել ԼՂ կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները Բրիտանացի երկու նախարար հրաժարական են տվել Ջոնսոնի հետ կապված սկանդալների պատճառով«Դիմադրություն» շարժումը վաղը հանրային քննարկում կանցկացնի Սարյանի արձանի մոտ Կինը մեքենայում բռնացրել է ամուսնուն սիրուհու հետ և դարձել համացանցի աստղՈստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Range Rover-ը, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքերՈվքեր աչք ունեն «Նակոլկա Շուշոյի» թափուր մնացած պաշտոնի վրա244 կիլոգրամ կշռող տղամարդը հրաժարվել է վատ սովորություններից և կորցրել քաշի կեսըԵգիպտոսի քաղաքացիները Հայաստանի վիզա կստանան պարզեցված կարգով Իշխան Սաղաթելյանը Ստրասբուրգում է. կայացել են մի շարք հանդիպումներ (լուսանկարներ)Սարգիս Ադամյանը պաշտոնապես «Քյոլն»-ի ֆուտբոլիստ է «Ես նրանց ասացի, որ մարմնավաճառ չեմ». Միլորադ ԴոդիկԲորիս Ելցինի թոռնուհին գայթակղիչ ֆոտոշարք է հրապարակել Իմ նպատակը չի եղել Ջհանգիրյանի հրաժարականը․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո» «Եղունգ ունես գլուխդ քորի». Հրաչյա Սարգսյանը «քցում» է երևանցիներինՄուհամեդը կրկին դարձել է ամենահայտնի անունը ԲրիտանիայումՀՀ պետական խորհրդանշաններով տոնական քայլերթ (տեսանյութ) Շուշան Պետրոսյանի ու Նունե Եսայանի ջերմ գրկախառնությունը (լուսանկար)Շնաձուկը հարձակվել է փրկարարի վրաՓաշինյանը ճանապարհ է հարթում նախկին պաշտոնյաների նոր «յուղոտ» բիզնեսների համար«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հանդես կգա Հայաստանի Պրեմիեր լիգայում Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իսպանիայում է Պուտինը ռեզիդենտների կողմից արտարժույթը հայրենադարձելու մասին հրամանագիր է ստորագրել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել