«30 ծնող մտնում է ԲԴԽ-ի շենք. պահանջը կատարվեց». Կարին Տոնոյան
«Ի վերջո ընդունվեց մեր պահանջը, որ գոնե 30 ծնող ներս մտնի։ Մենք հիմա ներս կմտնենք ու կմիջնորդենք, որ լրագրողներն էլ ներս մտնեն». Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, ԲԴԽ-ի շենքի մոտ իրականցվող բողոքի ակցիաի ժամանակ ասաց Կարին Տոնոյանը։
Ծնողներին պետք է ընդունի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ով ավելի վաղ հայտնել էր, որ ընդունելու է 15 ծնողի։
Տոնոյանը բոլորին խնդրեց մեկ քայլ հետ գնալ, որպեսզի հնարավոր լինի ծնողների առաջ գալու համար։ Նա առաջարկեց ամեն ընտանիքից մեկ ծնողն ներս մտնի, որպեսզի հնարավորինս շատ ընտանիքներ ներսում ներկայացված լինեն։