00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ կա վիրավոր Փաշինյանը երկուշաբթի առցանց կպատասխանի լրատվամիջոցների հարցերին Աստղագուշակ՝ հունիսի 26-ի համարՀունիսի 26. Օրվա խորհուրդ ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYTՎատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքումԱրարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավորՉինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալները

Բրյուսելյան հանդիպումները լրջագույն ահազանգ են հայ հասարակության համար․ «Ի պաշտպանություն Արցախի»

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել․

«Բրյուսելյան վերջին հանդիպումները և դրանց բովանդակության հանրայնացումը ԵԽ նախագահ Շարլ Միշելի կողմից լրջագույն ահազանգ է հայ հասարակության համար, որը պարտադրում է մեր ժողովրդին հստակ դիրքորոշում որդեգրել և այն ամրագրել ներքին ու արտաքին քաղաքական բոլոր հարթակներում:

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է ՀՀ ներկայիս իշխանության քայլերը՝ մերժելով ցանկացած բանակցություն և պայմանավորվածություն, որ կվտանգեն Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը։ Փաստ, որը ամրագրված է 1988 թվականից սկսված մեր ազգային-ազատագրական պայքարի ձեռքբերումներով՝ միջազգային իրավունքի նորմերին համաձայն արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմամբ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքներով միջազգային դիտորդների մասնակցությամբ դե ֆակտո անկախ ու լեգիտիմ սուբյեկտ Լեռնային Ղարաբաղի, ապա՝ Արցախի Հանրապետության ձևավորմամբ:

Իշխանությունների նպատակադրումը՝ բավարարվել Արցախի հայ բնակչության սոսկ անվտանգության երաշխիքներով, կործանարար է՝ ելնելով Նախիջևանի ԻՀ և Ադրբեջանի այլ շրջանների հայ բնակչության էթնիկ զտումների ցեղասպան գործողությունների և հայոց մշակույթի հետևողական ոչնչացման իրողություններից։

Ն․Փաշինյանի բոլոր մեկնաբաննություններն անցյալում տեղի ունեցած բանակցային գործընթացի մասին խեղաթյուրված են, քանի որ իշխանության գալով ՝ մեծամտաբար դրանք առ ոչինչ համարեց՝  խոստանալով իր «սեփական» զրո կետից սկսել Արցախի հիմնահարցի կարգավորումը։ Իր վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանը և Թուրքիան օգտվեցին և ագրեսիա սանձազերծեցին Հայաստանի և Արցախի դեմ։ Արդյունքում՝ հազարավոր զոհեր, վիրավորներ, գերեվարված, պատանդառված և անհայտ կորած  հայրենակիցներ, տասնյակ հազարավոր բռնի տեղահանվածներ, տարածքային ահռելի կորուստներ, թշնամու կողմից նսեմացած պետության ղեկավար։

Առավել քան զարմանալի է, որ հայկական դիվանագիտությունը մոռացության է տվել իր իսկ կողմից պաշտոնապես ձևակերպած Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության սկզբունքներն ու գերակայությունները։

Ադրբեջանի հետ բանակցությունները կարող են առարկայական բնույթ ունենալ, երբ գերությունից վերադարձած կլինեն մեր հայրենակիցները, Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս կգան հակառակորդի ստորաբաժանումները և օրակարգի՝ որպես առաջնային խնդիր կհամարվի Արցախի հիմնահարցի կարգավորումը։

Առավել ևս անընդունելի է բանակցությունների այն ձևաչափը, որը շրջանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, և, հատկապես, բանավոր բնույթի ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արցախի խնդրի կարգավորումը պետք է լուծվի միջազգայնորեն ընդունված նորմերով և սկզբունքներով և ոչ թե պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների անձնական պատկերացումներով և հայեցողությամբ, ուժային ճնշմամբ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնությունը համոզված է, որ քանի դեռ ձեռքբերված չեն հայկական կողմի համար հստակ և ընդունելի պայմանավորվածություններ Արցախի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ, անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեությունը:

Հիշեցնում և զգուշացնում ենք Ն․Փաշինյանին և նրա թելադրանքով գործող պաշտոնյաներին՝ «խաղաղության դարաշրջան» ապահովելու ժողովրդին մոլորեցնող կարգախոսի ներքո ցանկացած զիջողական որոշում, որով կխախտվեն  մեր պետության շահերը և համայն հայության օրինական պահանջները, պատժվելու են ՀՀ Սահմանադրության, նրա անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի սկզբունքներից և հոդվածներից բխող օրենքների համաձայն։

Եվ այդ օրը հեռու չէ։

«Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներ՝

Արամ Սարգսյան – Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ,

Հրանտ Բագրատյան - «Ազատություն» կուսակցության նախագահ,

Վահան Բադասյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ,

Նորատ Տեր-Գրիգորյանց – գեներալ-գնդապետ, ՀՀ Բանակի հիմնադիրներից, ՌԴ, Մոսկվա,

Լարիսա Ալավերդյան – ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան,

Լենսեր Աղալովյան – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,

Զարուհի Փոստանջյան – «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան,

Ալեքսանդր Մանասյան – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ․գ․դ, պրոֆեսոր,

Լևոն Ստեփանյան – Նախիջևանցիների ՀԿ նախագահ, գեներալ-մայոր,

Նարինե Դիլբարյան – ԵՊՀ դոցենտ, ՀԴԿ փոխնախագահ,

Դավիդ Ջամալյան – ռազմական փորձագետ,

Էդգար Ղազարյան – տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՀ արտակարգ  դեսպանորդ և լիազոր նախարար,

Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկան,

Ադելա Աղաջանյան – Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության Գ․Խ անդամ,

Կարո Վարդանյան – գրող, գրականագետ, ՀՀ արվեստի գործիչ,

Միհրան Շահզադեյան – փ․գ․թ, քաղաքագետ,

Գայանե Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ,

Ժասմինա Ղևոնդյան – «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ, ՀԴԿ փոխնախագահ,

Աշոտ («Երկաթ») Մինասյան – Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ,

Արագած Ախոյան – քաղաքական գործիչ, «Վերադարձ» հիմնադրամի հիմնադիր,

Լիանա Ստեփանյան – հոգեբան, «Տաղանդավոր սերունդ» ՀԿ փոխնախագահ,

Արմինե Ադիբեկյան – Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ,

Խաչատուր Մարոզյան – «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ,

Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, Հայկ Մելիք-Ադամյան – երկրաբ․գիտ․թեկնածու, ՄԱՆԲ-ի հայկական բաժանմունքի նախագահ,

Զոյա Ջուլհակյան – «Քարավան-88» բարեգործական ՀԿ նախագահ,

Ժասմինա Թելյան  –  «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար, «Հայ կինը – աջակցություն ժողովրդավարության» ՀԿ նախագահ,

Գրիգորի Այվազյան – «Ադրբեջանի բնիկ ժողովուրդների համագումար» ՀԿ նախագահ,

Գրիշա Օգանեզով – Հայ փախստականների աջակցման «Ահազանգ» ՀԿ նախագահ,

Մարտին Իսրայելյան – «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ նախագահ,

Կարինե Սահինյան – «Մ․ Բուատ» ՍՊԸ-ի հաշվապահ,

Սերյոժա Սարգսյան – ճարտարապետ,

Մեսրոպ Եղիազարյան – ՀՅԴ կուսակցության անդամ,

Արա Սիմոնյան – ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
26 Հուն
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում․ կա վիրավոր Փաշինյանը երկուշաբթի առցանց կպատասխանի լրատվամիջոցների հարցերին Աստղագուշակ՝ հունիսի 26-ի համարՀունիսի 26. Օրվա խորհուրդ ՆԱՏՕ-ի մի քանի երկրների հատուկջոկատայիններ գաղտնի աշխատում են Ուկրաինայում. NYTՌուսաստանում վարորդների ավելի քան մեկ երրորդը խոսում է իր մեքենայի հետ«Մայրամուտը Սարդինիայում»․ Իջինի գրավիչ լուքը (լուսանկար) Վատիկանում տեղի է ունեցել Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների աստվածաբանական հանձնախմբի հերթական հանդիպումը «Ժամանակն է, որ պարզեցնեն ծնունդով հայերի կողմից քաղաքացիություն ձեռք բերելու կարգն ու հիմքերը»․ Գևորգ Դանիելյան Լոնդոնը «պատերազմ» կհայտարարի Ռուսաստանին՝ բրիտանացի վարձկաններին մահապատժի ենթարկելու դեպքումՀայաստանում հավի մսի արտադրության ծավալները նվազել են․ Ռուսաստանը եգիպտացորեն չի վաճառում. News.am Համերգի ժամանակ երկրպագուն հարձակվել է երգչուհի ՄաքՍիմի վրա (տեսանյութ)Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք. Սպիտակ տուն«Յուրահատուկ»․ Լիա Զախարյանի ֆոտոշարքը Մոսկվայից Արարատի մարզում 42-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է գյուղմթերքների տաղավարի մեջ, այնուհետև բախվել Opel-ին. կա վիրավորՉինացի գիտնականները թաքցրել են «այլմոլորակային քաղաքակրթության ազդանշանների» վերաբերյալ տվյալներըՀայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը շարունակում է հաղթել ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը Եղբայրը խոհանոցային դանակով փորձել է սպանել քրոջը` թեթևաբարո կյանքով ապրելու համար Մականունավորներ, «ճշտով ապրող»-ներ, նախկին «տասովշիկներ». ՔՊ-ի հույսը ՏԻՄ ընտրություններումԲրիտանիայում մայրը թմրանյութի չափաբաժնի դիմաց կերել է դստեր գերմանամկանը Պուտինը հայտարարել է Եվրոպայում պահվող ամերիկյան 200 մարտավարական միջուկային մարտագլխիկների մասինՌԴ ՊՆ քարտեզում վերականգնվել է Ստեփանակերտը Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդը կմնա ազատության մեջ Մադոննան իր ելույթի ժամանակ բեմում համբուրվել է աղջկա հետ (տեսանյութ)Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոցՊուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների անվտանգությունը հոգալու անհրաժեշտության մասինՈվքեր են «փոշիացրել» Արևմուտքից ստացված միլիոնավոր դոլարների դրամաշնորհներըՌուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կհանձնի «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգեր․ Պուտին Ո՞ր տարիքում է ավարտվում սեքսըԷլեն Սարգսյանը ներկարայացել է գրավիչ կերպարում (լուսանկար) ՃՏՊ` Թթուջուր գյուղի մոտակայքում. «UAZ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և հայտնվել է ձորակում Լուկաշենկոն Պուտինին խնդրել է հայելային պատասխան տալ Արևմուտքի ագրեսիվ գործողություններինՔիմ Քարդաշյանը բացատրել է, թե ինչու է վաղ առավոտյան արթնանումԼուկաշենկոն Լիտվայի կողմից Կալինինգրադի մեկուսացումն անվանել է «պատերազմի հայտարարում»Աշխարհի ամենասեքսուալ մարզուհին մարտահրավեր է նետել Նեյմարին (լուսանկար)Դպրոցներից մեկում գողություն էր կատարվել․ կասկածվողը հայտնաբերված է․ Անդրեասյան Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Սանկտ ՊետերբուրգումՍտոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը «Երեւան, դու հիասքանչ ես»․ հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան Հայաստանում է (լուսանկարներ) Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականներին Ալլա Պուգաչովան ներկայացել է առանց դիմահարդարման և կարճ շորտով Բիլի Այլիշի մայրը հայտարարել է, որ շատ է խղճում դստերը Թուրքիայում Հունաստանի քաղաքացի է ձերբակալվել լրտեսության համար. NTV ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի աղմկահարույց հայտարարությանըՄենք Թայվանը կվերադարձնենք ցանկացած միջոցներով, այդ թվում՝ ռազմական. ՉինաստանԱրկղերով կանեփ, պլաստմասսայե շշեր՝ կանեփանման զանգվածով. Շիրակի մարզի պարեկների բացահայտումը Թուրքիան Flyone Armenia-ին իր օդային տարածքով դեպի Լիբանան չվերթի հնարավորություն չի տվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նիստին ներկա չեն գտնվել Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահները, կաթողիկոսը Հայաստանն ու Լիտվան պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել