00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Երևանի և 9 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ Իսրայելի վարչապետը զրուցել է Էրդողանի հետ Ադրբեջանը՝ որպես արհեստածին կազմավորում այնքան էլ բարվոք վիճակում չէ, որքան դա փորձում է ներկայացնել. իրանագետ ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը դուրս եկավ եզրափակիչ Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել, ես թուրքին թողնելու տուն չունեմ․ Աղավնոյի բնակիչն այրեց տունըԱղավնոն համակարգային ձեւով հանձնվում է. Սուրեն Պետրոսյան «Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ Hetq.am Ողբերգական դեպք. ձեղնահարկում հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դինՍգում ենք, բայց չենք կարող հանդիպումը չանցկացնել․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ

Ռազմական ուղին Բաքվում վերջնականապես ընտրել են Քի Վեսթից հետո՝ 2001–ին. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ իր հանրային ելույթներում հպարտությամբ խոստովանել է, որ չի գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել է պատերազմի ուղին: Օրինակ, այս տարվա ապրիլի 30-ին զինվորականության հետ հանդիպման ժամանակ Բաքվի բռնապետն ասել է. «Մենք հաղթել ենք մարտի դաշտում, ոչ թե բանակցությունների կամ զիջումների միջոցով, այլ՝ արյուն թափելով և զոհեր տալով»: Մեկ այլ օրինակ են 2021 թ. օգոստոսի 30-ին օկուպացված Շուշիում Ալիևի հնչեցրած հետևյալ խոսքերը. «Մենք եկանք այստեղ որպես հաղթական ժողովուրդ: Մենք չենք եկել բանակցությունների միջոցով՝ որպես զիջում Հայաստանի կողմից, այլ եկել ենք արյուն թափելով, նահատակներ տալով, ցույց տալով անձնազոհություն մարտի դաշտում, վերականգնելով տարածքային ամբողջականությունն ու մեր ազգային արժանապատվությունը»:
Ինչու՞ եմ կարևոր համարում այս հայտարարությունների արձանագրումը, քանի որ սա հստակ խոստովանություն է Բաքվի կողմից, որ նրանք չեն գնացել խնդրի կարգավորման խաղաղ ճանապարհով, այլ ընտրել են ռազմական ուղին: Ըստ իսմ նման որոշում Բաքվում վերջնականապես կայացվել է Քի Վեսթի բանակցություններից հետո՝ 2001 թ.–ին:
Նման պնդում անելու հիմք է տալիս Ադրբեջանի Միլլի Մեջլիսում Հեյդար Ալիևի՝ 2001 թ. փետրվարի 23 ելույթը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ եթե չեն ընտրում խաղաղ կարգավորման տարբերակը, ապա գնում են պատերազմի ուղով: Հեյդար Ալիևի այդ ելույթից մի հատված եմ առանձնացրել.
«...Որոշ մարդիկ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհվի մշակութային ինքնավարություն, հնարավոր չէ նրանց տալ տարածքային ինքնավարություն և այլն: Եկեք իրատեսորեն մտածենք: Նրանք չընդունեցին տարածքային ինքնավարությունը, որը ձևավորվել էր 1923 թ. և 1988 թ. պատերազմ սկսեցին: Այնքան արյուն թափվեց և մեր տարածքներն օկուպացվեցին, արդյո՞ք հնարավոր է նրանց վերադարձնել այդ ինքնավար մարզի կարգավիճակին հիմա: Դա անհնար է:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք պատերազմ սկսենք, մենք ուժեղ բանակ ունենք: Ադրբեջանն ունի ուժեղ բանակ: Երբեմն ես քննարկում եմ այդ հարցը Անվտանգության Խորհրդում: Ադրբեջանն ունի հզոր բանակ: Հնարավոր է սկսել պատերազմ: Բայց արդյո՞ք դա անհրաժեշտ է: Ո՞վ է աջակցում պատերազմին, եկեք նստենք և գրենք, թե ինչ տեղի կունենա այդ պատերազմի հետևանքով: Նախ, մենք ունենք օկուպացված յոթ շրջաններ, նաև՝ Լեռնային Ղարաբաղը: Մարդիկ ապրում են վրաններում: Որքան ժամանակ է պետք և որքան արյուն պետք է թափվի այդ ամենը մաքրելու համար: Երկրորդ, ո՞վ կընդունի պատերազմը միջազգային հանրության մեջ այսօր:
Երրորդ, սկզբից ևեթ միջազգային հանրությունը մտածում է, որ ադրբեջանցիներն են սպանել հայերին այնտեղ: Եթե մենք պատերազմ սկսենք, նրանք կասեն, որ այո՝ ադրբեջանցիները կրկին ցանկանում են սպանել հայերին: Ես չեմ խուսափում պատերազմից: Եթե մեր հանրությունը գա այն եզրակացության և հստակ ռազմավարություն մշակվի, որ մարդիկ պատերազմ են ցանկանում, ուրեմն պետք է պատերազմ սկսել, մեր բանակն ունի այդ ուժը, չանհանգստանաք:
Որոշ մարդիկ ասում են՝ եկեք հզոր բանակ ստեղծենք և հինգ կամ տաս տարի հետո սկսենք պատերազմ: Ոմանք էլ ասում են՝ եկեք սառեցնենք հարցը: Բայց որքա՞ն կարող ենք սառեցնել այդ հարցը:
Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանի տնտեսությունը ծանր իրավիճակում է, մարդիկ լքում են իրենց երկիրը և այլն: Դրա մեջ կա ճշմարտություն: Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակում է: Բայց Վրաստանի տնտեսության վիճակն ավելի ծանր է: Մեր տնտեսության մակարդակը բարձր է, բոլորը դա հաստատում են: Որքա՞ն մենք պետք է սպասենք, որ Հայաստանի տնտեսությունը կոլապսի ենթարկվի, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կոլապսի ենթարկվեն և հետո մենք գնանք ետ վերադարձնելու այդ շրջանները: Որքա՞ն մենք պետք է սպասենք: Ես պատրաստ եմ քննարկել բոլոր առաջարկները: Այս քննարկման նպատակը դրանք քննարկել են: Ես ձեզանից առաջարկներ եմ սպասում...»:
2003 թ. հոտկեմբերին Հեյդար Ալիևի մահից հետո նրան փոխարինեց որդին՝ Իլհամ Ալիևը, ով շատ ավելի ռազմատենչ դիրքերից սկսեց հանդես գալ՝ երկիրը տանելով պատերազմական ճանապարհով:
Հայկական կողմը այս ամենը միջազգային հանրությանը ներկայացնելու փոխարեն, նշաձողի իջեցմամբ է զբաղված՝ հարվածի տակ դնելով Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի՝ հենց նույն միջազգային հանրության կողմից արձանագրված դրույթը: Այն թեզը, որ զիջենք կամ ընդառաջ գնանք Բաքվի պահանջներին, որպեսզի կայունություն լինի կամ չբարկացնենք Ադրբեջանին, որևէ քննություն չի բռնում: Ադրբեջանական զորքերն արդեն ՀՀ սուվերեն տարածքից են հատվածներ օկուպացրել, կատարում են ամրաշինական աշխատանքներ: Համապատասխան մարմինները կարող են փորձել կոծկել դա կամ քիչ խոսել դրա մասին, բայց դրանից խնդիրը չի վերանում: Կարևորն այն է, որ մենք որպես պետություն և հանրություն հասկականք՝ ինչի է պատրաստվում մեր հակառակորդը: Ինքնախաբեությամբ զբաղվելով մենք կարող ենք մեր պետականնությունն անգամ կորցնել: Դրա փոխարեն, պետք է առերսվել իրականության հետ, ըստ այդմ էլ՝ կազմակերպել մեր քայլերը: Եթե մենք նորմալ պատրաստվեինք մեզ սպասվող պատերազմին, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք այսօր: Պատերազմը կանխելու լավագույն մեթոդը դրան պատրաստ լինելն է, որպեսզի հակառակորդդ միշտ գերադասի բանակցությունները պատերազմից: Իսկ անարդար բանակցված խաղաղությունը դեպի պատերազմ տանող ամենակարճ ճանապարհ է»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
18 Օգոս
Գիտնականները պարզել են, թե երբ է հղի կանանց մոտ լինում ամենաուժեղ սեռական ցանկությունըԼևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին Թագուհի Եղիսաբեթ II-ի դեմ մահափորձ ծրագրավորած տղամարդուն մեղադրել են դավաճանության մեջԵրևանի և 9 մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն Քանի դեռ նոր ճանապարհը չի գործարկվել, ռուս խաղաղապահները գործող միջանցքից ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի. ՌԴ դեսպանորդ ՆԱՏՕ-ն կավելացնի իր խաղաղապահ ուժերը Կոսովոյում՝ Սերբիայի հետ լարվածության սրման դեպքում Կինը լողացել է փչովի ներքնակի վրա և կորցրել ոտքերըԻսրայելի վարչապետը զրուցել է Էրդողանի հետ Ադրբեջանը՝ որպես արհեստածին կազմավորում այնքան էլ բարվոք վիճակում չէ, որքան դա փորձում է ներկայացնել. իրանագետ ԵԱ․ Սամվել Սիրամարգյանը դուրս եկավ եզրափակիչ Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել, ես թուրքին թողնելու տուն չունեմ․ Աղավնոյի բնակիչն այրեց տունըԱղավնոն համակարգային ձեւով հանձնվում է. Սուրեն Պետրոսյան «Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ Hetq.am Ողբերգական դեպք. ձեղնահարկում հայտնաբերվել է Երևանի հայտնի բուհերից մեկի 21-ամյա ուսանողուհու կախված դինՍգում ենք, բայց չենք կարող հանդիպումը չանցկացնել․ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնՈվքեր են «սրբորեն» շարունակում նախկին իշխանությունների ավանդույթներըԱյսօր Ստեփանակերտում վերջին հրաժեշտն ենք տվել պայթյունի հետևանքով զոհված Արցախի բնակիչներին. Արտակ Բեգլարյան«Այլևս որևէ բան ասելն անգամ ավելորդ է». հրավառություն` Երևանում (տեսանյութ) Դիրքերում այրվածքներ ստացած զինվորը 5 ժամ օգնություն չի ստացել, ծնողները մեղադրում են Սուրեն Պապիկյանին և ՊՆ-ին․ Forrights.am «Թե՞ հենց դուք եք «Հաքին.ազ»-ի խմբագրին հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար»․ Նաիրա Զոհրաբյան Գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցվելու են․ ԱԻՆ խոսնակ Աշխարհի ամենահայտնի տիկտոկերը ստացել է Իտալիայի քաղաքացիություն«Սուրմալու»-ում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են.տուժածներից 4-ը բուժվում «Աբովյանի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ծեծել և խոշտանգել են Վահագն Մանուկյանին». Իոաննիսյան «Սուրմալուի» պայթյունից տուժած քույրերը. ինչպե՞ս է հաջողվել փրկվել (տեսանյութ)Երիտասարդական ԱԱ․ Սերգեյ Սարգսյանը՝ բրոնզե մեդալակիր Սրբուկի համերգը չեղարկվել է Նշվել է արտերկիր մեկնելիս գումար խնայելու մի քանի արդյունավետ եղանակներՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը չի՞ նկատում յուրայինների «սայթաքումները» «Սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ միասին». ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խոնարհել է ՌԴ պետական դրոշըՍիմոնյանը դատի է տվել Google-ինՏիգրան Ավինյանն ապահովագրում է իրեն՝ Փաշինյանի կողմից «քցված» լինելուցԵԱ․ Հայաստանն ապահովեց 6-րդ մեդալը Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին և ապաքինում մաղթում տուժածներին Կառավարական առանձատան մոտ մեքենա է այրվել 47-ամյա Շարլիզ Թերոնը նկարահանվել է թոփլես Dior-ի գովազդումՎուչիչը հերքել է Կոսովոյում ռազմական գործողություններ սկսելու ծրագրերըԳնացել էին թոռնիկների համար գնումներ անելու. ովքեր են պայթյունից զոհված Անահիտ Խալաթյանն ու Գայանե Ավետիսյանը. News.am (լուսանկար) Գլյուկոզան լողազգեստով ցուցադրել է սլացիկ կազմվածքը (լուսանկար)Միշուստինը և Փաշինյանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր «Աշխարհի անարդարության ամենածանր դրսեւորումը երեխաների մահն է»․ Արևիկ Ուդումյան Կարո Փայլանի դեմ մահափորձ է ծրագրվելԲոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ «Սուրմալու»-ի վթարից մահացած անմեղ զոհերիԱմերիկացին օձի համար ռոբո-ոտքեր է ստեղծելԿրակոցներ՝ Աշտարակում. հայր ու որդի նախկին ոստիկանին ծեծել են, վերջինս էլ կրակոցներ է արձակել Նավալնիին աջակցող ռուս միլիոնատերն ինքնասպան է եղել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել