Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Բալահովիտ գյուղում բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ
Կոտայքի մարզում, հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Արշամ Ի-ի վարած Audi մակնիշի և 3-ամյա Գրիգոր Խ-ի վարած Opeл մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Audi-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Մարիամ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։