Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանը հանգստի են մեկնել Թուրքիա
Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի հարաբերությունները շատ արագ են զարգանում։ Զույգը ընդհանրապես չի թաքցնում իր հարաբերությունները և պարբերաբար կիսվում է համատեղ նկարներով (որովհետև, ի դեպ, երկրպագուները վստահ են, որ նրանց սիրավեպը պարզապես PR է), իսկ ոչ վաղ անցյալում լուրեր էին պտտվում, որ նրանք ամուսնացել են։ Սակայն նրանք այս մասին դեռ չեն մեկնաբանել, գրում է Peopletalk.ru-ն։
Նախօրեին նրանք կրկին համատեղ հանգստի են մեկնել Թուրքիա։ Եվ այս անգամ ոչ միայն միասին. նրանց ընկերությանը միացել են Պավել Պրիլուչնիի և Ագաթա Մուչենիեսի ընդհանուր երեխաները։ Տիմոֆեյն ու Միան իրենց տատիկի հետ թռել են Միջերկրական ծովի ափ՝ հայրիկի և նրա նոր ընկերուհու հետ հանգստանալու:
Երկրպագուները մի փոքր վշտացած են, որ Ագաթան նախկին ամուսնուն «թույլ է տալիս» երեխաներին ծանոթացնել նոր սիրուհու հետ։