00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Փաշինյանը Պրահայում լուսանկարվեց ԵՄ 27 անդամների ու 17 գործընկեր երկրների ղեկավարների հետ Ի՞նչ փոխհատուցում են ստանում բռնի տեղահանված և անօթևան դարձած արցախցիները Հայաստանում․ պարզաբանումԱնձրևներ են սպասվում«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում ծնվել է դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը (լուսանկարներ)Հավատում եմ վարչապետի անկեղծությանը, դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա բոլոր կարծիքների հետ Ալավերդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնելՀայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը Արմավիրում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել (տեսանյութ)Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը՝ մի սեղանի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ)

Կարո՞ղ է «կարտոֆիլի» նժարն ավելի ծանր լինել Հայրենիքի նժարից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ընդդիմության բողոքի ակցիաների, հանարահավաքների հետ կապված՝ հաճախ առաջնային հարցերից մեկը, որ քննարկումների տեղիք է տալիս, այն է, թե ինչու ընդդիմության կազմակերպած հավաքներն այնքան մարդաշատ չէին, ինչպես ակնկալվում էր նախօրոք։ Ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների, երբեմն ասվում է, որ բողոքի արտահայտման հիմքում ընդդիմության կողմից սոցիալական հարցերը չդրվեցին։ Կամ, այլ կերպ ասած, քաղաքական դիվիդենտներ ստանալու համար մանիպուլ յացիա և պոպուլիզմ չդրսևորվեց։

Այնինչ, դրա համար բազմաթիվ հիմքեր կան, քանի որ Հայաստանում կյանքն օրեցօր թանկանում է, մարդկանց եկամուտները չեն ավելանում, աճում է սոցիալական լարվածությունը և աղքատության մակարդակը։ Սոցիալական վերջնական կրախն, ըստ էության, կանխվում է միայն պետական պարտքի ավելացման հաշվին։ Ըստ այդմ, անշուշտ, ընդդիմությունը կարող էր սոցիալական թեմաները դարձնել իր պայքարի հիմնասյուներից մեկը և մարդկանց շրջանում զայրույթի ալիքն ավելի մեծացնել՝ ըստ այդմ, հրապարակում ավելի մեծ թվով քաղաքացիների ներկայություն ապահովելով։ Այստեղ գուցե ճշմարտության հատիկ կա, բայց դա վկայում է շատ ցավոտ հարցի մասին։ Ինչի՞ «մասին» է Դիամդրության շարժումը:

Շատ լակոնիկ ասած՝ Հայրենիքի: Եվ եթե իրոք հասարակությունը կամ դրա մի որոշակի հատվածն ընդունում է, որ, պայմանականորեն ասած, կարտոֆիլի թանկացումն ավելի կարևոր է, քան հայրենիքի կորուստը, Արցախի հիմնահարցը, հազարավոր զոհերը, ընդհանրապես Հայաստանի պետականություն ունենալու հարցը և ապագայում սպասվող այլ փորձանքները, ապա սա վիրավորական պետք է լինի հենց հասարակության համար։ Սակայն մյուս կողմից էլ՝ այս իրողությունը նաև հանրային գիտակցության մակարդակի մասին է վկայում, երբ տարիներ շարունակ շրջանառության մեջ են դրվել այնպիսի քարոզչական թեզեր, թե Արցախը բեռ է, Արցախի հարցից ազատվենք, որպեսզի ավելի բարեկեցիկ կայնքով ապրենք և այլն։

Այսինքն, հետևողականորեն հանրության մեջ ներդրվել է ոչ թե պետական մտածողություն և իրավագիտակցության բարձր մակարդակ, այլ սպառողական մտածելակերպ և հոգեբանություն։ Եվ հետադարձ հայացք նետելու դեպքում իսկապես կարող ենք տեսնել, որ հայաստանյան բողոքի ակցիաները, որոնց մեծ թվով մարդիկ են մասնակցել, շատ հաճախ, եթե ոչ միշտ, ունեցել են կա՛մ սոցիալական, կա՛մ հետընտրական հենք։ Նախկինում ընտրություններից հետո անընդհատ քաղաքական ակտիվ գործընթացներ էին տեղի ունենում հանրահավաքների և այլ ակցիաների տեսքով։ Եվ բազմաթիվ մարդիկ միանում էին ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին կարգախոսներին։ Թերևս ինչ-որ առումով հետընտրական ցնցումները ևս սոցիալական պատճառներ էին իրենց մեջ կրում, քանի որ մարդիկ մտածում էին, որ եթե ընտրությունների արդյունքները չեղարկվեն կամ իշխանափոխություն տեղի ունենա, ապա իրենց սոցիալական դրությունը բարելավվելու է։

Նույնը վերաբերում է նաև 2018 թվականի գարնանը տեղի ունեցած զարգացումներին, երբ հազարավոր քաղաքացիներ, դուրս գալով փողոց, հավատում էին, թե իշխանափոխությունից հետո իրենց կյանքը էականորեն բարելավվելու է։ Իսկ Փաշինյանն իր քաղաքական նպատակներն իրագործելու և վարչապետի պաշտոնին հասնելու համար օգտագործում էր հանրության շրջանում առկա դժգոհությունները՝ նրանց մանիպուլացնելով «թալանվածը ժողովրդին հետ վերադարձնելու» ու նմանատիպ այլ թեզերով։ Իսկ բուն սոցիալական ուղղվածություն ունեցող առավել հայտնի բողոքի ակցիաներից կարելի է հիշատակել, օրինակ՝ «Էլեկտրիկ Երևանը», հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան և այլն։ Եվ նախկին բողոքի ակցիաների պրակտիկայի ֆոնին ներկայումս ընթացքի մեջ գտնվող ընդդիմադիր շարժումը եզակի է նրանով, որ ազգային ուղղվածություն ունի և հիմքում դրված են ոչ թե առանձին շերտերի շահերը կամ սոսկ սոցիալական խնդիրները, այլ պետության ու պետականության շահերը։

Եվ դրանով է պայմանավորված, որ ակցիաների գլխավոր ատրիբուտիկան Հայաստանի Հանրապետության և Արցախի դրոշներն են։ Այլ կերպ ասած՝ սոցիալական և այլ թեմաների շահարկմամբ ինչ-որ քաղաքական ուժի կամ անհատի ամբիցիաները բավարարելու խնդիր դրված չէ։ Եվ ամենացավալին հենց այն է, որ ընդդիմության կազմակերպած ակցիաներին սպասելի քանակությամբ մարդիկ չմասնակցեցին։ Փաստացի, ստացվում է այնպես, որ բազմաթիվ մարդկանց ավելի շատ հետաքրքրում է գազի, էլեկտրաէներգիայի կամ կարտոֆիլի գինը, քան պետականության պահպանման հարցը, որը նաև գոյաբանական խնդիր է։ Սա նույնիսկ ցավալի չէ, սա պարզապես ողբերգություն է:

Ուստի, բացարձակ տեղին չեն տեսակետները, թե ինչո՞ւ ընդդիմությունը իր շարժման կենտրոնում չդրեց սոցիալական խնդիրները։ Իսկ որքանո՞վ է նպատակահարմար պետության շահերից բխող շարժումը թեքել դեպի սոցիալական ուղղվածություն, արդյո՞ք նպատակահարմար է ազգային, համապետական, գոյաբանական նշանակության հավաքներին այնպիսի քանի հազար մարդու մասնակցությունը, որոնց համար սոցիալականն ավելի բարձր արժեք է: Այստեղ արժեհամակարգային խնդիր կա: Մյուս կողմից՝ այսօր կարտոֆիլը թանկ է, վաղը կէժանանա, ու այդ մարդիկ նորից կգտնվեն իրենց կոմֆորտի գոտում:

Նույնը վերաբերում է էլեկտրաէներգիային, գազին, շորին, կոշիկին: Այնինչ, հայրենիքի կորուստը անդառնալի հետևանքներ կունենա՝ սպառնալով հայ ժողովրդի գոյությանը, ու այլևս կարևոր չեն լինի ո՛չ թանկացումները, ո՛չ էժանացումները, ո՛չ աղքատությունը, ո՛չ հարստացումը։ Այնպես որ, չի կարող հայրենիքի նժարն ավելի թեթև լինել, քան, ասենք, կարտոֆիլի նժարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
6 Հոկ
ՀՀ ԱԺ-ն հերքում է լուրերը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի բուֆետ- ճաշարանի բարեկարգման համար Փաշինյանը Պրահայում լուսանկարվեց ԵՄ 27 անդամների ու 17 գործընկեր երկրների ղեկավարների հետ Թուրքիան 4 տարվա դադարից հետո առաջին անգամ դեսպան է նշանակել ԻսրայելումՋեյմի Ֆոքսը կարող է իմ կյանքի մասին պատմող ֆիլմում խաղալ գլխավոր դերը. Քանյե ՈւեսթՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Ի՞նչ փոխհատուցում են ստանում բռնի տեղահանված և անօթևան դարձած արցախցիները Հայաստանում․ պարզաբանումՄասնակի զորակոչից հետո 700 հազար քաղաքացի հեռացե՞լ է Ռուսաստանից. Պեսկովը մեկնաբանել է Եղիսաբեթ II-ին ցանկանում են սրբադասելՄենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան Անձրևներ են սպասվում«Մարտնչող համառության հետ բանավիճելն անիմաստ է». Վարդան Օսկանյանը պատասխանել է Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ-ում ծնվել է դերասան Բեն Ավետիսյանի առաջնեկը (լուսանկարներ)Փաշինյանի նկարը հետս ԲԴԽ չեմ տանելու․ նոր խորհրդանիշներ կան․ Կարեն Անդրեասյան Կիևում ուժեղ պայթյուններ են լսվում. ի՞նչ է տեղի ունեցելՄեքսիկայում գնդակահարել են Մորալեսի պատգամավորինՀավատում եմ վարչապետի անկեղծությանը, դա չի նշանակում, որ համաձայն եմ նրա բոլոր կարծիքների հետ Ռուս-ամերիկյան հարաբերությունները անմխիթար վիճակում են. ՌԴ դեսպան Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների հանդիպումը. ի՞նչ են քննարկել Ալավերդիում ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արեն Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնելՀայաստանը զինծառայողների մարմիններ չի փոխանցել. ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը Արմավիրում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել (տեսանյութ)Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը՝ մի սեղանի շուրջ (տեսանյութ, լուսանկարներ) Մեսսիի ապագան անհայտ է. ՌոմանոՊուտինը մտադիր է հեռացնել Սերգեյ Շոյգուին. ISW «ՔՊ»-ն Կարեն Անդրեասյանին և Երանուհի Թումանյանցին ընտրեց ԲԴԽ անդամներ՝ միաձայն Հնդկաստանը Հայաստանին 478,3 մլն դրամի դրամաշնորհ է հատկացրելԾնվել է 44-օրյա պատերազմի հերոս Դավիթ Հարոյանի եղբայրը՝ Հայկը Ռուսաստանը Երևանին և Բաքվին հանձնել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր «համապարփակ առաջարկները». ԶախարովաՋարեդ Լետոն կմարմնավորի հայտնի մոդելավորող Կարլ ԼագերֆելդինՓաշինյանը Պրահայում է․ կհանդիպի Ալիևի և Էրդողանի հետ (տեսանյութ) Կարեն Խաչանովը Աստանայի Մաստերսի քառորդ եզրափակիչում է Չկա այդպիսի բան, որ վարչապետը գիտի, Արցախի իշխանությունները չգիտեն․ Ալեն Սիմոնյան Իրանական անօդաչուները Ռուսաստանին չեն օգնի հաղթել. Զելենսկի Ժողովուրդն ավելի շատ սպասելիքներ ունի մտավորականների՞ց, թե՞ քաղաքական գործիչներից. ՀԳՄ նախագահի արձագանքը17-ամյա պատանին դանակահարել է հասակակցինՎերջնագրերի լեզուն անընդունելի է Ռուսաստանի համար. ՄիշուստինՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցըԵՄ-ն ընդունեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը. ի՞նչ է այն նախատեսումՄի քանի դատավոր շարունակում են կախված մնալ նախկին կապերից ու Բաղրամյան 26-ի կարոտախտից․ Անդրեասյան (տեսանյութ)Շնորհակալ եմ «Իմ քայլին»՝ ինձ առաջադրելու համար․ Թումանյանցը շփոթեց դաշինքն ու կուսակցությունը Գերությունից վերադարձած յոթ հայ զինվորները դեռ հիվանդանոցում են. ԱվանեսյանՀյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովՀունաստանի ափերի մոտ միգրանտներին տեղափոխող նավի վթարի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել 16 տարեկան տղան հեծանիվից վայր է ընկել եւ մահացելՓաշինյանը, Ալիևը և Միշելը նոյեմբերին կհանդիպեն ԲրյուսելումՔլոե Քարդաշյանը դիմել է Քանյե Ուեսթին խնդրանքովԿարեն Անդրեասյանը համարում է, որ ԲԴԽ տեղափոխվելը իրեն կմոտեցնի արդար դատարան ունենալու երազանքին Ադրբեջանի վարչապետը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասինԵթե չես պատվում մեծերիդ` ճակատիդ գրված է՝ «սատկել». Հայրիկյանը՝ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին«Նիկոլի մուտիտները նախատեսված են իր էլեկտորատին տաք պահելու համար»․ Ռուբեն Մխիթարյան
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել