Շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ․ Նատալիա Արզաքանցյան (Ռոտենբերգ)
«Երևանը մի քաղաք է, որն աճում ու զարգանում է արագ տեմպերով, և որքան արագ է այն զարգանում, այնքան արագ էլ առաջանում են որոշ խնդիրներ, որոնք անմիջականորեն ազդում են մեր ներկայի ու ապագայի վրա։
Այդ իսկ պատճառով Հայաստանի մայրաքաղաքի զարգացումը պետք է առաջին հերթին առաաջնորդվի կատարելագործմամբ, այլ ոչ թե հիշեցնի առաջընթացի ետևից «վազելու» մի փորձ՝ առանց հաշվի առնելու շտկելու անհրաաժեշոտություն ունեցող հանգամանքները»,-այս մասին հայտարարել է Նատալիա Արզաքանցյանը (Ռոտենբերգ) և հավելել․
«Ես գիտեմ, որ պետք է իմանալ քաղաքի յուրաքանչյուր անկյուն, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ո՞րն է խնդիրը և ի՞նչ է պետք անել այն ավելի լավը դարձնելու համար։
Ես սկսել եմ ճանաչել այս վարդագույն հրաշքին դեռ մեկ տարի առաջ, իսկ այսօր շարունակում եմ տեղեկացվել քաղաքի խնդիրների մասին՝ հենց երևանցիների օգնությամբ»,-նշել է նա։