Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչու և ինչ հանգամանքներում է կրել Մերիլին Մոնրոյի զգեստը (լուսանկար, տեսանյութ)
Քիմ Քարդաշյանը Today շոուի ժամանակ մեկնաբանել է Met Gala-ում Մերիլին Մոնրոյի խորհրդանշական զգեստով հայտնվելը։ Այսպիսով, Met Gala-ից մեկ ամիս անց ցանցում լուրեր հայտնվեցին, որ Քիմy վնասել է զգեստը: Հրապարակվեցին վնասված գեստի լուսանկարներ, որոնցում երևում է, որ զգեստի գործվածքը պատռվել է, և մի քանի բյուրեղներ պակասում են։
Քիմ Քարդաշյանը նշել է, որ թանգարանի աշխատակիցները ձեռնոցներով հագցրել են զգեստը հենց կարմիր գորգի վրա, և ինքն այն կրել է ոչ ավելի, քան հինգ րոպե։
«Ես կարմիր գորգի վրայով անցա խալաթով և հողաթափերով, իսկ աստիճաններով բարձրանալուց առաջ զգեստը հագա։ Ես հագա այն երեք-չորս րոպե, իսկ հետո փոխվեցի հենց աստիճանների վրա»,֊
բացատրել է Քիմը։
Քիմ Քարդաշյանը հավելել է, որ Մերիլին Մոնրոյի զգեստը լիովին համապատասխանում էր Met Gala-ում հայտարարված թեմային։
«Ես հասկանում եմ, թե որքան մեծ նշանակություն ունի այս զգեստը ամերիկյան պատմության համար: Հաշվի առնելով Met Gala-ի ամերիկյան թեման՝ ես մտածեցի. «Ի՞նչ կարող է լինել ավելի ամերիկական, քան Մերիլին Մոնրոն, երբ երգում է «Happy Birthday to the President of the United States»,֊ասել է Քիմը։
Քարդաշյանը չի մեկնաբանել զգեստը վնասելու մասին լուրերը։