Չավուշօղլուն դարձյալ խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
Թուրքական «Akşam» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացվող Թուրքիա-Ադրբեջան-Ղազախստան արտգործնախարարների հանդիպմանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գրում է Ermenihaber-ը:
Ըստ կայքի՝ Չավուշօղլուն հետևյալ շեշտադրումն է արել. «Մենք աջակցում ենք Զանգեզուրի միջանցքին (բացմանը) և ցանկանում, որ այն րոպե առաջ բացվի»:
Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմից և 2020 թվկանաի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Թուրքիան և Ադրբեջանը մշտապես առաջ են քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախապայման: Հայկական կողմը բազմիցս շեշտել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում միջանցքային տրամաբանությամբ ոչ մի հարց չի քննարկվում: