00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Շիրակցի գերիների հարազատներն այս պահին էլ շարունակում են նստացույցը Կառավարության շենքի դիմաց. News.am Եթե Հայաստանը ճիշտ ընկալի նոր զարգացումները, տարածաշրջանը շուտով կայունության կհասնի․ Էրդողան Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանինՀրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհըԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի` անկախությանն ուղղված շարժմանը. ՊենտագոնԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն. ԲայրամովՅուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան իրավական գնահատական․ Ոստիկանություն Մանրամասներ` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից

Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել վարչության պետի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։

Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների թվում կան այնպիսիք, ովքեր օրենքով իրավունք չեն ունեցել բնակարան ստանալ։ Պետծրագրով նախատեսված է, որ նրանք, ովքեր մշտական բնակության նպատակով այլ բնակավայր են տեղափոխվել կամ 6 ամսից ավելի չեն բնակվել պետության տված բնակարաններում, կորցնում են պետության տրամադրած կացարանը։

Պարզվել է, որ ցուցակում ներառված անձանցից 1-ը մահացել է 2018 թվականին, 27 հոգի գտնվել է ՀՀ-ից դուրս, 47-ի բնակվելու փաստը կասկածի տակ է, 6 շահառու ունի սեփականության իրավունքով գրանցված գույք եւ այլն: Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։

Հավանաբար, միտումն այն է, որ կարդացողը հանկարծ չկարծի, թե չարաշահումների պատասխանատուն այն ժամանակվա նախարար, այժմ նիկոլական պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականին չարաշահումների համար «պատասխանատու» վարչության պետերը երկուսն են եղել՝ Սասուն Համբարձումյանը, որն աշխատել է 16.07.20-ից մինչեւ 16.03.21-ը եւ հեռացել է սեփական դիմումի համաձայն, եւ Աստղիկ Մինասյանը։ Նա այսօր էլ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետն է (սա վարչության լիարժեք անվանումն է)։

«Ձեր օրոք են եղել չարաշահումները, ի՞նչ կասեք»։ Մեր հարցին Աստղիկ Մինասյանը չցանկացավ պատասխանել՝ խորհուրդ տալով դիմել սոցապ խոսնակին։ Վերջինս էլ իր հերթին հորդորեց դիմել իրավապահներին։ Դատախազությունից էլ տեղեկացանք, որ գործով որեւէ կոնկրետ անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել։ Պաշտոնական խողովակներով տեղեկացանք նաեւ, որ մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցում չարաշահումները բացահայտել է Հաշվեքննիչ պալատը, արդյունքներն ուղարկել է նախարարություն, այնտեղ ուսումնասիրություն են կատարել ու արդյունքներն ուղարկել դատախազություն։ «Ուսումնասիրությունն այս տարի է արվել՝ նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա»,- ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Կոպիտ ասած՝ սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը գործ է տվել նախկին նախարար Զարուհի Բաթոյանի վրա, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաթոյանն էլ իր ՖԲ էջում այնպես է արդարացել, կարծես թե կատարվածն իրեն չի վերաբերում, եւ ինքն ուղղակի զբոսանքի էր դուրս եկել։ «Մանկատան նախկին շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերով ապահովման ծրագիրը նախաձեռնեցինք 2019 թվականին, նախարարության խնայողությունների հաշվին, հենց որ դրա հնարավորությունն ունեցանք: Շուրջ 20 տարի պետության կողմից չկատարված, բայց խոստացված ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունից, ցավոք, օգտվել են նաեւ նրանք, ում համար չարաշահման ոչ միայն իրավական, այլեւ բարոյական սահման չկա:

Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին բնակարանների նվիրաբերության պետական ծրագրում ընդգրկվել են դրա իրավունքը չունեցող անձինք: ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հույս ունեմ, որ բոլոր հանգամանքները կքննվեն եւ կպարզվեն, իսկ մեղավորները կպատժվեն: Սոցիալական ծրագրերի հաշվին չարաշահումների գնացողները պետք է նաեւ հանրային պարսավանքի ենթարկվեն: Իսկ ես ամեն ինչ կանեմ՝ օրենքով սահմանված կարգով քննությանն աջակցելու համար»,- գրել է պատգամավորը։

Փորձեցինք նրան հարցնել, թե արդյոք հարցաքննվե՞լ է եւ, առհասարակ, նայե՞լ է բնակարան ստացողների ցուցակը, բայց չկարողացանք` Բաթոյանը չի պատասխանում լրագրողների զանգերին ու նամակներին։ Փոխարենը հարցախեղդ արեցինք նախկին սոցապնախարար Արտեմ Սարգսյանին։

Արդյո՞ք 20 տարի պետությունը խոստացել է, որ մանկատան սաներին ապահովելու է

 բնակարաններով, ու չի կատարել իր խոստումը, ինչպես գրում է Զարուհի Բաթոյանը։

- Սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրով, որն իրականացվեց, մենք 2018 թվականի համար արդեն ապահովել էինք, որպեսզի այդ ծրագրի շրջանակներում մանկատան նախկին շրջանավարտները ստանային իրենց բնակարանները, ու որ այդ բնակարաններն իրենցը դառնային։ Թե դրանից հետո ինչ ու ինչպես է իրականացվել, արդեն տեղյակ չեմ։

Բայց եղե՞լ են խոստումներ

20 տարի շարունակ խոստացել են ու չեն ապահովել բնակարանով։

- Ես չգիտեմ, թե ինչի մասին են իրենք խոսում, ես տեղյակ չեմ։

Այն մարդկանց ցուցակները, որոնք պետք է ստանան բնակարան, նախարարը չի՞ 

ստուգում, ինչ բերում են` ստորագրո՞ւմ է։

- Հանձնաժողով է աշխատում, հանձնաժողովի կանոնակարգ է լինում, ես կարծում եմ, որ այդ շրջանակներում պետք է նայեն, թե ինչ իրավական ակտեր են գործել, ինչ պիտի անեին, ինչ չեն արել։ Հանուն արդարության պետք է նկատել, որ 20 տարվա խոստումները չկատարելու մասին պատգամավորի պնդումը նոնսենս է։ Նախկինում եւս մանկատան սաներն ապահովվել են բնակարաններով, մանկատան նախկին սաները բնակարանամուտներ էին տոնում, լավ, թե վատ, բայց նրանց համար շենքեր են կառուցվել, բնակարանները բարելավվել են։ Կյանքը զարուհիբաթոյանների օրոք չի սկսվել։ Չարաշահումներ, իհարկե, միշտ են եղել։ Մանկատների նախկին սաները հաճախ բողոքել են եւ այսօր էլ բողոքում են այն բանից, որ իրենց վատ պայմաններում են բնակեցնում, կիսաքանդ բնակարաններ են տալիս, որ շատերը բնակարանները վաճառում են ու կրկին մնում փողոցում։ Բայց չարաշահումներ կամ անփութություն, կամ աշխատելու անկարողություն ցույց տված ոչ մի նախարար տարիներ հետո հաթաթա չի տվել, թե կպատժի մեղավորներին` իր աշխատած շրջանում կատարված չարաշահումների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
8 Օգոս
Ոչ մի ժողովուրդ էսքան դինջ ու համաձայնեցված իր հայրենիքը չի տվել թշնամուն. Մարգարիտ Եսայան Շիրակցի գերիների հարազատներն այս պահին էլ շարունակում են նստացույցը Կառավարության շենքի դիմաց. News.am Ուկրաինայում ազգությամբ հայ զինծառայող է զոհվելԵթե Հայաստանը ճիշտ ընկալի նոր զարգացումները, տարածաշրջանը շուտով կայունության կհասնի․ Էրդողան Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին«Էս խառն աշխարհում մի հաղթանակ կա». ինչ զգեստով է Նազենի Հովհաննիսյանը ներկայացել Էրիկի հարսանիքինՀրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհըԱՄՆ-ն չի աջակցում Թայվանի` անկախությանն ուղղված շարժմանը. ՊենտագոնԿառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է՝ ի պաշտպանություն Բերձորի, Աղավնոյի և Սուսի Ուկրաինուհիներն իրենց մերկ լուսանկարներն ուղարկում են զինվորականներին՝ նրանց ոգին բարձրացնելու համար. Daily Star Էրիկի և Սվետլանայի հարսանեկան պարը՝ Հայկոյի երգի ներքո (տեսանյութ) ՌՈ բաժիններ են տեղափոխվել մի շարք զինծառայողներ, որոնք զինծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց․ ՊՆ Սևաստոպոլի բարերից մեկում պահակը հրապարակավ սեռական հարաբերություն է ունեցել այցելուի հետ (տեսանյութ)Թուրքիան և Ադրբեջանը դեռ շատ նպատակներ ունեն. ԲայրամովԿինը պոկել է տղամարդու ամորձին, քանի որ վերջինս հրաժարվել է բանկային քարտը տալ իրեն«Սեր, ծով, սուրճ»․ Զարուհի Բաբայանը` լողազգետով (լուսանկար) 50-ամյա Զինեդին Զիդանը կնոջ և որդիների հետ լուսանկար է հրապարակելՅուրաքանչյուր հակաիրավական արարքի տրվելու է համապատասխան իրավական գնահատական․ Ոստիկանություն Մանրամասներ` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցիցԱտամնաբույժը թվարկել է այն մթերքները, որոնք աննկատելիորեն փչացնում են ատամներըՀայտնի է` ով է երգիչ Էրիկի և նրա ընտրյալի քավորը (լուսանկար)Նախագահը Հակակոռուպցիոն դատարանի 4 դատավորներ է նշանակել 10-ամյա երկվորյակները մահից փրկել են խեղդվող հորը Բայդենն ապաքինվել է կորոնավիրուսից և իրեն լավ է զգումՊուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումըԱղվան Հովսեփյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի վաղը. «Փաստինֆո» ԵՄ-ն դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ՌԴ-ի հետ մերձեցման պատճառով. FTԲժիշկները պարզել են, թե ինչու են տղամարդիկ ավելի հաճախ քաղցկեղով հիվանդանում, քան կանայքՆոր լուսանկարներ` Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունիցՈւկրաինայում կանխվել է պաշտպանության նախարարի և հետախուզության պետի սպանությունը Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը պարտվեց ադրբեջանցիների ԱՄՆ-ում կվաճառվի արքայազն Հարիի ներքնազգեստը, որը նա հանել է 2012 թվականին Լաս Վեգասում` լողալու համարThe Economist-ը պատմել է, թե ինչը կարող է Ռուսաստանին և Արևմուտքին մղել միջուկային պատերազմիՊուտինը Կարեն Շախնազարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով Դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են Առաջին դասարանցիների ընդունելության համար բժշկական տեղեկանք չի պահանջվում Շիրակցի գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց. ուղիղԱրցախում վիրավորված 19 զինծառայողներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից. Սպուտնիկ ԱրմենիաԶապորոժիեում մտադիր են հանրաքվե անցկացնել և միանալ ՌուսաստանինԳաբրիել Սարգսյանը հաղթեց Մամեդյարովին. Հայաստան-Ադրբեջան՝ 3-1Քանյե Ուեսթը մահախոսական է նվիրել Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանմանըՀայ-իրանական պետական սահմանի հատվածում ստեղծվել է լարված օպերատիվ իրավիճակ․ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունԼուկաշենկոն ասել է, թե ինչ կարծիք ունի իր հուշարձանը տեղադրելու մասինՈւկրաինական բանակի մարդկային կորուստները. նշվում է շուրջ 194 հազար զոհի մասինԿիրկորովն առաջարկել է՝ միասին հուղարկավորվենք․ ԲասկովՏղամարդը անցորդների աչքի առաջ գետում խեղդել է ընկերոջըԲերձորի և Աղավնոյի բնակիչների տարհանման աշխատանքները սկսվել են. Արցախի ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում Կոտայքում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ վարորդի ինքնությունը պարզվում է Երիտասարդը ձմերուկ ուտելուց հետո հայտնվել է վերակենդանացման բաժանմունքումԱդրբեջանը հայտարարել է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել